Քննարկումներ ֆեմինիստական շարժման և բարօրության թեմայով

Եվս մեկ հիշարժան օր անցկացրինք գործընկերուհիների մեկ այլ խմբի հետ հուլիսի 26-ին, որի ընթացքում քննարկում էինք մեր նախաձեռնությունների և կազմակերպություններ ապագա պլանների մասին։ Նման հանդիպումները այն եզակի հավաքներից են, որոնց ընթացքում բոլորս վերադառնում ենք իրականություն, կիսում մեր վախերն ու, այդուհանդերձ, ամենահամարձակ պլանները, ինչպես նաև այն կարիքները, որոնք կան աշխատանքային և ակտիվիստական խմբերում։ Մեզ համար նման քննարկումները հիմք են՝ ուղղելու մեր ջաները ավելի նպատակային ֆոնդահայթայթման։

Հանդիպման ընթացքում շեշտադրվեց Հիմնադրամի հետ համագործակցության շրջանանկներում թիմերի բարօրության տարրի առկայությունը։ Որոշ գործընկերուհիներ նշեցին, որ միայն ՀԿՀ-ի հետ են ունեցել նման հնարավորություն՝ ծրագրի կամ ակտիվիզմի հետ մեկտեղ նաև հոգ տանելու իրենց ֆիզիկական և հոգեկան առողջության մասին։ Բոլորս կիսում էինք այն կարծիքը, որ ընդլայնված ֆեմինիստական համայնքներն աննկարագրելի հոգնած են, ուժասպառ, սակայն միևնույն ժամանակ՝ աննկարագրելի դիմակայուն։ Ծրագրերի միջոցով հնարավոր է եղել նաև ասպարեզ բերել պրոֆեսիոնալների, որոնք անփոխարինելի խորհրդատվություններ են տվել տարբեր խնդիրների բախվող կանանց հետ աշխատող մասնագիտական թիմերին։

Խոսեցինք նաև ծրագրերի նվազագույն լարվածությունից։ Կարևոր էր ևս մեկ անգամ հաստատել, որ մենք բոլորս կիսում ենք նմանատիպ նպատակներ և նպատակը կանանց խմբերի և կազմակերպությունների ֆինանսների հոսքերը կառավարելը չէ, այլ դրանց նպատակահարմար ուղղորդումը։ Մեզ համար առանձնահատուկ կարևոր էր լսել, որ Հիմնադրամի վերաբերմունքը գործընկերուհիների նկատմամբ ակնհայտորեն արտացոլվում է նաև իրենց շահառուների նկատմամբ գործընկերուհիների վերաբերմունքում և մոտեցումներում։

Այս հանդիպումը հնարավորություն տվեց նաև գնահատելու իրավիճակը ամենատարբեր փորձառությունների հիման վրա, ինչի համար երախտապարտ ենք մեր դիմակայուն և սթափ մտածող գործընկերուհիներին։ Մի շարք նոր պլաններ ու գործողություններ մշակվեցին քննարկմանը հաջորդող օրերին, որոնց մասին արդեն կտեղկացնենք մեր հետագա հրապարակումներում։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.