Ողջու՜յն, Հայաստանում ապրող հիասքանչ աղջիկներ։
Անհամբեր ուզում եք ձեր համայնքներում փոփոխություննե՞ր բերել: Ունե՞ք հրաշալի գաղափարներ, որոնցով կարող եք օգնել ձեզ նման աղջիկներին` հասնելու իրենց երազանքներին և նպատակներին։ Ուրեմն Կանանց հիմնադրամը եկել է աջակցելու ձեր գաղափարին։
Մենք հավատում ենք, որ ձեր մտքերը և գաղափարները մեծ ուժ ու ազդեցություն ունեն, և ուզում ենք դրանք իրականացնելու հնարավորություն ընձեռել ձեզ։ Այս դրամաշնորհի հայտարարությունը հենց ձեզ համար է։ Մենք ուզում ենք հզորացնել աղջիկներին ամբողջ Հայաստանով մեկ, որպեսզի դուք ավելի լայն երազեք և բերեք դրական փոփոխություններ։
Ի՞նչ պետք է իմանալ այս դրամաշնորհի մասին․
-
- Դրամաշնորհները հենց դեռահաս աղջիկների համար են և պետք է ուղղված լինեն դեռահաս աղջիկների խնդիրներին ու դրանց արձագանքմանը
- Դուք և ձեր խումբն ինքնուրույն եք տնօրինելու տրամադրվող աջակցությունը
- Ընտրող հանձնաժողովը բաղկացած է լինելու դեռահաս աղջիկներից
- Գաղափարը ներկայացրեք հնարավորինս իրատեսականորեն՝ չմոռանալով երազել
- Երբ ուղարկում եք ձեր գաղափարը, նամակում նշեք ձեր՝ դիմողի ամբողջական անունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
- Դրամաշնորհի իրականացման ընթացքը ենթադրում է հանդիպումներ, այցելություններ և հավաքներ նախկին և ներկա դեռահաս գործընկերուհիների հետ, մենթորություն և այլ հնարավորություններ (սա նշանակում է, որ ձեր ծնողները և/կամ խնամակալները պետք է տեղյակ լինեն ձեր պլաններից)
- Եթե կասկածում եք՝ դիմել, թե ոչ, անպայման դիմեք
Ո՞վ կամ ովքե՞ր կարող է/են դիմել․
Դիմե՛ք մեզ, եթե դուք և/կամ ձեր թիմը 13-19 տարեկան աղջիկներից է բաղկացած։
Դիմե՛ք, եթե ընկերուհիներ եք, դպրոցական ակումբ եք, կազմակերպություն եք, ինչու՞ ոչ։ Մենք սպասում ենք ձեր աննկարագրելի հետաքրքիր գաղափարներին։
Դրամաշնորհի չափը՝ 450 000 ՀՀ դրամ ձեր հրաշալի գաղափարների համար
(նախատեսված հարկերը ներառյալ)
Հիշե՛ք, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է ավարտին հասնի մինչև 4 ամսվա ընթացքում։
Ի՞նչ ենք մենք ակնկալում․ Յուրահատուկ գաղափարներ, հասակակիցների շրջանում անցկացվող նախագծեր, համայնքների աղջիկների կյանքի որակի վրա դրական ազդեցություններ, կրեատիվություն․ տարբերակներն անսահման են։ Հույս ունենք տեսնելու նախագծեր, որոնք կշարունակվեն անգամ դրամաշնորհի ավարտից հետո։
Ինչպե՞ս դիմել․
ՈՒՂԱՐԿԵ՛Ք հետևյալ հարցերի պատասխանները վիդեո տարբերակով՝
3-5 րոպե տևողությամբ տեսանյութ, որում կլինի ձեր ծրագրի բանավոր նկարագրությունը կամ մտքերի և գործողությունների քարտեզային ներկայացումը՝ ըստ ստորև նշված հարցերի։
Հայտերը պետք է ներառեն հետևյալ հարցերի պատասխանները (դիտարկեք հարցերը որպես ուղեցույց)․
- Ինչու՞ հենց դուք
- Ի՞նչ խնդիրների եք ցանկանում անդրադառնալ ծրագրի շրջանակներում
- Ի՞նչպես եկաք այդ մտքին/ գաղափարին
- Ի՞նչ լուծումներ եք առաջարկում ձեր կողմից բարձրաձայնվող խնդրին
- Որքանո՞վ եք ակտիվ ձեր հասակակիցների շրջանում և համայնքում
- Ի՞նչ ռեսուրսներ ունեք փոփոխություններ բերելու
- Ձեր ընկերներից և աջակիցներից ո՞վ կօգնի ձեզ ընթացքում
- Կոնտակտային տվյալներ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ․ փոստի հասցե, այլ տվյալներ, որոնք կարծում եք անհրաժեշտ կլինեն մեզ
Տեսանյութերը պետք է ուղարկեք contact@womenfundarmenia.org էլ.փոստին։
Կարևոր ամսաթվեր․
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 21, 2024թ․ (ներառյալ)
Առցանց տեղեկատվական հանդիպում՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 17:00 – միացե՛ք այս հղումով և ձեր հարցերն ուղղե՛ք մեզ և մեր գործընկերուհիներին։
Հայտերի ընդունելությունը սկսվում է հենց այս պահին։
Այս հայտարարությունը ձեր հնարավորությունն է ակտիվ լինելու, առանձնանալու և փոփոխություններ բերելու Հայաստանում ապրող ամենատարբեր աղջիկների կյանքում։
Մենք մեծ ոգևորությամբ սպասում ենք Ձեր գաղափարին, որպեսզի այն իրականություն դառնա։
Հիշե՛ք, որ հայտերի ընտրությանը մասնակցելու են ձեզ պես դեռահաս աղջիկներ Հայաստանի տարբեր հատվածներից։
Եթե ունեք հարցեր և օգնության կարիք, կարող եք մեզ նամակ գրել contact@womenfundarmenia.org էլ.փոստին կամ սոցիալական մեդիա էջերին, զանգահարել մեզ 098244933 հեռախոսահամարով, ինչպես նաև միանալ մեր առցանց տեղեկատվական հանդիպմանը հոկտեմբերի 10-ին։
Ձեզ ոչ ոք չի՛ կարող կանգեցնել։
Դուք շքեղ եք։
Սիրով՝
Հայաստանում կանանց հիմնադրամի թիմ և դեռահաս գործընկերուհիներ