Դրամաշնորհի հայտարարություն․ Ֆեմինիստական միջոցառումներ՝ նվիրված Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 13 սեպտեմբերի, 2024
Պատասխանները՝ մինչև 20 սեպտեմբերի, 2024
Միջոցառումների անցկացման օրերը՝ 1-7 հոկտեմբերի, 2024
Վայրը՝ Հայաստան
Դրամաշնորհի չափը՝ մինչև 500 000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)

Կարճ նկարագրություն

Ուրախ ենք հայտնել, որ այս տարի ևս ունենք Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրվան (հոկտեմբերի 1) նվիրված ֆեմինիստական միջոցառումների ֆինանսավորման բաց կանչ։

2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա բնավ միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ և դեպքի հանրայնացմամբ ցնցեց հանրությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվեցին՝ ստեղծելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։ Այդ օրվանից սկսած՝ ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։

Այս կանչի շրջանակներում դրամաշնորհները ենթադրում են ֆեմինիստական հավաքներ և ամենատարբեր միջոցառումներ ու գործողություններ՝ նվիրված տարբեր ֆեմինիստական նպատակներին,  համայնքային հզորացմանը, ինչպես նաև մոտիվացնող փոփոխություններին։ Սիրով կսպասենք ձեր կողմից ներկայացվող հայտերին, որոնք կհամապատասխանեն մեր առաքելությանը և ուղղված կլինեն ընտանեկան բռնության խնդրի մասին բարձրաձայնմանը, հաղթահարմանն ու կանխարգելմանը, խնդրի գենդերային տարբեր կողմերի անդրադարձին, համակարգայնորեն անտեսվող խմբերի ձայնի լսելիության բարձրաձայնմանը ընտանեկան բռնության համատեքստում, ինչպես նաև հայրիշխանական կառուցվածքներին մարտահրավերներ նետելուն։

Թեմատիկ ուղղվածություն

Այս դրամաշնորհ թեմատիկ ուղղոթյունը ընտանեկան բնռությունն է և պայքարը դրա դեմ։ Սիրով կընդունենք ամենատարբեր միջոցառումների կազմակերպման հայտեր, որոնք ունեն բազմազան դիտանկյուններ՝ ներառյալ ինտերսեկցիոնալությունը, ֆեմինիստական արդարությունը, վերարտադրողական իրավունքները, ԼԲՏԻՔ+ ջատագովությունը, ինչպես նաև ֆեմինիստական արվեստն ու մշակույթը։ Թեմաները չեն սահամանափակվում այսքանով։  

Ովքե՞ր կարող են դիմել

Մենք հրավիրում ենք ամենատարբեր հայտատուների՝ ներառյալ

  • Ֆեմինիստական ինքնակազմակերպվող խմբեր
  • Ակադեմիայում և դրանից դուրս հետազոտողներ
  • Արտիստներ և ստեղծագործողներ
  • Տեղական և համայնքային ֆեմինիստ ակտիվիստներ
  • Հասարակական կազմակերպություններ և կոալիցիաներ
  • Ուսանողական խմբեր

Մենք հատկապես կշեշտադրեինք համակարգայնորեն անտեսվող խմբերի և անհատների կողմից հայտերի կարևորությունը, ներառյալ՝ էթնիկ փոքրամասնության խմբերի կանայք, ԼԲՏԻՔ+ անձիք, հաշմանդամություն ունեցող կանայք, փախստական և տեղահանված կանայք, սահմանամերձ և այլ կանանց խմբեր։ 

Հայտերի բովանդակությունը

Մենք ակնկալում ենք հայտեր, որոնք կներառեն՝ 

  • Աշխատարաններ՝ ինտերակտիվ սեսսիաներ՝ ուղղված հմտությունների զարգացմանը, կրթությանը և հզորացմանը ընտանեկան բռնության և ֆեմինիստական հզորացման համատեքստում
  • Պանելային քննարկումներ՝ ուղղված ընտանեկան բռնության խնդրին բազմազան կողմերից անդրադարձին
  • Պերֆորմանսներ՝ արտիստական ներկայացումներ՝ ներառյալ թատրոն, երաժշտություն, պար, ասմունք, ստենդափ և այլն, որոնք ուղղված են ընտանեկան բռնության խնդրի բարձրաձայնմանը
  • Ֆիլմի դիտումներ՝ վավերագրական կամ այլ ֆիլմերի ցուցադրություններ, որոնք համակցված են ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում քննարկումներով
  • Ցուցահանդեսներ՝ վիզուալ արվեստի ցուցադրումներ, որոնք արտացոլում են ընտանեկան բռնության խնդիրը ֆեմինիստական տեսանկյունից և զարգացնում են քննադատական մտածելակերպ
  • Համայնքային գործողություններ՝ ակտիվիստական նախաձեռնություններ կամ արշավներ, որոնք ուղղված են հանրությանը մոբիլիզացնելուն և ներգրավելուն

Հայտերի և դիմելու ուղեցույց

Ձեր հայտն ուղարկելու համար անհրաժեշտ է մինչև նշված վերջնաժամկետն անցնել հետևյալ հղումով և վերբեռնել հայտի նկարագրության (word կամ document ֆորմատով) և բյուջեի (excel կամ word ֆորմատներ) նիշքերը (ֆայլերը): 

Ձեր հայտը պետք է պարունակի նշավ ԲՈԼՈՐ կետերով տեղեկատվությունը․

  • Ծրագրի վերնագիր
  • Համառոտագիր․ Կարճ համառոտագիր ձեր միջոցառման մասին, որը մատնանշում է միջոցառման նպատակը և բաց կանչին համապատասխանությանը (150-250 բառ)
  • Ծրագրի մանրամասն նկարագրություն․ Ծրագրի մանրամասների մասին տեղեկատվություն, որը կներառի դրա նպատակները, թե ում է ուղղված միջոցառումը, թիրախային խմբերին, որտեղ է իրականացվելու միջոցառումը, միջոցառման ֆորմատը, ինչ նյութեր ու այլ ռեսուրսներն են անհրաժեշտ լինելու միջոցառման իրականացման ընթացքում (500-1,000 բառ)
  • Իրականացնող/ների մասին տեղեկատվություն․ Անուն, ազգանուն, բնակության վայր (ոչ հասցե), մանրամասներ ձեր կամ ձեր կազմակերպության կամ խմբի գործունեության մասին, իրականացնողների կարճ ինքնակենսագրականներ (մինչև 100 բառ յուրաքանչյուրի մասին)։ 
  • Բյուջե․ Նախնական հաշվարկ, թե ինչ ծախսեր է նախատեսում ձեր կողմից առաջարկվող միջոցառումը։ Մենք ակնկալում ենք ստանալ առնվազն նախնական բյուջեի աղյուսակ ձեզ հարմար ֆորմատով։ Այն պետք է պատրաստ ունենալ առանձին նիշքով և վերբեռնել հայտի ներկայացման հատվածում (ընդունվում են բյուջեի excel կամ word ֆորմատներ)։  
  • Միջոցառման նախընտրելի օր․ Մենք նախատեսում ենք, որ առաջարկվող միջոցառումը կիրականացվի հոկտեմբերի 1-7-ն ընկած ժամանկահատվածում։ Դուք կարող եք ընտրել, թե քանի օր է տևելու միջոցառումը և թե կոնկրետ որ օրն եք ցանկանում իրականացնել այն։ 
  • Ֆեմինիստական արժեքներ․ Խնդրում ենք հայտում ներառել, թե որոնք են ձեր, ձեր խմբի կամ կազմակերպության ֆեմինիստական նպատակները, ինչպես նաև որոնք են ձեր ֆեմինիստական արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է լինելու միջոցառումը։ 

Ընտրության չափանիշներ 

Բոլոր հայտերը գնահատվելու են ըստ հետևյալ չափանիշների՝ 

  • Ֆեմինիստական արժեքներ. որքանո՞վ է ծրագիրն արտացոլում այնպիսի ֆեմինիստական արժեքներ, ինչպիսիք են ներառականությունը և ինտերսեկցիոնալությունը
  • Ազդեցություն․ որքանո՞վ է ծրագիրն ազդելու թիրախային խմբում դրական փոփոխությունների վրա
  • Նորարարություն․ արդյո՞ք միջոցառման գաղափարն ունի նորույթներ, ստեղծարար մոտեցումներ և արդյո՞ք այն խաթարում է առկա վնասող նորմերը 
  • Իրատեսականություն․ արդյո՞ք միջոցառումն իրատեսական է բյուջեի, իրականացման և ժամկետների առումներով
  • Ներառում․ որքանո՞վ է միջոցառումը ներառական և ներառում թիրախային խմբերին

Ծանուցում և հետագա քայլեր 

Բոլոր հայտատուները կծանուցվեն թե՛ ընդունման, թե՛ մերժման մասին մինչև սեպտեմբերի 20-ը։ Միայն ընտրված հայտերի հեղինակները կհրավիրվեն կարճ հարցազրույցի։

Կոնտակներ

Բոլոր հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք Հիմնադրամի հետ կապի դուրս գալ contact@womenfundarmenia.org էլ․ փոստի հասցեով կամ +37498244933 հեռախոսահամարով միայն երկուշաբթիից ուրբաթ օրերին։ 

Սիրով սպասում ենք ձեր հայտերին։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.