«Ջազվե թոլքսը» հայ-անգլերեն ֆեմինիստական վիդեո-փոդքասթ է, որը ստեղծվել է Լյուսի Մարտիրոսյանի և Սոնա Գրիգորյանի հետ համատեղ։
Կարգախոսն է Spill the coffee, not the tea (անգլ․ թարգ․՝ «սրճի՜ր, ոչ թե բամբասի՜ր»), որը նշանակում է, որ հեղինակները ստեղծագործողների և մտածողների հետ քննարկումների միջոցով փորձում են բացահայտել մեզ իրարից բաժանող ամոթը՝ այդ ճանապարհին նաև լուսաբանելով և վավերագրելով նրանց աշխատանքն ու գաղափարները։
Կանանց հիմնադրամի հետ համագործակցությունը սկսվել է 2024 թվականից: