Կանաչի գինը. կանայք, հողը, արդյունահանումը և դիմակայունությունը Հայաստանում

Միջոցառման օր` հոկտեմբերի 30, 17:00-19:00
Միջոցառման վայրը կուղարկվի գրանցված մասնակիցներին

Նախապատմություն

Քանի որ գլոբալ քննարկումներում ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում կլիմայական գործողությունները, կանաչ անցումը և բնապահպանական լուծումները, կարևոր է հարցնել՝ ո՞վ է վճարում այս անցման գինը, ո՞վ է որոշում, թե ինչպիսին պետք է լինի այդ անցումը, և ո՞ւմ հողը, աշխատանքն ու կյանքն են գործընթացում դիտարկվում որպես զոհաբերելի։

Հայաստանում շրջակա միջավայրի դեգրադացիան հեռավոր կամ վերացական խնդիր չէ։ Տարիներ շարունակ հանքարդյունաբերությունը, արդյունահանումը, աղտոտումը և բնական ռեսուրսների նկատմամբ աճող ճնշումը փոխում են տեղական համայնքները և հետևանքներ ունենում ազդակիր տարածքներում և դրանց հարակից համայնքներում ապրող մարդկանց համար։ Միևնույն ժամանակ, անհնար է անտեսել այն հանգամանքը, որ այս հետևանքները նաև գենդերային բնույթ ունեն։

Կանայք շրջակա միջավայրի և տնտեսության փոփոխություններն ապրում են այնպիսի ձևերով, որոնք հաճախ անտեսանելի են մնում զարգացման և բնապահպանական քաղաքականությունների վերաբերյալ քննարկումներում։ Նրանք կարող են կրել խնամքի աշխատանքի ավելացող բեռը, բախվել տնտեսական անապահովության, փոփոխությունների իրենց համայնքներում և կենսապահովման միջոցներում, ինչպես նաև դառնալ ոտնձգությունների և ապատեղեկատվության թիրախ, երբ մարտահրավեր են նետում հզոր տնտեսական և քաղաքական շահերին։

Միևնույն ժամանակ, բնապահպանական ակտիվիզմը կարող է վերածվել պայքարի դաշտի, որտեղ արդյունահանող գործունեությունը կամ գերիշխող նարատիվները քննադատող բնապահպան ակտիվիստներն ու հետազոտողները կարող են բախվել գենդերային հիմքով վարկաբեկման և լռեցվելու ճնշումների։

Միջոցառման նպատակն է մեկտեղել այս փոխկապակցված փորձառությունները և ստեղծել ֆեմինիստական քննարկման տարածք Հայաստանում բնապահպանական արդարության շուրջ։ Մենք նպատակ ունենք ստեղծելու ֆեմինիստական տարածք՝ Հայաստանում հանքարդյունաբերության, արդյունահանման և շրջակա միջավայրի դեգրադացիայի գենդերային հետևանքները քննարկելու համար՝ միաժամանակ տեսանելի դարձնելով այս գործընթացներից ազդվող կանանց և մարգինալացված համայնքների փորձառությունները, հետազոտությունները և դիմադրության ձևերը։

Պանելային քննարկում

1.Արդյունահանման անտեսանելի գինը
Խոսնակ` Հաջողակ կին ՀԿ – «Լուռ տառապողները. կանայք հանքարդյունաբերության կենտրոնում» հետազոտություն

2. Հանքից անդին. գենդերը, քաղաքները և ամենօրյա կյանքը 

Խոսնակ` Urban Imagination սոցիոլոգիական հետազոտության լաբորատորիա — «Հանքարդյունաբերությունը և գենդերային արդարությունը քաղաքային միջավայրում» հետազոտություն

3. Ո՞վ իրավունք ունի խոսելու․ կին բնապահպան ակտիվիստները և գենդերային ապատեղեկատվությունը

Խոսնակ` հետազոտող Նարինե Եգանյան — «Գենդերային ապատեղեկատվության հետևանքները կին բնապահպանների հանրային գործունեության վրա» հետազոտություն


4. Կանաչ անցման գինը․ էներգետիկ աղքատությունը և գյուղաբնակ կանայք

Խոսնակ` Արևիկ Համբարձումյան  — «Ջեռուցման պրակտիկաները ՀՀ գյուղական համայնքներում. կանանց փորձառության ուսումնասիրություն» հետազոտություն

Միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Կիսվել:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.