
Պաշտոնի անվանումը․ Հարցազրուցավար ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ համար
Տեղակայումը․ ՀՀ
Տևողությունը․ ազատ գրաֆիկ
Դիմելու վերջնաժամկետ․ 10.11.2025
Ծրագրի մասին
Ֆեմպատում նախագիծը իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից և նպատակ ունի տարածելու ֆեմինիստական մեթոդաբանության կիրարկումը և դրա օգնությամբ հայրիշխանական համակարգի կողմից լռեցված և հաճախ չլսված պատմությունների վերհանումը:
Պարտականություններ
-
Պլանավորել և իրականացնել խորքային հարցազրույցներ կանանց* հետ։
-
Նախապատրաստել հարցաշարեր ձեռք բերել պայմանավորվածություններ հարցազրույցի համար
-
Հետևել ֆեմինիստական և էթիկական մոտեցումներին հարցազրույցների ընթացքում (գիտակցված համաձայնություն, գաղտնիություն, զգայունություն)։
-
Ձայնագրել, սղագրել հարցազրույցները արխիվացման համար։
-
Համագործակցել արխիվացնող թիմի հետ՝ ապահովելու նյութերի պահպանումն ու հասանելիությունը։
Որակավորումներ
-
Փորձ հարցազրույցների, բանավոր պատմությունների, լրագրության, սոցիալական հետազոտության կամ հարակից ոլորտներում։
-
Ֆեմինիստական արժեքների և մարդու իրավունքների սկզբունքների հանդեպ նվիրվածություն։
-
Զգայուն վերաբերմունք տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների հանդեպ։
Ինչպես դիմել
Խնդրում ենք մինչև նոյեմբերի 10-ը ուղարկել Ձեր կենսագրությունը (CV) և կարճ մոտիվացիոն նամակը info@womenfundarmenia.org էլ. փոստով՝ թեմայի դաշտում գրելով․ Դիմում – Հարցազրուցավար ֆեմինիստական արխիվի համար։