Sigrid Rausing Trust Fund-ի հետ համագործակցությամբ 2023-2024թթ. աջակցություն ստացած ծրագրերի և գործընկեր-ենթադրամաշնորհառուների մասին

Հայաստանում կանանց հիմնադրամը բազմաթիվ նախագծերի աջակից է, որոնք ուղղված են կանանց իրավունքների, ֆեմինիստական սկզբունքների և սոցիալական արդարության առաջմղմանը: Այս ծրագրերը, որոնք իրականացվում են տարբեր գործընկերուհիների հետ, նպատակ ունեն բարձրացնելու կանանց դերը հասարակության մեջ, խթանելու նրանց ինքնուրույնությունը և նպաստելու սոցիալական փոփոխություններին: Հատուկ ուշադրություն է դարձվում այն խնդիրներին, որոնք կարևոր են կանանց և աղջիկների համար՝ սկսած կրթական ծրագրերից մինչև մշակութային նախաձեռնություններ և իրավաբանական աջակցություն: Այս հոդվածը ներկայացնում է կանանց և ֆեմինիստական նախագծերի համապարփակ դիտարկում, որոնք աջակցություն են ստացել Կանանց հիմնադրամի կողմից` արտացոլելով նրանց նվիրվածությունը դրական փոփոխությունների խթանմանը և կանանց լիարժեք հզորացմանը:

Կանանց իրավունքների տուն ՀԿ – Կանանց իրավունքների տուն ՀԿ հետ համագործակցությունը շարունակվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց, աղջիկներին և նրանց ընտանիքներին մարդասիրական և հարակից աջակցության տրամադրման շրջանակներում: Այս նախագիծը ներառում է ինչպես մարդասիրական օգնություն, այնպես էլ կազմակերպության անդամների կոլեկտիվ հոգատարությանն ուղղված գործողություններ: Որպես կանանց հիմնադրամ՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կոլեկտիվ հոգատարության պրակտիկաներին մեր գործընկեր թիմերի և կազմակերպությունների շրջանում: Հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում առկա մարտահրավերները և մեր գործընկերներից շատերի ներգրավվածությունը ճգնաժամային կառավարման գործընթացներում՝ մենք պարտավորվում ենք աջակցել նրանց՝ հաղթահարելու իրավիճակից առաջացած այրումը և տրավմաները:

Գորիսի մամուլի ակումբ ՀԿ – Սյունիքի մարզի զգալի մարտահրավերներով համայնքներում իրականացվում է առանձին ծրագիր, որը ներառում է որոշ միջոցների հատկացում Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց և աղջիկներին: Ծրագիրն իրականացվում է մարզի Գորիս քաղաքում գործող տեղական ՀԿ կողմից: Այս ծրագիրն արտացոլում է նախորդի մոտեցումը. Գորիսի և Սիսիանի շրջակա համայնքներում տեղահանված կանանց մարդասիրական օգնության տրամադրում, որը զուգորդվում է նախաձեռնության մեջ ներգրավված թիմի բարօրությանն ուղղված միջոցառումներով:

Արմինե Զաքարյան – Այս նախաձեռնության նպատակն էր աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և այժմ Լոռու մարզի Թումանյան և Փամբակ համայնքներում բնակվող կանանց: Մեր նպատակն է օգնել այս կանանց բացահայտել և արտահայտել իրենց հոգեբանական մարտահրավերներն ու կարիքները, տալ նրանց այս խնդիրները կառավարելու գործիքներ և ստեղծել տարբեր սոցիալական կապեր խթանելու հարթակ: Մասնավորապես, խումբը նպատակ ունի նրանց ծանոթացնելու համայնքի ակտիվ և նախաձեռնող կանանց հետ, ծանոթացնելու նրանց ներգրավման հնարավորություններին և բարձրացնելու իրազեկվածությունը տեղական և տարածաշրջանային ռեսուրսների մասին, որոնք վերաբերում են կանանց խնդիրներին և նախաձեռնություններին: 

Կանանց կենտրոն. Շուշի ՀԿ – Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք, որոնք ներկայումս բնակվում են Երևանում և հարակից շրջաններում։ Հիմնվելով տեղահանման հետ կապված մեր նախկին փորձի վրա՝ գործընկերուհիների հետ նկատեցինք, որ պետական առաջնային աջակցությունն ուղղվում է անմիջապես ապաստարաններում գտնվողներին: Հետևաբար, գործընկերուհիների հետ մեր ուշադրությունը կենտրոնացած է այլ տարածքներում բնակվող կանանց վրա նույնպես: Այս ծրագրում ներգրավված կանայք ոչ միայն կարողացան օգնել այլ կանանց, այլև ստացան հնարավորություն ֆինանսական միջոցներ վաստակելու։ 

40-անց կանանց նախագծեր 

40-ից բարձր տարիքի կանանց կողմից և նրանց համար իրականացվող նախագծերը հասարակության «անտեսանելի» կանանց հիմնախնդիրներին մոտենալու նոր միջոց են: 40-անց կանայք հայաստանյան, ինչպես նաև նմանատիպ այլ հասարակություններում անտեսանելի են, նրանց կարիքներն ու անձնական բարեկեցությունը, առողջությունն ու տարածքներն անտեսված են։ 40-ից բարձր կանայք մարդկանց խումբ են, որոնք համարվում են կարևոր միայն այն դեպքում, եթե նրանք ինչ-որ կերպ իրենց ներդրումն ունեն գենդերային սպասելիքների հիման վրա ձևավորված որոշակի դերերում, իրենց աշխատանքով` հատկապես հոգ տանելով իրենց ընտանիքի անդամների մասին: Չնայած շատ իրողություններ փոխվում են նաև այս ասպարեզում, այնուամենայնիվ, մենք ականատես ենք լինում բազմաթիվ խնդիրների ոչ միայն Երևանում, այլև շատ հաճախ մարզերում` հատկապես Երևանից կամ մարզկենտրոններից հեռավոր բնակավայրերում։ Այսպիսով, մենք մեկնարկեցինք 40-անց կանանց փակ կանչի երկրորդ փուլը և շարունակեցինք մեր համագործակցությունը նախորդ դրամաշնորհառուներից մի քանիսի հետ այս ուղղությամբ: Մեր նպատակն է ոչ միայն ունենալ ուժեղ կանանց շարժումներ և ապահով տարածքներ տարբեր ոլորտներում կանանց համար, այլ նաև պատրաստել մեր գործընկերներին մասնակցային դրամաշնորհային գործընթացին, որպեսզի հենց իրենք ընտրեն դրամաշնորհառու գործընկերների հաջորդ խմբերը և գիտելիքները կիսեն ուրիշների հետ:

2024 թվականին մենք ունենք 9 տեղական ծրագիր՝ հատուկ նախագծված և իրականացված 40-անց կանանց համար.

Սուսաննա Շահնազարյան (Սյունիքի մարզի Գորիս քաղաքից)․ ապահով տարածքներ, հավաքներ և մտքերի փոխանակումներ Գորիսի ընդլայնված համայնքում, որտեղ նոր պատերազմի և անհասկանալի ապագայի մտավախությունները շարունակում են համառորեն հետապնդել կանանց և մյուս բնակիչներին։ 50 և 60 տարեկանից բարձր տարիքային խմբերի կանայք մշտապես անտեսվում են երկրում տիրող իրավիճակի և հետագա անելիքների մասին քննարկումներից։ Իրենց միջև այս հանդիպումները հիանալի միջոց են միմյանց միջև ճանաչելու և վստահություն ստեղծելու, իրենց համար պատկանելության և կարևորության ավելի ուժեղ զգացում ունենալու և, իհարկե, այս կանանց ազատությունը տարբեր ուղղություններում զարգացնելու համար:

Հաջե Բաքոյան (Արարատի մարզի Նոր Կյանք համայնք). եզդի կանայք Հայաստանում և ամբողջ աշխարհում բախվում են համայնքի շատ տարբեր և կոնկրետ մարտահրավերների: Թեև էթնիկ խտրականությունը աստիճանաբար վերանում է հայ հասարակության մեջ, այնուամենայնիվ, կան հարցեր, որոնք դեռևս պետք է լուծվեն: Հաջեն և իր գործընկերուհիները համայնքի եզակի կանանցից մի քանիսն են, որոնք բարձրաձայնում են կանանց նկատմամբ բռնության խնդիրների, ինչպես նաև ապահով տարածքներ և հավաքատեղի ունենալու անհրաժեշտության մասին: Այս հանդիպումները Հայաստանի եզդիական համայնքների կանանց հետ որոշ սպեցիֆիկ հարցեր կիսելու միակ միջոցն են: Այս հանդիպումների միջոցով նրանք նաև նախաձեռնել են իրենց սեփական ձեռագործ արտադրանքը վաճառելու փոքր բիզնես գաղափարը:

Մարիամ Ալեքսանյան (Լոռու մարզի Վանաձոր քաղաք). Մարիամն ու իր գործընկերուհիներն այս տարի կենտրոնացել են Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Վանաձորի կանանց վիճակի վրա: Թեև մենք կարող ենք մտածել, որ քաղաքն ապահովում է բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կանանց համար, սակայն Հայաստանի դեպքում դա այդպես չէ։ Կանայք ամենուր ապահով տարածքներ չունեն և ի վերջո ստիպված են լինում մոռանալ սեփական կարիքների մասին: 40-ից բարձր կանանց այս խմբում մասնակիցները համատեղեցին խոհարարության համատեղ դասընթացները mindfulness-ի սեմինարների և պրակտիկաների հետ, որտեղ նրանք կարողացան կիսվել իրենց խնդիրներով խմբի ներսում, ինչպես նաև հոգեբանի հետ: 

Սաթիկ Բադեյան (Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնք). 40-ն անց կանանց ևս մեկ հրաշալի խումբ Հայաստանի մեկ այլ մարզում, որտեղ պետք է պայքարել կանանցից մշակութային սպասումների և կարծրատիպերի դեմ: Կանանց այս խումբը սկսեց և՛ գյուղատնտեսական, և՛ հոգեբանական հանդիպումներով։ Հանդիպումների մի մասը նվիրված էր նաև խմբում կանանց սեռական և վերարտադրողական առողջությանը և իրավունքներին: Հանդիպումներին մասնակցում էին տարբեր փորձառություններ ունեցող կանայք՝ կին պետական ​​ծառայողներ, մոտակա գյուղական այլ համայնքների չաշխատող կանայք, գյուղատնտեսության և բիզնեսի ոլորտում կանայք: Լինելով սոցիալական ձեռներեցության մեջ՝ Սաթիկը կիսվեց իր որոշ գիտելիքներով և փորձով այս սեմինարներին և հանդիպումներին մասնակցող այլ կանանց հետ: Այս տարի խմբում ավելի քիչ կանայք էին ներգրավված, բայց հանդիպումները նույն կերպ արդյունավետ էին։

«Արտ Հաուս» ՀԿ (Շիրակի մարզի Գյումրի քաղաք)․ «Արտ Հաուս» ՀԿ-ի հետ մեր համագործակցությունը սկսվել է 2023 թվականին՝ 40-անց կանանց կողմից և այս խմբի կանանց համար նախատեսված նախագծերի շրջանակներում: Սա ևս մեկ կոնկրետ ծրագիր էր Շիրակի մարզի Գյումրու գործընկերների հետ, որտեղ մշակութային նորմերը խորապես դաջված են առօրյա կյանքում։ «Արտ Հաուս» ՀԿ-ի մեր գործընկեր Գոհարն ու Հերմինեն անցյալ տարի՝ 2023թ., սկսեցին փոքրամասշտաբ հանդիպումներով և ֆիլմարտադրությամբ՝ նվիրված 40-ից հետո կանանց կյանքին Գյումրիում: Այս նախագիծն ի վերջո դարձավ սպասվածից ավելի մեծ, քանի որ խմբում ներգրավված անցյալ տարվա կանայք նոր մասնակիցների բերեցին իրենց համար և իրենց իսկ կողմից ստեղծված «անվտանգ տարածք»: Նրանք շարունակեցին հանդիպումները քուոչի և հոգեբանի հետ, անցկացվեցին նաև յոգայի դասընթացներ։ Մեր մոնիթորինգային այցելությունների ընթացքում տպավորիչ էր տեսնել կանանց «խոհանոցային քննարկում» ոճի հանդիպումներում, որտեղ նրանք կարող էին ապավինել միմյանց և կիսվել իրենց տեսլականներով տարբեր թեմաների շուրջ:

Նազիկ Արմենակյան (Երևան, նախագծեր է անում Հայաստանի ամբողջ տարածքով). Նազիկը վավերագրական ֆոտոպրոդյուսեր է, որն աշխատում է կանանց և այլ մարգինալացված խմբերի հիմնախնդիրների վրա 2013 թվականից: Նազիկը Հայաստանում այն ​​եզակի կին լուսանկարիչներից է, որ չի աշխատում, այլ փորձում է ապրել յուրաքանչյուր նախագծի միջով: Այս մի գաղափարի շրջանակներում էլ նա սկսեց լուսանկարել և հանդիպել Հայաստանի տարբեր համայնքների կանանց։ Նախագծին մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղից կանայք, որոնք տեղահանվել են իրենց տներից 2023 թվականի սեպտեմբերին: Ծրագրի գագաթնակետն է Գյումրիում կազմակերպված հրաշալի լուսանկարների ցուցահանդեսը Ասլամազյան քույրերի պատկերասրահում։

Ֆեմֆորվըրդ կանանց զորեացման և համայնքային զարգացման ՀԿ (Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ)․ իրենց ծրագրի շրջանակներում ՀԿ թիմը շարունակել է աշխատանքը Ճամբարակի կանանցից բաղկացած Կանանց ակումբի հզորացման ուղղությամբ: Նախագիծը հանդիպումների համադրություն է ինքնօգնության խմբի և կանանց համար բիզնես մշակույթի/ տնտեսական ակտիվության տարածման: Հանդիպումները տեղի ունեցան ՀԿ-ի գրասենյակում, որտեղ կանայք ամիսը երկու անգամ հավաքվում էին և զրուցում տարբեր հարցերի շուրջ՝ անձնականից մինչև քաղաքական: Հանդիպումները վարում էր կազմակերպության թիմը։ Առայժմ նախագիծն ավարտվել է, բայց, իհարկե, Ակումբը շարունակելու անհրաժեշտություն կա: Դրա բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ դա Ճամբարակում կանանց այս խմբի համար գուցե միակ ժամանցն է, բացի այդ` այն նաև անվտանգ տարածք է զգայուն թեմաների համար:

Մերի Աղախանյան, Ռենեսանս ֆիլմ (Երևան)․ այս նախագծի շրջանակներում հեղինակը կշարունակի «Քաղցկեղով հիվանդ կանանց վավերագրում» թեմայով ֆիլմի մշակումը։ Ծրագրի հեղինակի խոսքերով ցանկություն կա, որ 40-ն անց կանայք ավելի ակտիվ լինեին ինչպես ֆինանսապես, այնպես էլ ինտելեկտուալ առումով, իրենց գործողություններով կարողանային ազդել շրջակա միջավայրի վրա, համախմբվել, ինչը դժվար է ընդհանրապես հայերի համար։ Ծրագրի առաջին փուլում մասնակիցները ներքին թեթևացում են զգացել, որ հաղթահարել են հրապարակային խոսքի դժվարությունը։ Մերին հույս ունի, որ այս անգամ նոր մասնակիցների համար ավելի հեշտ կլինի հիմնվել նախորդ փորձառություններիվրա ևս։ 

«Հռիփսիմյանց շունչ» ՀԿ (Ստեփանավան, Լոռու մարզ) – Այս ծրագրի շրջանակներում իրականացնող թիմը քուոչինգի և յոգայի դասընթացներ է կազմակերպել մոտ 30 կանանց համար (տեղացի և Արցախից) Ստեփանավանում: Քոուչինգն օգնեց կանանց կիրառել գիտելիքներն ու կարողությունները ինքնադրսևորման և ինքնակատարելագործման գործընթացում։ Քոուչինգի դասընթացները նրանց հնարավորություն տվեցին զգալու կյանքի համը, սիրելու և վերակենդանացնելու իրենց հետաքրքրությունները այն բաների նկատմամբ, որոնք իրենց դուր են գալիս: Քոուչինգի միջոցով մարդը գիտակցում է, որ չկան անհաջողություններ, այլ կան խնդիրներ, դասեր ու մարտահրավերներ։ Յուրաքանչյուր իրավիճակ նոր բան է սովորեցնում և հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ որակներ, կարողություններ և գիտելիքներ պետք է զարգացնել առաջադիմելու համար։ Իսկ յոգայի դեպքում պրակտիկան նպաստում է մարդկանց հետ հարաբերությունների բարելավմանը։ Հանգստությամբ և ուշադրությամբ լցված լինելը հեշտացնում է հարաբերություններ կառուցելն ու պահպանելը ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական: Այս հանդիպումներն ուղեկցվում էին նաև պարի մի քանի դասընթացներով։

Դեռահաս աղջիկների նախագծեր

Մարի և Լիլիթ (Վանաձոր) – Դպրոցականներ Մարին և Լիլիթը գիտակցում են սեռականության և վերարտադրողական կրթության կարևորությունը: Նրանք կազմակերպում են հանդիպումներ գինեկոլոգների, հոգեբանների և այլ մասնագետների հետ Վանաձորում իրենց հասակակից աղջիկների համար, այդ թվում՝ Արցախից:

Նարե և Սուսաննա (Գյումրի) – Այս դեռահասները ներգրավված են տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արվեստը և տեխնոլոգիան: Նրանք ստեղծեցին «Սասնա ծռուհիներ» փազլ խաղ՝ ընդգծելու հայկական էպոսի ուժեղ կին կերպարներին, որոնք հաճախ անտեսվում են: 

Կատրին (Երևան) – Արվեստի էնտուզիաստ, որը դեռ փոքր տարիքից նկատել է գենդերային անարդարությունները։ Կատրինը պաստառներ է ստեղծում, որտեղ տղամարդիկ պատկերված են ավանդաբար կանացի համարվող դերերով: Նա նաև մասնակցում է դասընթացների և իր գիտելիքները կիսում հասակակիցների հետ: Պաստառները կցուցադրվեն Երևանում` մարտահրավեր նետելով գենդերային դերերի վերաբերյալ կարծրատիպերին։ 

Անուշ, Անժելա և մյուսներ (Ամրակից) – Այս աղջիկները կազմակերպում են լուսանկարչական հանդիպումներ և դասընթացներ, որոնք կավարտվեն իրենց համայնքում ցուցահանդեսով: Նրանց նախագիծը նպատակ ունի ներգրավելու և ոգեշնչելու տեղի աղջիկներին՝ ընդգծելով համայնքի ակտիվացման կարևորությունը:

Արևիկ և Աննա (Կապան) – Ընթերցանությամբ տարված այս աշակերտուհիները ստեղծել են ընթերցանության խումբ, որն ապահով տարածք է ապահովում կապանցի աղջիկների քննարկումների և ինքնակրթության համար: Արևիկը նույնիսկ սեփական բանաստեղծությունների շարքն է հրատարակել վերջերս։

Ֆենյա (Արշալույս/Վաղարշապատ) – Ֆենյան կազմակերպում է հանդիպումներ աղջիկների և տարբեր ոլորտների հաջողակ կանանց միջև՝ խթանելով այն գաղափարը, որ աղջիկները պետք է ունենան հնարավորություն տեսնելու այլ կանանց որպես դերային մոդելների: Նրա ծրագիրը նպատակ ունի ոգեշնչելու և ակտիվացնելու Վաղարշապատի և հարակից համայնքների այլ աղջիկներին:

Բոլոր նախագծերի առաջարկները ներկայացվել են տեսաձայնագրության ձևաչափով։ Օգտագործելով դրամաշնորհների տրամադրման մասնակցային մոտեցումը` Հիմնադրամի դեռահաս աղջիկների ծրագրի նախորդ մասնակիցներն ընտրել են վեց նախագծեր, որոնք լավագույնս համապատասխանում էին մեր նպատակներին: Յուրաքանչյուր ծրագիր ստանում է մինչև 450,000 ՀՀ դրամի ֆինանսավորում: Ծրագրի թիմերը պարբերաբար հանդիպում են Հիմնադրամի և միմյանց հետ ինչպես առցանց, այնպես էլ անվտանգ ֆիզիկական տարածքներում: Մենք խորապես գնահատում ենք մեր դեռահաս գործընկերների նվիրումը աղջիկների համար ավելի արդար ապագայի ուղղությամբ աշխատելու գործին:

Որոշ մեջբերումներ դեռահաս աղջիկների նախագծի գործընկերների հետ ցանցային հանդիպումից և ուսումնական այցից.

«Ուզում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել ձեզ և ձեր թիմին։ Հանդիպումների ձևաչափն իսկապես հիանալի էր։ Միայն դրական տպավորություններ ունեմ։ Շատ հարմար էր խոսել, զրուցել ձեզ և ուրիշների հետ, արտահայտել մեր զգացմունքներն ու հույզերը: Ես էլ հասկացա, որ ես մենակ չեմ այսպես, այս մտածելակերպով և կարող եմ շարունակել այն, ինչ անում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։ Ինձ դուր եկավ բոլորի հետ ծանոթանալը»:

Գործընկերուհի դեռահաս աղջիկների ծրագրից

«Մեզ շատ դուր եկավ հանդիպումը, և մենք այնքան տպավորված ենք ձեր թիմի մարդկային որակներով։ Ես կցանկանայի ավելի շատ նման հանդիպումներ և սեմինարներ ունենալ: Ես կցանկանայի կապի մեջ մնալ բոլորի հետ: Եվ, իհարկե, շարունակե՛ք պայքարը կանանց իրավունքների համար»:

Գործընկերուհի դեռահաս աղջիկների ծրագրից

«Ինձ համար շատ տպավորիչ հանդիպում էր: Ինձ հետ շատ բաներ եմ տարել, որոնք անպայման կօգտագործեմ մեր նախագծում։ Հիանալի էր ուրիշների հետ ծանոթանալը: Շատ հաճելի և այնքան կարևոր է տեսնել, որ մարդիկ լսում են քեզ, իսկ դու մենակ չես։ Ես այնքան ուրախ և հիացած եմ, որ համագործակցում եմ ձեզ հետ։ Շատ շնորհակալություն: Ներկայում իմ մտքում նոր թեմաներ չկան մեր հաջորդ հանդիպման համար, բայց ես կցանկանայի լինել ցանկացած հանդիպման և գրառումներ անել իմ ապագա ծրագրերի համար»:

Գործընկերուհի դեռահաս աղջիկների ծրագրից

Մարտի 8-ի ֆեմինիստական ​​իրադարձություններ

Մարտի 8-ը, որը ճանաչված է որպես Կանանց իրավունքների միջազգային օր, ունի նշանակալի ֆեմինիստական ​​նշանակություն՝ որպես կանանց ձեռքբերումները նշելու և ֆեմինիստական ​​ապագան իր տարբերություններով ու բազմազանությամբ պաշտպանելու օր: Ամբողջ աշխարհում այն ​​ծառայում է որպես կանանց իրավունքների շարժումների առանցքային կետ՝ ընդգծելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են գենդերային բռնությունը, հավասար վարձատրությունը և վերարտադրողական իրավունքները: Հայաստանում մարտի 8-ը նշվում է առանձնահատուկ ակնածանքով, որն արտացոլում է ֆեմինիստների գնահատանքը հասարակության մեջ կանանց դերի և ֆեմինիստների շարունակական պայքարի նկատմամբ։ Ֆեմինիստ ակտիվիստներն օգտագործում են այս օրը՝ ուշադրություն դարձնելու և՛ ձեռք բերված առաջընթացին, և՛ մարտահրավերներին, որոնք մնում են իսկական հավասարության հասնելու համար՝ հաճախ կազմակերպելով միջոցառումներ, հավաքներ և քննարկումներ՝ ուղղված կանանց հզորացնելուն և բազմաթիվ խտրականություններ հաստատող հասարակական նորմերին անդրադառնալուն:

Այս կանչի շրջանակում Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից աջակցվել են հետևյալ ծրագրերը.

Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա (YWCA) ՀԿ (Նոյեմբերյան, Տավուշի մարզ) – «Ի՞նչ. Որտեղ? Երբ?” խաղի անցկացում քաղաքում կանանց իրավունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:

«Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ (Գյումրի, Շիրակի մարզ) – Հասարակության մեջ կնոջ դերի գնահատում, հատկապես Շիրակի մարզի ընդգծված հայրիշխանական ​​հասարակության մեջ: Շրջայց Գյումրի քաղաքում պատմական վայրերով, ինչպիսիք են Շուշանիկ Կուրղինյանի (բանաստեղծուհի) թանգարանը, Ասլամազյան քույրերի պատկերասրահը (նկարիչներ), Կանանց գիմնազիան, Գյումրիի կանանց պատմությանն առնչվող այլ պատմական վայրեր։

Կրեպիա ստեղծագործ երիտասարդների ՀԿ (Վանաձոր, Լոռու մարզ) – Անհատական ​​փոխակերպում. նախաձեռնությունը ստեղծում է անվտանգ տարածք ինքնամտածողության համար՝ յոգայի, մեդիտացիայի և ներաշխարհի միջոցով տեսա/ աուդիո հարցազրույցների միջոցով: Այն նպատակ ունի մասնակիցներին ուղղորդելու բացահայտելու իրենց անձնական կապը մարտի 8-ի և ֆեմինիզմի հետ: Անվտանգ տարածքներ. ստեղծելով տարածքներ մարտի 8-ի անձնական շրջանակների վերաբերյալ քննարկումների համար, ինչը մասնակիցներին թույլ կտա սովորել տարբեր տեսանկյուններից և ավելի խորը պատկերացում կազմել գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ:

Music of Armenia նախաձեռնություն (Երևան) – «Կանանց երաժշտության ամիս» ամենամյա միջոցառումը հնարավորություն է տալիս երիտասարդ աղջիկներին և կին երաժիշտներին ելույթ ունենալու, մասնակցելու, սովորելու, ներդրում ունենալու և փոխանակելու իրենց հմտություններն ու գիտելիքները իրենց հասակակիցների և կայացած երաժիշտների հետ: Սա խրախուսում է նրանց՝ առաջարկելով անգնահատելի փորձ և ընդլայնելով նրանց կարողություններն ու կապերը: Ծրագիրը կնպաստի երաժշտական ​​ոլորտում աղջիկների և կանանց զարգացմանն ու առաջխաղացմանը՝ կանանց ներկայացնելով որպես երաժշտության հիմնական դերակատարներ, երիտասարդ աղջիկ երաժիշտներին հնարավորություն ընձեռելով ստանալու կամ շարունակելու իրենց երաժշտական ​​կրթությունը, աջակցելով սեփական գիտելիքների զարգացմանը, խրախուսելով ավելի համապարփակ էկոհամակարգ կին երաժիշտների համար՝ նպաստելով աղջիկների և կանանց զարգացմանն ու առաջընթացին երաժշտական ​​ոլորտում:

«Բարի Երթ» ՀԿ (Գորիս, Սյունիքի մարզ) – Այս ծրագրի նպատակն էր կամուրջ գտնել ժամանակակից գիտելիքների և պահանջների և ավանդական ընկալումների միջև, կոտրել հեռավոր համայնքներում առկա կարծրատիպերը և բարձրացնել կին վարորդների դերը՝ նպաստելով բռնության, չարաշահման և անտեսման կանխարգելմանն ու նվազեցմանը։

Տրանսգենդեր անձանց պաշտպանության համաշխարհային հիմնադրամ  (Երևան) – Ծրագրի նպատակն էր բարձրացնել տրանսգենդեր կանանց իրավունքների մասին իրազեկվածությունը և խրախուսել տրանսգենդեր կանանց ներգրավվել ֆեմինիստական ​​արշավներում և շարժումներում: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում ստեղծվեցին պաստառներ, կարճ տեսանյութեր և այլ նյութեր, որոնք փորձ էին բարձրացնելու տրանս կանանց մասին իրազեկվածությունը՝ «Տրանս կանայք նույնպես կանայք են» վերնագրերով։ Դրանք տարածվել են նաև Հիմնադրամի սոցիալական մեդիայի ալիքներով։ 

Բելա Պողոսյան (Երևան) – Ծրագրի նպատակն էր ստեղծել ազատ տարածք ստեղծագործական գաղափարների իրականացման և քննարկման համար, ստեղծել կին արվեստագետների փոքր կոլեկտիվ, որը կշարունակի գործել ծրագրի ավարտից հետո: Նպատակն էր նաև կիսել արվեստագետների փորձը հանրության հետ, բարձրացնել խնդիրները, որոնք դեռ հուզում են ոչ միայն կանանց, և կիսվել, թե ինչպես կարելի է դրանք լուծել գեղարվեստական ​​պրակտիկաների, հետազոտությունների և ամենօրյա գործողությունների միջոցով: Նախագիծը ավարտվեց հրաշալի ցուցահանդեսով։

Արևիկ Բաբայան (Կապան, Սյունիքի մարզ) – Վերին Վաչագանի դպրոցում և վարժարանում ներկայացվեցին, թե ինչ է իրենից ներկայացնում մարտի 8-ը, ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ օրվա հետ կապված և ինչու ենք «նշում» մարտի 8-ը։ Նպատակն էր բացատրել նպատակը և առանձնացնել կանանց, ում շնորհիվ մենք ընտրելու և ընտրություններին մասնակցելու իրավունք ունենք։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.