Կլիմայի փոփոխությունը ոչ միայն բնապահպանական ճգնաժամ է, այլև սոցիալական արդարության խնդիր, որը խորացնում է առկա անհավասարությունները: Հայաստանում շրջակա միջավայրի վատթարացումը, եղանակային էքստրեմալ փոփոխությունները և ռեսուրսների սպառումը անհամաչափորեն են ազդում կանանց, գյուղական համայնքների և մարգինալացված խմբերի վրա, որոնք հաճախ ավելի քիչ հասանելիություն ունեն որոշումների կայացման վայրերին և գործընթացներին, տնտեսական ռեսուրսներին և կլիմայի հարմարվողականության ռազմավարություններին:
Միևնույն ժամանակ` կանայք, ֆեմինիստ ակտիվիստները և տեղական համայնքները կենսական դեր են խաղում շրջակա միջավայրի պաշտպանության, ռեսուրսների կայուն կառավարման և ջատագովության գործում: Այնուամենայնիվ, այս հատման կետում գործող շատ խմբեր և կազմակերպություններ բախվում են ֆինանսավորման ապահովման, քաղաքականությունները քննարկելու և զարգացնելու, ինչպես նաև ազդեցության երկարաժամկետ ռազմավարությունների ստեղծման հետ կապված մարտահրավերների:
Այս և մի շարք այլ հարցերի անդրադառնալու համար կարողությունների զարգացման այս առաջարկը նպատակ ունի հայաստանյան արմատաբուխ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու խմբերին ապահովելու գիտելիքներով, գործիքներով և ցանցերով, որոնք անհրաժեշտ են կլիմայական և գենդերային արդարության առաջխաղացման համար:
Այս հանդիպումների նպատակն է.
- Բարելավել գիտելիքները կլիմայի հարմարվողականության ռազմավարությունների, գենդերային համապատասխան քաղաքականությունների և բնապահպանական արդարության վերաբերյալ
- Տարածել փոխհատվող գիտելիքը կլիմայի և գենդերային արդարադատության նախաձեռնություններում
- Խթանել համագործակցությունը տարբեր շահագրգիռ կողմերի միջև՝ համակարգային փոփոխություններին նոր թափով արձագանքելու համար
Դասընթացներից հետո մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու հայտարարվող թեմատիկ դրամաշնորհներին 1 200 000 – 2 000 000 ՀՀ դրամի սահմաններում:
Դասընթացների և վարողների մասին
- Կլիմայի փոփոխությունը և դրա անհամաչափ ազդեցությունը կանանց վրա. Արփինե Գալֆայան
Դասընթացն ուսումնասիրում է, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ուժեղացնում առկա գենդերային անհավասարությունները՝ անհամաչափորեն ազդելով կանանց վրա: Այն կենտրոնանում է այս անհավասարությունների կառուցվածքային պատճառների վրա և ուսումնասիրում է գենդերային ներառող կլիմայական դիմակայունությունը խթանելու մոտեցումները: Դասընթացը նաև անդրադարձ ունի տեղական բնապահպանական շարժումներին՝ կանանց ներգրավման տեսանկյունից:
- Ջրային պաշարներ և կլիմայի փոփոխությունը. Թեհմինե Ենոքյան
Դասընթացն անդրադառնում է կլիմայի փոփոխության կարևոր ազդեցությանը ջրային ռեսուրսների վրա, ներառյալ դրանց սակավությունը, հասանելիությունը և աղտոտվածությունը: Այն ուսումնասիրում է ջրի կայուն կառավարման պրակտիկան և կլիմայական դիմակայունության համար հարմարվողականության միջոցառումները: Հանդիպումն ուղեկցվելու է իրական կյանքից և փորձառությունից օրինակներով և ֆիլմերով:
- Քաղաքական բնապահպանություն. Սևան Պետրոսյան
Դասընթացն ուսումնասիրում է շրջակա միջավայրի պաշտպանության կամ բնապահպանության քաղաքական դինամիկան՝ ուսումնասիրելով քաղաքականության, ակտիվիզմի և ուժային կառույցների դերը բնապահպանական հետևանքների ձևավորման և էկոլոգիական արդարության առաջխաղացման գործում:
- Քաղաքային և հիդրոֆեմինիզմ. Նանոր Հովհաննիսյան
Դասընթացը ներկայացնում է հիդրոֆեմինիզմը՝ կապելով ջրի խնդիրները գենդերային և քաղաքային կյանքի հետ: Այն մարտահրավեր է նետում ջրի կառավարման ավանդական մոտեցումներին՝ ընդգծելով քաղաքային տարածքներում կայունության և հավասարության ֆեմինիստական տեսակետները:
- Պարենային անվտանգության ասպեկտները. Քիրք Ուոլաս (հանդիպումը կլինի անգլերեն լեզվով՝ առանց թարգմանության)
Դասընթացն ուսումնասիրում է կլիմայի փոփոխության և պարենային անվտանգության հատումները՝ կենտրոնանալով սննդային համակարգերի առջև ծառացած մարտահրավերների և կայուն, կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսությունը խթանելու համար անհրաժեշտ ռազմավարությունների վրա:
Ո՞վ կարող է դիմել
Հայաստանում գործող կանանց հասարակական կազմակերպություններ, ֆեմինիստական խմբեր, բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ:
Նախապատվությունը կտրվի գենդերային արդարությանը և բնապահպանական կայունությանը նախկինում անդրադարձ կամ ծրագրային և ակտիվիստական փորձառություն ունեցող խմբերին և կազմակերպություններին:
Մասնակցության ձևաչափ
Ընտրված մասնակիցները կմասնակցեն առցանց գիտելիքի փոխանակման հանդիպումներին և peer to peer ուսուցման փոխանակումներին, որոնք կանցկացվեն կլիմայի և գենդերային արդարության մասնագետների կողմից:
Դասընթացները տեղի կունենան 2025 թվականի ապրիլ և մայիս ամիսների ընթացքում: Հաջորդիվ դրամաշնորհին կկարողանան դիմել այն մասնակիցները և կազմակերպությունները, որոնք կմասկացնեն առնվազն 4 հանդիպման:
Հանդիպումներին գրանցվելու համար սեղմել այստեղ:
Դիմելու վերջնաժամկետ՝ 20 ապրիլի, 2025թ․