Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

ՀԿՀ հրապարակումներ

Գործընկերության գնահատում 2025

Գործընկերության գնահատման նպատակն էր ուրվագծել Հիմնադրամի և ենթադրամաշնորհային խմբերի միջև հաստատված գործընկերային հարաբերությունների ուժեղ և թույլ կողմերը 2025 թվականին:

Գործընկերության գնահատում (5 տարվա ամփոփում)

2020, 2022, 2023, 2024 և 2025 թվականներին իրականացված գործընկերության գնահատումների արդյունքները ցույց են տալիս, որ գործընկերների մեծամասնությունը շատ գոհ է եղել Կանանց հիմնադրամի հետ համագործակցությունից։ Նրանք հատկապես կարևորել են Հիմնադրամի կարողությունը՝ խրախուսելու և մոտիվացնելու գործընկերներին, ստեղծելու արդյունավետ հաղորդակցություն գործընկերների միջև, ապահովելու տարբեր կարծիքների բաց և փոխադարձ քննարկման հարթակ, ինչպես նաև ցուցաբերելու ճկունություն և նվազագույն պահանջներ հաշվետվությունների մշակման և ներկայացման գործընթացում։

Դրամաշնորհների տրամադրման միտումներ 2025

Այս փաստաթուղթը տալիս է համապարփակ տեղեկատվություն այն մասին, թե 2025 թվականին որոնք են եղել Կանանց հիմնադրամում դրամաշնորհների տրամադրման հիմնական միտումները։

Գենդերային հիմքով բռնության և աշխ.իրավունքների ոլորտներում ջատագովության վերաբերյալ ուսումնասիրություն

KVINFO-ի կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքներով զբաղվող կայուն կազմակերպությունների հզորացում՝ հանուն Հայաստանում գենդերային հավասարության խթանման» նախագծի շրջանակներում 2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում կանանց հիմնադրամն իր գործընկեր կազմակերպությունների շրջանում իրականացրել է հարցում և հետագա որակական գնահատում՝ «Գենդերային հիմքով բռնության և աշխատանքային իրավունքների ոլորտներում ջատագովության հմտությունները գործընկեր կազմակերպությունների շրջանում» թեմայով։

Ջատագովություն գենդերային հիմքով բռնության և աշխատանքային իրավունքների ոլորտներում

2025թ․ օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում, Կանանց հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների շրջանում իրականացրել է հարցում և հետագա որակական գնահատում՝ «Ջատագովություն գենդերային հիմքով բռնության և աշխատանքային իրավունքների ոլորտներում» թեմայով։

ՀԿՀ տարեկան ամփոփում 2025

2025 թվականին Հայաստանում կանանց հիմնադրամ շարունակեց ամրապնդել ֆեմինիստական և կանանց ​​շարժումները ամբողջ Հայաստանում՝ ճկուն ֆինանսավորման, կարողությունների զարգացման և կոլեկտիվ գործողությունների միջոցով: Տարվա ընթացքում մենք աջակցել ենք աշխատանքային իրավունքների, սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, ինչպես նաև գենդերային բռնության դեմ պայքարի ոլորտներում աշխատող նախաձեռնություններին, խմբերին և կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին: Հաշվետվությունն արտացոլում է ֆեմինիստական ​​արժեքների, հաշվետվողականության և երկարաժամկետ կառուցվածքային փոփոխությունների նկատմամբ մեր հանձնառությունը:

Դրամաշնորհների տրամադրման միտումներ 2025

Այս փաստաթուղթը տալիս է համապարփակ տեղեկատվություն այն մասին, թե 2025 թվականին որոնք են եղել Կանանց հիմնադրամում դրամաշնորհների տրամադրման հիմնական միտումները։

ՀՀ-ում տարբեր խոցելի խմբերի շրջանում խտրականության, սոցիալական մարգինալացման և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վերհանում

Հետազոտությունը հիմնված է փոխհատական և կառուցվածքային խոցելիության տեսական մոտեցումների վրա՝ ելնելով այն դիրքորոշումից, որ խոցելիությունը պայմանավորված չէ միայն անհատական հատկանիշներով, այլ սոցիալտնտեսական համակարգերում տարբերություն դնող ու խարանող մեխանիզմների ազդեցությամբ։

Հնդկաստանից ժամանած կին միգրանտների վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտություն

Հայաստանը վերջին տարիներին դարձել է գրավիչ նպատակակետ Հնդկաստանից ժամանող միգրանտների համար, ընդ որում՝ մուտքի ցուցանիշները կտրուկ աճել են՝ 2021 թվականի 22,197-ից հասնելով 57,100-ի 2023 թվականին։ Եթե նախկինում հիմնական հետաքրքրությունը կրթական էր, ապա վերջին տարիներին Հնդկաստանի քաղաքացիները Հայաստան են գալիս նաև աշխատանքի համար։

Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի (մայիս, 2025թ․)

Սույն հրատարակությունը պատրաստվել է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից: Այն չի հանդիսանում «Հայաստանի աշխատավորուհի» թերթի իրավահաջորդը: Հրատարակության նպատակն է անդրադառնալ ժամանակակից իրողություններին և կանանց ու համակարգայնորեն անտեսված խմբերի տեսանկյունից ներկայացնել դրանք: Սույն հրատարակությունը ֆինանսական որևէ շահ չի հետապնդում: Տպագիր օրինակներն անվճար հասանելի են Հայաստանում կանանց հիմնադրամի գրասենյակում:

Գործընկեր կազմակերպությունների դիմակայունության գնահատում

Հայաստանում կանանց հիմնադրամը վերջին տարիներին գործընկեր կազմակերպություններին և խմբերին տրամադրել է վերջիններիս դիմակայունությանն ուղղված դրամաշնորհներ և իրականացրել միջոցառումներ: Միջոցառումները եղել են տարաբնույթ, գործընկեր կազմակերպությունների կողմից պահանջված դրամաշնորհները՝ նույնպես։

Դիմակայունության գնահատումն օգնում է հասկանալ, թե որքան լավ կարող են կազմակերպությունները, խմբերը նախաձեռնությունները և անհատները ճգնաժամերը, մարտահրավերները կամ երկարաժամկետ ճնշումները, ինչպես նաև արձագանքել դրանց և վերականգնվել դրանցից (լինեն դրանք սոցիալական, քաղաքական, տնտեսական, բնապահպանական, թե այլ):

Դեռահաս աղջիկների ծրագրերի մասին գնահատող հաշվետվություն

Մարտի 22-ին Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից կազմակերպվել էր հանդիպում դեռահաս աղջիկների հետ, որոնք տարբեր ծրագրեր են իրականացնում Հայաստանի տարբեր հատվածներում։ Հանդիպման նպատակն էր գնահատել դեռահասների կողմից Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացված նախագծերը։ Սա Հիմնադրամի` դեռահաս աղջիկների հետ համագործակցության ևս մեկ տարի է, և այն շարունակում է ապացուցել իր արդյունավետությունն ու արդիականությունը` առկա կարիքներին ի պատասխան։ Ֆինանսավորման շրջանակներում իրականացված նախաձեռնությունները բազմազան էին` կրթությունից մինչև արվեստ, մարմնի դրական վերաբերմունք և կանանց իրավունքներ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.