Ամբողջ աշխարհում քաղաքների ձեւավորումը երկար տարիներ որոշվել է սահմանափակ առաջնահերթություններով՝ հաճախ անտեսելով կանանց եւ աղջիկների փորձառություններն ու կարիքները։ Այս նախագիծը՝ Ինչպիսի՞ն կլինեին քաղաքները, եթե մենք ավելի շատ լսեինք աղջիկներին եւ կանանց, վերաիմաստավորում է քաղաքային միջավայրը ֆեմինիստական դիտանկյունից։ Այն հիմնված է անձնական հարցազրույցների, իրական պատմությունների եւ ինտերսեկցիոնալ մոտեցման վրա՝ վեր հանելու, թե ինչպես կարող են քաղաքները դառնալ անվտանգ, ներառական եւ արդար։ Սա միայն քաղաքաշինությանության տեսլական չէ, այլ կոչ՝ գործելու։