Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է նոր դրամաշնորհային հնարավորության մասին, որի նպատակն է ընդլայնել կանանց կազմակերպությունների, ֆեմինիստական ոչ ֆորմալ խմբերի, ակտիվիստների, լրագրողների, հետազոտողների և արվեստագետների ջանքերը՝ ուղղված խաղաղությանը, կոնֆլիկտի փոխակերպմանը և անվտանգությանը` ինտերսեկցիոնալ և գենդերազգայուն դիտանկյուններից։
Եթե դուք անհատ եք, խումբ եք կամ ներկայացնում եք կազմակերպություն և օրակարգում ունեք այնպիսի հարցեր, ինչպիսիք են`
- ֆեմինիստական խաղաղաշինությունը,
- ռազմականացման ազդեցությունը կանանց մարմինների և սեռականությունների վրա,
- կոնֆլիկտի և տեղահանման ազդեցությունը կառուցվածքայնորեն անտեսված խմբերի վրա,
- կոլեկտիվ վերականգնման և ամոքման ինտերսեկցիոնալ կողմերը,
և ունեք լայն ազդեցություն ձեր համայնքում ու դրանից դուրս, ապա այս հայտարարությունը հենց ձեզ համար է։
Այս դրամաշնորհի նպատակներն են՝
- Ընդլայնել կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի հարցերով զբաղվող կանանց կազմակերպությունների, ֆեմինիստական ոչ ֆորմալ խմբերի, անհատների և արվեստագետների ձայներն ու նախաձեռնությունները և աջակցել դրանց։
- Խթանել նորարար մոտեցումներ և ստեղծագործ լուծումներ՝ ուղղված խաղաղությանը, անվտանգությանը և գենդերային հավասարությանը:
- Ամրապնդել շահերի պաշտպանությունը, հետազոտությունները և ծրագրային ջանքերը, որոնք ուղղված են կանանց առաջխաղացմանը խաղաղության և անվտանգության խոսույթներում (դիսկուրսներում) և պրակտիկաներում:
- Խրախուսել համագործակցային ցանցերն ու գործընկերությունները տարբեր ոլորտների և բնագավառների միջև՝ խաղաղության և անվտանգության նախաձեռնությունների արդյունավետությունն ու հասանելիությունը բարձրացնելու նպատակով։
Ովքե՞ր կարող են դիմել՝
- Կանանց շահույթ չհետապնդող կազմակերպություններ, ֆեմինիստական ոչ ֆորմալ խմբեր, անհատներ և արվեստագետներ, որոնք գտնվում են Հայաստանում կամ մեծապես ակտիվ են հայաստանյան տարբեր համայնքներում
- Նախագծերը պետք է ուղղակիորեն առնչվեն կանանց, խաղաղության և անվտանգության օրակարգին՝ ցույց տալով շոշափելի ազդեցություն այս ոլորտներում գենդերային հավասարության և կանանց հզորացման վրա
- Գենդերային խնդիրների լուծման, խաղաղաշինության, հակամարտությունների կարգավորման կամ անվտանգության ոլորտում փորձ ունեցող դիմորդներ
- Մեծապես խրախուսելի են համագործակցությունները և ինտերսեկցիոնալ մոտեցումները
Ինչպե՞ս դիմել
Այս դրամաշնորհին հայտ ներկայացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով և մանրամասն լրացնել բոլոր հարցերի պատասխանները։
Դրամաշնորհային հայտ – Հայաստանում կանանց հիմնադրամ – 2024 (google.com)
Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրի բյուջեն կարող է կազմել մինչև 2 115 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։
Էլեկտրոնային հայտում կգտնեք նաև բյուջեի օրինակը, որը պետք է ներբեռնել, լրացնել, որից հետո վերբեռնել հայտում։
Դիմումներն ընդունելու վերջնաժամկետ՝ ապրիլի 11, 2024 (մինչև ժամը 17:00)
Ծրագրերի մեկնարկը խնդրում ենք նախատեսել 2024 թվականի մայիսից։
Ծրագրերի տևողությունը չպետք է գերազանցի 6 ամիսը։
Նախնական պատասխանները կլինեն մինչև ապրիլի 20-ը։ Այս ընթացքում կդիտարկվեն բոլոր հայտերը, որոնք համապատասխանում են նշված չափանիշներին։ Ապրիլի 20-25-ն ընկած ժամանակահատվածում կլինի հարցազրույցի փուլը, որից հետո կլինեն վերջնական արդյունքները։
Կանանց հիմնադրամն իր բոլոր հայտարարություններում փորձում է մանրամասն ներկայացնել հնարավոր հարցերի պատասխանները, խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել հայտարարությունը։
Բոլոր հարցերի դեպքում կարող եք անմիաջապես կապ հաստատել Հիմնադրամի հետ` 098244933 հեռախոսահամարին զանգահարելով կամ contact@womenfundarmenia.org հասցեին նամակ ուղղարկելով։ Հաշվի առնելով բոլորիս բարօրությունը՝ խնդրում ենք հարցերի դեպքում մեզ դիմել միայն աշխատանքային օրերին և ժամերին։
Ձեզ մաղթում ենք հաջողություն։
Սիրով կսպասենք ձեր հետաքրքիր գաղափարներին։
Կանանց հիմնադրամի թիմ