ՖԵՄԹԵՐԹ (մայիս-օգոստոս, 2024 թ.)

Քանի չի ավարտվել ամառն ու նոր էներգիայով չեք սկսել ձեր աշխատանքային գործունեությունը, առաջարկում ենք մի փոքր հանգիստ առնել և ծանոթանալ Ֆեմթերթի նոր համարին․ հաճելի նորությունները երաշխավորում ենք։

Մայիսի 7-ին կազմակերպել էինք «Սնունդ և ֆեմինիզմ» վեբինարը, որի ընթացքում որպես խոսնակներ ելույթ ունեցան տարբեր երկրներից հրավիրված ֆեմինիստ ակտիվիստներ` կիսվելով իրենց փորձով, պատմելով իրենց փորձառությունների, սննդի հետ կապված մշակութային առանձնահատկությունների մասին: Այս թեման մեր ուշադրությանն է արժանացել այն պարզ պատճառով, որ այն ընդգծում է այն բարդ ուղիները, որոնցով գենդերային նորմերը, ուժային դինամիկան և սոցիալական անհավասարությունները ձևավորում են մեր հարաբերությունները սննդի և սննդի համակարգերի հետ:

Վեբինարի տեսաձայնագրությունը կարող եք դիտել մեր յութուբյան էջում՝ անցնելով այս հղումով։

Հունիսին հրապարակեցինք Կոլեկտիվ խնամքի մոտեցմանն ուղղված ուսումնասիրություն, որը նպատակ ունի հասկանալու կոլեկտիվ խնամքի կարևորությունը գործընկերային հարաբերություններում, դուրս հանելու գործընկերների շրջանում առավել տարածված պրակտիկաները, մարտահրավերները և հնարավորությունները՝ կոլեկտիվ խնամքի մոտեցումների հետագա ինտեգրման համար։

Զեկույցն անգլերենով կարող եք կարդալ այստեղ:

2024 թվականին, ինչպես ամեն տարի և արդեն հինգ տարի անընդմեջ, մենք կարողացանք ֆինասավորել ևս մի քանի հրաշալի նախագծեր, որոնք պլանավորվել ու իրականացվում են հենց դեռահաս աղջիկների կողմից։ Այդպես, այս տարվա ծրագրերի բովանդակությանն և իրականացնող հրաշալի գործընկերուհիներին կարող եք ծանոթանալ` անցնելով այս հղմամբ։

Իսկ նրանց հետ առաջին առկա հանդիպումը վերջերս տեղի ունեցավ մեր գրասենյակում՝ հունիսի 15-ին։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք իրականացվող ծրագրերը, խոսեցինք ֆեմինիստական շարժման դրսևորումների ու աղջիկներին անհանգստացնող թեմաների մասին, այցելեցինք Ֆեմգրադարան, ծանոթացանք վերջինիս գործունեությանն ու շատ ջերմ միջավայրում շարունակեցինք մեր քննարկումը սահմաններ դնելու ու ինքներս մեզ պաշտպանելու մասին։ Անչափ ուրախ ու ոգևորված ենք մեր նոր գործընկերուհիների ծրագրերով, նրանց եռանդով ու աշխարհն աղջիկների համար առավել ապահով միջավայր ստեղծելու պատրաստակամությամբ։

Կանանց կազմակերպությունները և ֆեմինիստական խմբերն այն հիմնական շարժիչ ուժն են, որոնք փորձում են անընդմեջ կոչ անել խաղաղության և զինադադարների։ Սակայն, նույնպես կրելով պատերազմների ազդեցությունը և հետևանքները, փորձում են իրենց վրա վերցնել այս իրավիճակներում կանանց և նրանց ամենամոտ հարազատների սոցիալական, տնտեսական և հոգեբանական կարիքներին արձագանքելու երկարատև ու մեծ պատասխանատվությունը։ Այս հղումով ներկայացնում ենք 2023թ. Արցախից բռնի տեղահանված կանանց և նրանց ընտանիքներին տրամադրված հումանիտար օգնության, մեր աջակիցների և գործընկերների մասին պատմող հոդվածը:

Հուլիսի 1-ին տեղի ունեցավ Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումը՝ կազմակերպված Freedom House-ի հայաստանյան գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորում հկ-ի կողմից: Ֆորումի թեման էր՝ «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամի պայմաններում»: Պանելային քննարկումներից մեկին՝ «Ժողովրդավարությունն ընդդեմ անվտանգության. մարտահրավեր նետելով կեղծ երկատմանը», մասնակցեց նաև ՀԿՀ համահիմնադիր Գոհար Շահնազարյանը: Նրա ելույթը նվիրված էր ժողովրդավարության ու անվտանգության նարատիվներում կանանց հարցերի շահարկմանը և թեմաների գենդերային ասպեկտին: Գոհարի ելույթը կարող եք դիտել այս հղումով:

Կարևորելով էկոլոգիական խնդիրների և կանանց վրա դրանց ազդեցության սահմանները՝ հայտարարել էինք  կլիմայական և բնապահպանական արդարության մարտահրավերների ուսումնասիրությանն ուղղված հետազոտական դրամաշնորհների բաց կանչ՝ առնչվող թեմաներին ֆեմինիստական տեսանկյունից արձագանքելու նպատակով։ Հաջորդ ֆեմթերթում կներկայացնենք դրամաշնորհի արդյունքում արդեն ընտրված ծրագրերը, իսկ մինչ այդ կարող եք ծանոթանալ հայտարարության մասնրամասներին այստեղ։


Օրեր առաջ երկու շատ կարևոր հանդիպումներ ունեցանք տարբեր խմբերի գործընկերուհիների հետ։

Նախ՝ 40֊անց կանանց ծրագրեր իրականացնող գործընկերուհիների հետ տարեկան հավաքի մասին։ Այս անգամ փորձել էինք ընդլայնել հանդիպման մասնակիցների շրջանակը։ Դրան մասնակցում էին ոչ միայն գործընկերուհիները տարբեր մարզերից, այլև ծրագրերի շրջանակներում մասնակից կանայք տարբեր համայնքներից։ Հանդիպման մանրամասները՝ այս հղումով։


Եվս մեկ հիշարժան օր անցկացրինք գործընկերուհիների մեկ այլ խմբի հետ հուլիսի 26-ին, որի ընթացքում քննարկում էինք մեր նախաձեռնությունների և կազմակերպություններ ապագա պլանների մասին։ Նման հանդիպումներն այն եզակի հավաքներից են, որոնց ընթացքում բոլորս վերադառնում ենք իրականություն, կիսում մեր վախերն ու, այդուհանդերձ, ամենահամարձակ պլանները, ինչպես նաև այն կարիքները, որոնք կան աշխատանքային և ակտիվիստական խմբերում։ Մեզ համար նման քննարկումները հիմք են՝ ուղղելու մեր ջանքերն ավելի նպատակային ֆոնդահայթայթման։ Այստեղ կարող եք ծանոթանալ մանրամասներին։

Իսկ այս ընթացքում ֆինանսավորում ստացած ծրագրերի մասին կարդացեք ստորև․

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.