Հոկտեմբերի 1-ը որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր. աջակցություն ստացած ծրագրեր

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր՝ ընտանեկան բռնության հետևանքով կյանքը կորցրած կանանց հիշելու, հանրային իրազեկվածությունը բարձրացնելու և բռնության կանխարգելման, պատասխանատվության, աջակցության ու արդարադատության կարևորությունն ընդգծելու համար։ Այս տարի Հայաստանում կանանց հիմնադրամն աջակցում է 5 նախաձեռնության, որոնք ընտանեկան բռնության խնդրին անդրադառնում են տարբեր տեսանկյուններից։ Ֆինանսավորվող ծրագրերն ուսումնասիրում են բռնության ազդեցությունը […]
Արհեստական բանականությամբ ուժգնացող կնատյացություն․ ինչպես է ԱԲ-ն դառնում գենդերային ապատեղեկատվության գործիք

Արհեստական բանականությունը (ԱԲ) հաճախ ներկայացվում է որպես նորարարության ապագա։ Ամեն օր ի հայտ են գալիս նոր գործիքներ, որոնք խոստանում են փոխել մեր աշխատանքի, հաղորդակցության և ստեղծագործելու ձևերը։ Սակայն այս տեխնոլոգիաների շուրջ ստեղծված ոգևորության հետևում թաքնված է ավելի անհարմար իրականություն․ ԱԲ-ն գոյություն չունի հասարակությունից առանձին։ Այն զարգանում է այնպիսի համակարգերի շրջանակում, որոնք արդեն իսկ պարունակում են […]
Փոփոխության քայլեր Հայաստանի համայնքներում․ Կանանց հիմնադրամի կողմից աջակցություն ստացած ծրագրեր
Ամբողջ Հայաստանում ֆեմինիստական խմբերը, համայնքային նախաձեռնությունները, հետազոտողները, արվեստագետներն ու համայնքային առաջնորդները մշակում և իրականացնում են լուծումներ՝ ուղղված մեր երկրի ամենահրատապ մարտահրավերներից շատերին՝ գենդերային բռնությունից և կլիմայական արդարությունից մինչև կանանց առաջնորդություն, տնտեսական իրավունքներ և սոցիալական ներառում։ Հայաստանում կանանց հիմնադրամը հնարավորություն է ունեցել ներդրում կատարելու տեղական նախաձեռնություններում՝ տրամադրելով ճկուն ֆինանսավորում, որը ֆեմինիստական դերակատարներին հնարավորություն է տալիս արձագանքելու […]