Փոփոխության քայլեր Հայաստանի համայնքներում․ Կանանց հիմնադրամի և OAK հիմնադրամի համագործակցությունը

Ամբողջ Հայաստանում ֆեմինիստական խմբերը, համայնքային նախաձեռնությունները, հետազոտողները, արվեստագետներն ու համայնքային առաջնորդները մշակում և իրականացնում են լուծումներ՝ ուղղված մեր երկրի ամենահրատապ մարտահրավերներից շատերին՝ գենդերային բռնությունից և կլիմայական արդարությունից մինչև կանանց առաջնորդություն, տնտեսական իրավունքներ և սոցիալական ներառում։

OAK հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում կանանց հիմնադրամը հնարավորություն է ունեցել ներդրում կատարելու տեղական նախաձեռնություններում՝ տրամադրելով ճկուն ֆինանսավորում, որը ֆեմինիստական դերակատարներին հնարավորություն է տալիս արձագանքելու համայնքների կարիքներին, փորձարկելու նոր մոտեցումներ և ստեղծելու երկարաժամկետ փոփոխություններ։

Այստեղ ներկայացնում ենք այդ համագործակցության շրջանակում աջակցություն ստացած նախագծերն ու միջոցառումները, որոնք կյանքի են կոչվել 2025-ին և 2026-ի առաջին կեսին։ Յուրաքանչյուր պատմություն վկայում է այն անհատների և կազմակերպությունների ստեղծարարության, տոկունության և նվիրվածության մասին, որոնք աշխատում են Հայաստանում գենդերային արդարության առաջխաղացման և ֆեմինիստական շարժումների ամրապնդման ուղղությամբ։

Նախագիծ՝ HerCare
Իրականացնող՝ Կանանց իրավունքների տուն

HerCare նախագիծը նպատակ ուներ բարելավելու Հայաստանում՝ հատկապես Գյումրիում և անբավարար սպասարկվող համայնքներում բնակվող կանանց և աղջիկների հասանելիությունը մատչելի և շրջակա միջավայրի համար անվտանգ դաշտանային հիգիենայի միջոցներին։ Արձագանքելով դաշտանային աղքատության, որակյալ հիգիենիկ միջոցների սահմանափակ հասանելիության և միանգամյա օգտագործման դաշտանային միջոցների բնապահպանական ազդեցության խնդիրներին՝ նախաձեռնությունը խթանում է բազմակի օգտագործման և կայուն այլընտրանքների կիրառումը։ Նպատակն է նվազեցնել դաշտանային խնամքի ֆինանսական բեռը, բարելավել դաշտանային առողջությունն ու բարեկեցությունը, բարձրացնել իրազեկվածությունը էկոլոգիապես պատասխանատու հիգիենիկ պրակտիկաների վերաբերյալ՝ միաժամանակ նպաստելով թափոնների կրճատմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը։

Նախագիծ՝ «Գենդերային ապատեղեկատվության հետևանքները կին բնապահպանների հանրային գործունեության վրա»
Իրականացնող՝ Նարինե Եգանյան (անկախ հետազոտող)

Գենդերային ապատեղեկատվության ոլորտում մասնագիտացած հետազոտող Նարինե Եգանյանն իրականացրել է հետազոտական նախագիծ, որն ուսումնասիրում է Հայաստանում բնապահպան կին ակտիվիստների դեմ ուղղված գենդերային ապատեղեկատվության նարատիվները։ Հետազոտությունն անդրադարձել է այնպիսի վնասակար պատմույթների, ինչպիսիք են ակտիվիստին մեղադրելը, նրա սեռականացումը, քաղաքական մանիպուլյացիաները և գենդերային կարծրատիպերը, որոնք կիրառվում են կանանց հեղինակազրկելու, լռեցնելու և հանրային կյանքում նրանց մասնակցությունը սահմանափակելու նպատակով։ Հետազոտությունը գնահատել է այդ նարատիվների ազդեցությունը կանանց մասնագիտական գործունեության, հանրային մասնակցության, հոգեբանական բարեկեցության և կյանքի որակի վրա, ինչպես նաև մշակել է առաջարկություններ գենդերային ապատեղեկատվության կանխարգելման և դրա դեմ արձագանքման ուղղությամբ։ Այն նպաստել է բնապահպան կանանց առջև ծառացած մարտահրավերների ավելի խորքային ըմբռնմանը և ընդգծել նրանց աջակցելու և պաշտպանության մեխանիզմներն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Նախագիծ՝ «Կանաչ հմտություններ՝ հանուն կայունության»
Իրականացնող՝ Փախստականների հարցերով Էստոնական խորհուրդ

Նախագիծն ուժեղացրել է Աճաջուր, Սևքար և Կողբ համայնքների դպրոցների ուսուցիչների, տնօրենների և վարչական աշխատակիցների կարողությունները կլիմայական կրթության և կայուն գործելակերպերի խթանման ուղղությամբ։ Կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, կայուն գյուղատնտեսության և շրջանաձև տնտեսության մոդելների վերաբերյալ մասնագիտացված վերապատրաստումների շնորհիվ մասնակիցները ձեռք են բերել գործնական հմտություններ՝ բնապահպանական թեմաները դպրոցական ծրագրերում ներառելու, ինչպես նաև առկա կանաչ ենթակառուցվածքների՝ հիդրոպոնիկ ջերմոցների, կոմպոստացման համակարգերի և արևային կայանների կառավարումը բարելավելու համար։ Նախաձեռնության շրջանակում կազմակերպվել է նաև ուսումնական այց հիդրոպոնիկ գյուղատնտեսության հաջող փորձ ունեցող օրինակելի դպրոց և խրախուսվել է աշակերտների ներգրավվածությունը բնապահպանական նախագծերի մրցույթների միջոցով։ Բնապահպանական գիտելիքների և գործնական հմտությունների ամրապնդման շնորհիվ նախագիծը նպաստել է կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը դպրոցական կյանքում և աշակերտների ու մանկավարժների շրջանում շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։
(Լուսանկարը՝ Էստոնական խորհրդի ֆեյսբուքյան էջից)

Նախագիծ՝ «Աղջիկները՝ բնապահպան»
Իրականացնող՝ Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա

Նախագիծն աջակցել է Նոյեմբերյան համայնքի այն կանանց և աղջիկներին, որոնց կենսապահովումը կախված է անտառային հատապտուղների և բուժիչ բույսերի հավաքից, և որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության ու շրջակա միջավայրի վատթարացման հետևանքների նկատմամբ։ Տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բիզնեսի և համայնքի անդամների համագործակցության միջոցով նախաձեռնությունը բարձրացրել է իրազեկվածությունը կլիմայական հարմարվողականության և բնական ռեսուրսների կայուն կառավարման վերաբերյալ։ Ստեղծվել է «Աղջիկները՝ բնապահպան» ակումբը, որը միավորել է դեռահաս աղջիկներին՝ զարգացնելով նրանց առաջնորդության, բնապահպանական գիտելիքների և շահերի պաշտպանության հմտությունները։
Նախագիծը նաև խթանել է սերնդեսերունդ գիտելիքների փոխանցումը փորձառու կին հավաքչարարների և երիտասարդ մասնակիցների միջև՝ իրազեկման արշավների և համայնքային միջոցառումների միջոցով։ Տեղական դերակատարների միջև համագործակցության ամրապնդման, կայուն հավաքի մեթոդների և կլիմայական դիմակայունության վերաբերյալ գիտելիքների ընդլայնման շնորհիվ նախաձեռնությունը նպաստել է անտառային ռեսուրսների պահպանությանը, կանանց և աղջիկների հզորացմանը, ինչպես նաև ավելի կայուն և կլիմայական փոփոխություններին հարմարվող կենսապահովման միջոցների զարգացմանը։
(Լուսանկարը՝ YWCA Armenia-ի ֆեյսբուքյան էջից)

Նախագիծ՝ «Ազատության գույները. արվեստն ընդդեմ բռնության»
Իրականացնող՝ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ

«Ազատության գույները. արվեստն ընդդեմ բռնության» նախագիծը նպատակ ուներ արվեստի և քաղաքացիական ներգրավվածության միջոցով բարձրացնելու իրազեկվածությունը գենդերային բռնության, ֆեմինիստական արժեքների և կանանց հզորացման վերաբերյալ Վանաձոր համայնքում։ Հանրային երկխոսության համար անվտանգ և բաց հարթակ ստեղծելու նպատակով նախաձեռնության շրջանակում կազմակերպվել են ֆեմինիստական արվեստի մրցույթ, «Արվեստը՝ պայքարի և բուժման լեզու» խորագրով պանելային քննարկում, հաղթող աշխատանքների ցուցահանդես և համայնքային մասնակցային ակցիա։ Նախագիծը ներգրավել է 54 մասնակցի՝ երիտասարդների, ուսանողների, արվեստագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ հնարավորություն տալով երիտասարդ կանանց արտահայտելու իրենց տեսակետները, ամրապնդելու ինքնավստահությունը և ձևավորելու համայնքային աջակցության ցանցեր։ Դրական արդյունքներից ոգեշնչված՝ կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել նախաձեռնության ազդեցությունը՝ արվեստը ներառելով երկարաժամկետ կրթական ծրագրերում, ստեղծելով գենդերային հիմքով բռնության դեմ գործող համայնքային մշտական հարթակներ և տարածաշրջանային մակարդակում կանոնավոր դարձնելով ֆեմինիստական արվեստի նախաձեռնությունները։

Նախագիծ՝ Լոռվա զրից. կանայք, արվեստն ու կարծրատիպերը
Իրականացնող՝ Բաց միտք սոցիալ-կրթական ՀԿ

«Լոռվա զրից. կանայք, արվեստն ու կարծրատիպերը» նախագիծը երկօրյա նախաձեռնություն էր, որի նպատակն էր ստեղծել անվտանգ և մասնակցային միջավայր երիտասարդների և կանանց համար՝ փորձի փոխանակման, մարզային սկսնակ կին արվեստագետներին աջակցելու և արվեստի տարբեր ձևերի (պոեզիա, երաժշտություն, լուսանկարչություն և կինո) միջոցով գենդերային հարցերը քննարկելու և Լոռու կանանց կենսափորձն ու ուղիները ներկայացնելու համար։ Վանաձորի Loft-ում անցկացված միջոցառման շրջանակում կազմակերպվել են պանելային քննարկումներ կանանց մասնակցությամբ, տեղացի գրողի հետ պոեզիայի ընթերցումներ, կին ռեժիսորների հետ ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, ինչպես նաև կենդանի երաժշտական կատարումներ։ Նախագիծը ներգրավել է 50 մասնակցի՝ բարձրացնելով երիտասարդ կին արվեստագետների տեսանելիությունը, նպաստելով երիտասարդ մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանն ու ինքնավստահության ամրապնդմանը և ձևավորելով համայնքային համագործակցության ամուր կապեր։
«Բաց միտք» նախաձեռնության համար սա առաջին լայնածավալ համայնքային ծրագիրն էր, որի ընթացքում թիմը հաջողությամբ հաղթահարեց բանախոսների կազմի անսպասելի փոփոխությունները և ձեռք բերեց արժեքավոր փորձ հիբրիդային և առցանց ձևաչափերի կազմակերպման գործում։ Հետագայում կազմակերպությունը նախատեսում է համակարգված շարունակել այս աշխատանքը՝ ստեղծելով գենդերազգայուն կրթական ձևաչափերի, թեմատիկ վերլուծությունների և տեղական ու միջազգային համագործակցության ընդլայնման երկարաժամկետ հարթակ։

Նախագիծ՝ Ինքնապաշտպանության վերապատրաստման նախագծի մասնակցություն
Իրականացնող՝ Ժաննա Հակոբյան (սոցիալական աշխատող)

Նախագծի նպատակն էր զարգացնել կանանց ինքնապաշտպանության ոլորտում տեղական կարողությունները՝ աջակցելով սոցիալական աշխատողի մասնակցությանը Ալբանիայում անցկացվող ESD և Impact մեթոդաբանությունների դասավանդողների ինտենսիվ միջազգային վերապատրաստմանը։ Արձագանքելով կանանց համար գործնական, հոգեբանական և ֆիզիկական անվտանգության գործիքների անհրաժեշտությանը՝ նախաձեռնությունը կենտրոնացել է ինքնապաշտպանության տեխնիկաների, իրավիճակային իրազեկվածության և ժամանակակից մանկավարժական մեթոդների յուրացման վրա։ Նախագիծը նպատակ ուներ նպաստելու մասնակցի մասնագիտական զարգացմանը, խթանելու միջազգային մասնագիտական կապերի ձևավորումը և նրան ապահովելու հավաստագրված դասավանդողի հմտություններով, որոնք անհրաժեշտ են Հայաստանում կանանց և աղջիկների համար հզորացնող և տրավմաիրազեկ ինքնապաշտպանության ծրագրեր իրականացնելու համար։

Նախագիծ՝ Կանանց մասին կեղծ նարատիվները տարբեր մարզերում
Իրականացնող՝ «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ

Նախագծի նպատակն էր բացահայտել, հանրայնացնել և հակազդել Հայաստանում տարբեր սոցիալական և աշխարհագրական միջավայրերում կանանց նկատմամբ տարածված կեղծ նարատիվներին և հասարակական ճնշումներին՝ կենտրոնանալով հատկապես Երևանի, Մարտունու (Գեղարքունիք) և Ալավերդու (Լոռի) հանքարդյունաբերական համայնքների վրա։ Յոթ շաբաթ տևած նախաձեռնությունն իրականացվել է «հավասարը՝ հավասարին» մոտեցմամբ՝ կազմակերպելով մի շարք «listening party» ձևաչափով քննարկումներ, որոնցում անվտանգ միջավայրում ներգրավվել են երիտասարդներ, բժշկական քոլեջների ուսանողներ, տեղացի լրագրողներ և համայնքային ակտիվիստներ։ Հանրային ազդեցությունն ընդլայնելու և տարբեր սերունդների փորձառությունների տարբերությունները ներկայացնելու նպատակով կազմակերպությունը զգալիորեն ընդլայնել է իր թվային հաղորդակցությունը՝ պատրաստելով կարճ ուսուցողական տեսանյութեր, անհատական տեսահարցազրույցներ և գենդերային ապատեղեկատվությանը նվիրված փոդքասթ՝ ընտրություններին ընդառաջ։ 

Արշավը նպաստել է բաց և հզորացնող միջավայրի ձևավորմանը, որն օգնել է տեղացի կանանց ճանաչել համակարգային ճնշումների նորմալացված դրսևորումները, զարգացնել հանրային խոսքի հմտությունները և ձևավորել փոխաջակցության համայնքային ցանցեր։ Միաժամանակ այն ամրապնդել է կազմակերպության հետազոտական կարողությունները և մուլտիմեդիա բովանդակության ստեղծման հմտությունները՝ երկարաժամկետ տարածաշրջանային ադվոկացիայի համար։

Նախագիծ՝ «Բազարստանի կանայք» ներկայացում
Իրականացնող՝ «Թեք տեղ» մշակութային ՀԿ

Նախագիծն ապահովել է «Բազարստանի կանայք» իմերսիվ ներկայացման կազմակերպչական և լոգիստիկ իրականացումը, որի առանձնահատկությունն այն է, որ այն բեմադրվում է միկրոավտոբուսի ներսում։ Արձագանքելով տրանսպորտի վարձակալության և համակարգման հետ կապված լոգիստիկ դժվարություններին՝ նախաձեռնությունը ստեղծել է կարևոր հարթակ կին առևտրականների համար՝ նրանց անձնական հիշողությունները, առօրյա դժվարություններն ու կենսափորձը վերածելով թատերական արվեստի։ Ներկայացումը ստեղծել է մտերմիկ և կարեկցող միջավայր հանրային երկխոսության համար՝ հնարավորություն տալով հանդիսատեսին հուզական կապ հաստատելու Ստամբուլ մեկնող կանանց պատմությունների հետ։ Այս աջակցությունը ստեղծագործական թիմին հնարավորություն է տվել ամբողջությամբ կենտրոնանալու գեղարվեստական գործընթացի վրա, ներկայացումը ներառելու մշտական խաղացանկում և անցում կատարելու տոմսերի վաճառքի կայուն ու ինքնուրույն ռազմավարության՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայացումներ իրականացնելու նպատակով։

Նախագիծ՝ «Իջևանի երիտասարդ կանանց զորեղացում»
Իրականացնող՝ LOFT-Իջևան երիտասարդական կենտրոն

Կապվելով Կանանց միջազգային օրվա շահապաշտպանական ակունքների հետ՝ այս նախագիծը նպատակ ուներ զորեղացնելու Իջևանի և Տավուշի հարակից համայնքների երիտասարդ կանանց՝ նրանց համար ստեղծելով անվտանգ և ներառական տարածքներ ոչ ֆորմալ կրթության և քաղաքացիական մասնակցության համար։ Նախաձեռնությունը արձագանքել է մարզերում առկա գենդերային անհավասարություններին և մասնագիտական մենթորության սահմանափակ հասանելիությանը՝ կազմակերպելով ինտերակտիվ պանելային քննարկումներ, հաջողակ կանանց մասնակցությամբ մենթորական հանդիպումներ և հուզական բանականության զարգացման աշխատարան։ Համայնքային ավելի լայն երկխոսություն խթանելու նպատակով իրականացվել է կանանց իրավունքներին և սոցիալական փոփոխություններին նվիրված բաց լուսանկարչական ցուցահանդես։ Նախագծի կարևոր երկարաժամկետ արդյունքներից մեկը կենտրոնում ինքնակազմակերպվող Կանանց զարգացման ակումբի ստեղծումն էր, որը կապահովի շարունակական և կայուն հարթակ տեղացի երիտասարդների կողմից ապագա աշխատարանների, ֆիլմերի ցուցադրությունների և համայնքային ֆեմինիստական շահապաշտպանական նախաձեռնությունների կազմակերպման համար։
(Լուսանկարը՝ LOFT Ijevan-ի ֆեյսբուքյան էջից)

Նախագիծ՝ «Երբ արվեստն է պատմում կանանց իրավունքների մասին»
Իրականացնող՝ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

Նախագծի նպատակն էր հաղթահարել այն խարանը և սոցիալական խոչընդոտները, որոնք խանգարում են փոքր համայնքների կանանց բացահայտ խոսել իրենց մարտահրավերների և իրավունքների մասին՝ սերտորեն կապված սոցիալական շրջանակներում թիրախավորվելու վախի հետ: Ինքնարտահայտման անվտանգ ելք ապահովելու համար նախաձեռնությունը մասնագիտացված մասնագետի ղեկավարությամբ կազմակերպել է արտ-թերապիայի մի շարք աշխատարաններ տեղացի կանանց և աղջիկների համար: Մասնակիցները կտավային նկարչության միջոցով տեսողականորեն արտահայտել են իրենց փորձը, մտահոգությունները և իրավունքների խախտման ենթադրյալ դեպքերը: Նախագծի գագաթնակետը մարտի 8-ին կայացած «Երբ արվեստը խոսում է կանանց իրավունքների մասին» խորագրով հանրային ցուցահանդեսն ու պանելային քննարկումն էր, որը միավորում էր մասնակիցներին, քաղաքացիական հասարակության անդամներին և պետական ​​ներկայացուցիչներին՝ կանանց իրավունքների և տեղական գենդերային հարցերի շուրջ բաց երկխոսության համար անվտանգ համայնքային հարթակ ստեղծելու նպատակով:

Նախագիծ՝ Կազմակերպչական կարողությունների հզորացում
Իրականացնող՝ «Սոսե» կանանց հարցեր ՀԿ

Կազմակերպչական կարողությունների հզորացման նախագիծը նպատակ ունի բարելավելու Սոսե ՀԿ-ի ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները Սյունիքի մարզում: Կազմակերպությունն աշխատում է ընտանեկան բռնությունից տուժած կանանց, Արցախից տեղահանված կանանց և այլ խոցելի խմբերի հետ և մատուցում է հոգեսոցիալական, իրավական և համայնքային աջակցության ծառայություններ: Չնայած բազմաթիվ դոնորների կողմից ֆինանսավորվող նախաձեռնություններում իր ակտիվ մասնակցությանը՝ կազմակերպությունը բախվում է բացթողումների մոնիթորինգի և գնահատման համակարգերի, ֆինանսական կառավարման և երկարաժամկետ կայունության պլանավորման մեջ: Հետևաբար նախագիծը կենտրոնանում է անձնակազմի հմտությունների ամրապնդման վրա՝ մոնիթորինգի, գնահատման և տվյալների վերլուծության, անհատական ​​գնահատման գործիքների նախագծման և օգտագործման բարելավման, ինչպես նաև ֆինանսական կայունության բարձրացման վրա՝ դրամաշնորհներ գրելու և դրամահավաքի կարողությունները բարելավելու միջոցով: Այն նաև ներառում է անձնակազմի բարեկեցության աջակցություն՝ ինքնախնամքի և այրման կանխարգելման միջոցառումների միջոցով:

Նախագիծ՝ Գործել հիմա. ֆորում թատրոն՝ գենդերային բռնության իրազեկման համար
Իրականացնող՝ Հաբ Արցախ

Գործել հիմա. ֆորում թատրոն՝ գենդերային բռնության իրազեկման համար նախագիծը նպատակ ուներ ամրապնդելու Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարի նորարարական, մասնակցային մոտեցումները՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև այլ խոցելի համայնքներից տեղահանված կանանց և աղջիկների վրա: Հաբ Արցախը բացահայտում է անվտանգ, հասանելի և լիազորող տարածքների մշտական ​​բացը, որտեղ վերապրածները կարող են բացահայտորեն խոսել գենդերային բնռության իրենց փորձի մասին՝ ավանդական, դասախոսությունների վրա հիմնված իրազեկման միջոցառումներից դուրս: Այս խնդիրը լուծելու համար նախագիծը ընդլայնել է Ֆորում թատրոնի օգտագործումը: Մասնակիցները ստացել են ֆասիլիտացիայի, պատմություններ պատմելու և տրավմայի նկատմամբ զգայուն կատարողական հմտություններ՝ իրենց սեփական համայնքային ֆորում թատրոնը մշակելու և իրականացնելու համար: Այս գործողությունները մասնակիցներին և լսարանին հնարավորություն տվեցին ակտիվորեն ներգրավվելու իրական կյանքի սցենարներում, ուսումնասիրելու այլընտրանքային արձագանքները և համատեղ խորհրդածելու իշխանության դինամիկայի և սոցիալական նորմերի մասին: Այս մեթոդաբանությունը բազմաթիվ ՔՀԿ-ների միջև ներդնելով և բազմապատկելով՝ նախագիծը ձգտում էր խթանել գենդերային բռնության վերաբերյալ կայուն, համայնքային երկխոսություն, ամրապնդել կանանց առաջնորդությունը պաշտպանության գործում և ընդլայնել Հայաստանում գենդերային արդարադատության համար մշակութային հիմք ունեցող մասնակցային գործիքները։

Նախագիծ՝ Գենդերային զգայուն քրեակատարողական համակարգի կառուցում Հայաստանում
Իրականացնող՝ Իրավական նախաձեռնությունների կենտրոն

Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել Հայաստանի քրեակատարողական համակարգի գենդերային զգայուն գնահատման և բանտարկյալ կանանց առջև ծառացած կոնկրետ մարտահրավերների վերաբերյալ հետազոտությունների արդյունքները: Այն միավորել էր պետական ​​կառույցների, դիվանագիտական ​​առաքելությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության փոխնախարարին և Չեխիայի, Կանադայի, Նորվեգիայի և Եվրամիության դեսպաններին, ինչպես նաև շատ փոքր թվով լրացուցիչ մասնակիցների: Համաժողովը կենտրոնացած էր այնպիսի հիմնական հարցերի վրա, ինչպիսիք են առողջապահության հասանելիությունը, վերարտադրողական իրավունքները, հոգեկան առողջության ծառայությունները, կրթությունը, վերականգնողական ծրագրերը, երեխաների խնամքը, հաշմանդամության համար նախատեսված կացարանները և կանանց համար ընդհանուր կալանքի պայմանները:

Մինչ պետական ​​ներկայացուցիչները հիմնականում ընդգծում էին ընթացիկ բարեփոխումները և ինստիտուցիոնալ ջանքերը, քաղաքացիական հասարակության մասնակիցները շեշտեցին, որ մարտահրավերներից շատերը մնում են կառուցվածքային և պահանջում են ավելի խորը համակարգային փոփոխություններ քրեակատարողական համակարգում: Միջոցառումը նաև ներառեց պետության և քաղաքացիական հասարակության գործիչների միջև անհամաձայնության պահեր՝ առկա խնդիրների բնույթի և բարեփոխումների բավարար լինելու աստիճանի վերաբերյալ: 

Նախագիծ՝ «Սառած»
Իրականացնող՝ Symptom Error

«Սառած» նախագիծը կարճ փորձարարական երաժշտական ​​անիմացիոն տեսանյութ է, որը ստեղծվել է 2026 թվականին և անդրադառնում է մարմնական ինքնավարության, սեռական բռնության, սահմանների և լռության թեմաներին՝ անիմացիայի, ձայնային կոլաժի, երաժշտության և տեքստի համադրության միջոցով: Այն նպատակ ուներ ստեղծելու այլընտրանքային աուդիովիզուալ տարածք՝ զգայուն և հաճախ լռեցված փորձառությունների, մասնավորապես՝ գենդերային բռնության և մարմնի նկատմամբ վերահսկողության հետ կապված, արտահայտման և արտացոլման համար:

Նախագիծը գործել է և՛ որպես գեղարվեստական ​​աշխատանք, և՛ որպես թվային պաշտպանության ձև՝ հասնելով առցանց լսարանին և խրախուսելով համաձայնության մշակույթի և գենդերային բռնության փորձառությունների վերաբերյալ արտացոլումը:

Նախագիծ՝ Ինչպիսի՞ն կլիներ քաղաքը, եթե նախագծվեր՝ հաշվի առնելով կանանց փորձառությունը
Իրականացնող՝ Աղունիկ Տեր-Ստեփանյան

Այս հետազոտական ​​և շահերի պաշտպանության նախագիծը վերաիմաստավորում է քաղաքային պլանավորումը ֆեմինիստական ​​և ինտրեսեկցիոնալ ոսպնյակի միջոցով՝ ուսումնասիրելով, թե ինչպես քաղաքները կարող են դառնալ ավելի անվտանգ, ավելի ներառական և ավելի արդար՝ կենտրոնացնելով կանանց և աղջիկների ապրած փորձառությունները: Հիմք ընդունելով հարցազրույցները, անձնական պատմությունները, մասնակցային մեթոդները և ճարտարապետական ​​վերլուծությունները՝ նախագիծը բացահայտում է հիմնական մարտահրավերները՝ կապված անվտանգության, մատչելիության, տարիքային ներառականության, բազմազանության, սոցիալական և տնտեսական արդարության և բնապահպանական կայունության հետ: Այն առաջարկում է գործնական ռազմավարություններ քաղաքներ ստեղծելու համար, որոնք ավելի լավ կաջակցեն խնամողներին, մարգինալացված համայնքներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և տարբեր ինքնություններին: Ամրապնդելով ձայները, որոնք հաճախ բացառվում են քաղաքաշինական գործընթացներից, ծրագիրը պաշտպանում է այն քաղաքները, որոնք առաջնահերթ են համարում խնամքը, արժանապատվությունը, մատչելիությունը և հավասար մասնակցությունը՝ քաղաքային դիզայնը որպես գործիք սոցիալական արդարության առաջխաղացման և բոլոր բնակիչների կյանքի որակի բարելավման համար:

Կիսվել:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.