Կանանց հիմնադրամը, համագործակցելով ՕԱԿ հիմնադրամի հետ, ակտիվորեն աջակցում է մի շարք ազդեցիկ ծրագրերի իրականացմանը ամբողջ Հայաստանում: Այս նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տարբեր գործընկերներ ենթադրամաշնորհառուների կողմից, նպատակ ունեն անդրադառնալու տարբեր ոլորտներում ֆեմինիստական հիմնախնդիրներին: Այս հոդվածը ներկայացնում է ՕԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ ձեռնարկված տարբեր նախագծերի ակնարկը՝ ընդգծելով կանանց իրավունքների առաջխաղացման, մշակութային փոխըմբռնման խթանման և հասարակության մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը: Կրթական ծրագրերից և գեղարվեստական ջանքերից մինչև իրավական շահերի պաշտպանություն և համայնքային աջակցություն` այս նախագծերն արտացոլում են դրական փոփոխությունները խթանելու և կանանց հզորացման հանձնառությունը ողջ Հայաստանում:
Նորարար փորձագիտական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ) – Ալտերնատիվ Արվեստի ամենամյա փառատոնի շրջանակներում ՆՓԱԿ-ի թիմը կազմակերպել էր մի քանի աշխատարաններ և դասախոսություններ Զապել Եսայանի ու նրա գործունեության քաղաքական ազդեցության մասին
Լյուսի Մարտիրոսյան և Սոնա Գրիգորյան – նոր ֆեմինիստական փոդքաստի միջոցով (jazzve) տարբեր կենսափորձեր ու փորձառություններ ունեցող կանայք* կխոսեն ամենատարբեր ֆեմինիստական հարցերի շուրջ՝ մանրամասնելով, թե որոնք են տարբեր դրվագներում խնդրահարույց իրավիճակները
Սոնա Խաչատրյան – Իր ավարտական աշխատանքի իրականացման շրջանակներում Սոնա Խաչատրյանը նկարահանել է «Ռելիքվիա» ֆիլմը, որը պատմում է տեսողական սահմանափակումներ ունեցող տղայի մասին։ Ֆիլմը ոչ միայն ցուցադրվել է որպես ավարտական աշխատանք, այլ նաև Ոսկե Ծիրան փառատոնի շրջանակում արժանացել է մրցանակի, իսկ հետագայում արդեն կցուցադրվի նաև միջազգային կինոփառատոններում։
Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ – կազմակերությունը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է աշխատել ամենաանտեսված խմբերից մեկի՝ ազատազրկման վայրերում և պրոբացիայի ծառայությունում հայտնված կանանց հետ։ Այս ծրագրի շրջանակներում մի շարք աշխատարաններ ու բարօրության հանդիպումներ են իրականացվել։ Ծրագրի ավարտին հասանելի կլինեն նաև մի քանի փոդքասթ ձայնագրությունները՝ համակարգում կանանց խնդիրների ու կարիքների շուրջ։ Ծրագրի շրջանակներում նաև մշակվել են մի քանի քաղաքականության առաջարկներ։
Տաթևիկ Հովհաննիսյան – Հարբինգեր ամսագրի և Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ Կանանց հիմնադրամի ֆինանսավորման շրջանակներում մի խումբ աղջիկներ Լեռնային Ղարաբաղից/Արցախից, ովքեր հետաքրքրված են շարունակելու մասնագիտանալ լրագրության ուղղությամբ, անցնում են մասնագիտական վերապատրաստումներ։ Ծրագրի արդյունքում նրանց կողմից մշակված հոդվածները լույս կտեսնեն Հարբինգեր ամսագրում։
Սիրանուշ Աղաջանյան – Ս․ Աղաջանյանը, լինելով արվեստի վառ անհատականություններից մեկը Հայաստանում, գործընկերուհիների հետ շարունակում է ավելացնել տարածքները կին արվեստագետների համար և ընդլայնել նրանց մասին գիտելիքը հայաստանյան հասարակության և հատկապես այլ արվեստագետների շրջանում։
Կրեոպիա ստեղծագործ երիտասարդություն ՀԿ – Սեքսիզմի դեմ ուղղված ուսումնասիրութունները միշտ եղել են Կանանց հիմնադրամի ուշադրության կենտրոնում։ Այս ծրագրի շրջանակներում Կրեոպիայի թիմը կկարողանա մշակել նոր տեսահոլովակների շարք սեքսիզմի դրսևորումների մասին՝ բարձրացնելով մարդկանց իրազեկվածությունը և փորձելով հաղթահարել այն։
Մշակութային և սոցիալական նարատիվների կետրոն ՀԿ – Բարդ անցյալի դպրոց ամենամյա միջոցառումների շարքի շրջանակներում այս տարի ավելի մեծ ուշադրություն և կենտրոնացում կլինի նաև գենդերային հարցերի շուրջ։
Կանանց սոլիդարության տարածք ՀԿ – Լոռու մարզի որոշ համայնքների կանայք, որոնք բախվում են մի շարք մարտահրավերների՝ մի համայնքից մյուսն աշխատավայր հասնելու համար, այս ծրագրի շրջանաներում կսովորեն մեքենա վարել, կհանձնեն համապատասխան քննություններ և կկարողանան ինքնուրույն կազմակերպել իրենց տեղաշարժը համայնքների միջև։
Գոհար Խաչատրյան – Գոհար Խաչատրյանի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս մի քանի տարի առաջ, որի շրջանակներում Գոհարն իրականացրել է մի շարք ինքնապաշտպանական վերապատրաստումներ Հայաստանի տարբեր համայնքներում։ Այս ծրագրի շրջանակներում մենք կընդլայնենք համագործակցությունը՝ ներառելով նոր մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերից։