Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Ֆեմպատում.ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ

Ծրագրի մասին

Ֆեմպատում նախագիծը իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից և նպատակ ունի տարածելու ֆեմինիստական մեթոդաբանության կիրարկումը և դրա օգնությամբ հայրիշխանական համակարգի կողմից լռեցված և հաճախ չլսված պատմությունների վերհանումը:

Կին ճարտարապետները Երևանի ճարտարապետության մեջ

Կին ճարտարապետների աշխատանքները ներկայացնող քարտեզը ստեղծվել է «Ֆեմպատում» ծրագրի շրջանակներում և միտված է բարձրացնելու բոլորիս հայտնի և կանանց կողմից նախագծված շենքերի և այլ տարածքների մասին իրազեկվածությունը Երևանի ճարտարապետության պատմության մեջ։

Քարտեզը պետք է բացել համակարգչով, իսկ հեռախոսի դեպքում՝ Google Earth հավելվածով:

Հակագենդերային շարժումները կին ակտիվիստների խոսքով

Սույն ժողովածուն տպագրվել է «Ֆեմպատում» նախագծի շրջանակներում։ Այն ներառում է հատվածներ «Հակագենդերային շարժումների կողմից հետապնդումների և բռնաճնշումների ենթարկված կին իրավապաշտպաններ» թեմայով հավաքագրված բանավոր պատմություններից: Պատմողներն են իրավապաշտպանական գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ ներկայացնող կին իրավապաշտպանները:

Երկու քարի արանքում

Նախագծի շրջանակներում իրականացրել ենք հերթական թարգմանությունը՝ Էրին Միլսի «Երկու քարի արանքում. որակական հետազոտողների բարոյագիտական խնդիրները» հոդվածը՝ նվիրված բանավոր պատմության մեթոդին:

Եռօրյա դասընթացներ

Հունիսի 20-ին, 22-ին և 23-ին «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Ֆեմինիստական մեթոդաբանություն և բանավոր պատմությունների հավաքագրում» խորագրով եռօրյա դասընթացը:

Պատմելով մեր պատմությունները

Նախագծի շրջանակներում վերջերս նաև թարգմանվել է Ջոան Սենգսթըրի «Պատմելով մեր պատմությունները. ֆեմինիստական քննարկումներ և բանավոր պատմության կիրառումը» հոդվածը, որը կարող եք գտնել ստորև:

Երևանի ֆեմինիստական քարտեզ

Սույն քարտեզը ստեղծվել է Հայաստանում կանանց հիմնադրամի «Ֆեմպատում» նախագծի շրջանակներում: Քարտեզագրել ենք Երևանը` հիմնվելով ֆեմինիստական շարժման պատմության և ֆեմինիստների հիշողությունների վրա:

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.