Հուլիս ամսվա ընթացքում ունեցանք մի քանի հանդիպումներ տարբեր խմբերի գործընկերուհիների հետ։ Այդ հանդիպումներից էր նաև մեր տարեկան հավաքը 40֊անց կանանց ծրագրեր իրականացնող գործընկերուհիների հետ։ Այս անգամ մենք փորձել էինք ընդլայնել հանդիպման մասնակիցների շրջանակը։ Դրան մասնակցում էին ոչ միայն գործընկերուհիները տարբեր մարզերից, այլև ծրագրերի շրջանակներում մասնակից կանայք տարբեր համայնքներից։
Հանդիպման ընթացքում խոսեցինք ամենատարբեր խնդիրներից։ Քննարկեցինք այն, թե որքան տարբեր է կյանքը Երևանում և դրանից դուրս, թե որքան տարբեր են կյանքերն ու փորձառությունները կանանց համար տարբեր սոցիալական կարգավիճակներում և տարիքային խմբերում։ Քննարկման ընթացքում խոսեցինք նաև այն մասին, թե որքան կարևոր են միջսերնդային քնարկումներն ու հանդիպումները։ Ընթացքում գործընկերուհիները ներկայացրին նաև իրենց ծրագրերից ձեռքբերումները և հետագա պլանները։
Որոշ գործըներուհիներ շեշտադրեցին նաև այն, որ մասնակից կանանց համար ամենատարբեր թեմաներով հանդիպումները եղել են միակ տեղը, որտեղ կանայք կարող էին գտնել իրենց նման մտածող այլ կանանց, կիսվել խնիդրներով, իրենց հուզող ամանտարբեր հարցերով և զգալ իրենց ապահով միջավայրում։
«Ուրբաթ օրվանից սպասում էինք կիրակիին, որ ապրենք էդ հանդիպուներով, դուրս գանք, պրծնենք տնից, շատ շնորհակալ ենք»:
Մասնակից Գեղարքունիքի մարզից
«60+ չի նշանակում, որ մենք շատ ծեր ենք, մենք էլ ունենք տարբեր նպատակներ ու ապագայի պլաններ։ Այդ ամեն միայն մեր գլխում է։ Կապ չունի՝ մենք 40+ ենք, 50+, կամ այլ +»:
Մասնակից Լոռու մարզից
«Եթե դասընթանցերը ավելի շուտ լինեին, մեր երեխաների դաստիարակությունն էլ ուրիշ կլիներ։ Մեր ժամանակ ոչ մի նման բան չէր եղել»:
Գործընկերուհի Շիրակի մարզից