Մենք ուժեղացնում ենք կանանց և ֆեմինիստական շարժումը Հայաստանում՝ տրամադրելով ռեսուրսներ, ֆինանսավորում և ինստիտուցիոնալ աջակցություն արմատաբուխ ակտիվիստներին, կանանց կազմակերպություններին և նախաձեռնող խմբերին։
Մասնակցելու, ներգրավվելու և առաջնորդելու հնարավորություններ
Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար
Մենք հավատում ենք կանանց առաջնորդական ուժին։
2018 թվականից ի վեր` Հայաստանում կանանց հիմնադրամը ուժեղացնում է կանանց և ֆեմինիստական շարժումը Հայաստանում՝ տրամադրելով ֆինանսավորում, ռեսուրսներ և ինստիտուցիոնալ աջակցություն տեղական ակտիվիստներին, կազմակերպություններին և հետազոտողներին։ Մենք կարևորում ենք ինտերսեկցիոնալ ֆեմինիզմը, լսելի դարձնում համակարգայնորեն անտեսված խմբերի ձայները և դիմագրավում համակարգային մարտահրավերներին՝ գենդերային բռնությունից մինչև կլիմայական արդարություն։