Միջոցառումների համար նախատեսված դրամաշնորհների բաց կանչ

Ֆեմինիստական միջոցառումներ՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմին (նոյեմբերի 25 – դեկտեմբերի 10, 2024թ.)

Հայաստանում կանանց hիմնադրամ

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 1 նոյեմբերի
Պատասխանները՝ մինչև 10 նոյեմբերի
Միջոցառումների անցկացման օրերը՝ 25 նոյեմբերի – 10 դեկտեմբերի
Վայրը՝ Հայաստան
Դրամաշնորհի չափը՝ մինչև 500 000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)

Կարճ նկարագրություն

Ուրախ ենք հայտնել, որ այս տարի ևս ունենք Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմին նվիրված ֆեմինիստական միջոցառումների ֆինանսավորման բաց կանչ։ 

Ակտիվիզմի 16 օրյակը ամենամյա միջազգային արշավ է, որը սկսվում է նոյեմբերի 25-ին (Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր) և ավարտվում դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների օր): Քարոզարշավը, որը մեկնարկել է 1991թ. Կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի կողմից, նպատակ ունի բարձրացնելու գենդերային բռնության մասին իրազեկվածությունը և ոգեշնչելու գործողությունների, որոնք կարող են վերջ դնել գենդերային բռնության բոլոր ձևերին: Կառավարությունները, ՀԿ-ները և անհատներն ամբողջ աշխարհում իրականացնում են տարբեր միջոցառումներ` ներառյալ սեմինարներ, երթեր և սոցիալական լրատվամիջոցների արշավներ` կենտրոնանալով գենդերային բռնության կանխարգելման, արդարության վերականգման և վերապրածների հզորացման վրա: Նախաձեռնությունը կարևորում է գենդերային անհավասարությունների և բռնության կապը՝ կոչ անելով համակարգային փոփոխությունների:

Այս կանչի շրջանակներում դրամաշնորհները ենթադրում են ֆեմինիստական հավաքներ և ամենատարբեր միջոցառումներ ու գործողություններ՝ նվիրված տարբեր ֆեմինիստական նպատակներին, համայնքային հզորացմանը, ինչպես նաև մոտիվացնող փոփոխություններին։ Սիրով կսպասենք ձեր կողմից ներկայացվող հայտերին, որոնք կհամապատասխանեն մեր առաքելությանը և ուղղված կլինեն գենդերային բռնության խնդրի մասին բարձրաձայնմանը, հաղթահարմանն ու կանխարգելմանը, խնդրի` գենդերային տարբեր կողմերի անդրադարձին, համակարգայնորեն անտեսվող խմբերի ձայնի լսելիության բարձրացմանը գենդերային բռնության համատեքստում, ինչպես նաև հայրիշխանական կառուցվածքներին մարտահրավերներ նետելուն։

Թեմատիկ ուղղվածություն

Այս դրամաշնորհի թեմատիկ ուղղությունը գեդերային բնռությունն է և պայքարը դրա ամենատարբեր դրսևորումների դեմ։ Սիրով կընդունենք ամենատարբեր միջոցառումների կազմակերպման հայտեր, որոնք ունեն բազմազան դիտանկյուններ՝ ներառյալ ինտերսեկցիոնալություն, ֆեմինիստական արդարություն, վերարտադրողական իրավունքներ, ԼԲՏԻՔ+ ջատագովություն, ինչպես նաև ֆեմինիստական արվեստն ու մշակույթը։ Թեմաները չեն սահամանափակվում այսքանով։  

Ովքե՞ր կարող են դիմել

Մենք հրավիրում ենք ամենատարբեր հայտատուների՝ ներառյալ

  • Ֆեմինիստական ինքնակազմակերպվող խմբերի
  • Ակադեմիայում և դրանից դուրս հետազոտողների
  • Արտիստների և ստեղծագործողների
  • Տեղական և համայնքային ֆեմինիստ ակտիվիստների
  • Հասարակական կազմակերպությունների և կոալիցիաների
  • Ուսանողական խմբերի

Մենք հատկապես կշեշտադրենք համակարգայնորեն անտեսվող խմբերի և անհատների կողմից հայտերի կարևորությունը` ներառյալ էթնիկ փոքրամասնության խմբերի կանանց, ԼԲՏԻՔ+ անձանց, հաշմանդամություն ունեցող կանանց, փախստական և տեղահանված կանանց, սահմանամերձ և այլ կանանց խմբերի։ 

Հայտերի բովանդակությունը

Մենք ակնկալում ենք հայտեր, որոնք կներառեն՝ 

  • Աշխատարաններ՝ ինտերակտիվ սեսիաներ՝ ուղղված հմտությունների զարգացմանը, կրթությանը և հզորացմանը գենդերային բռնության և ֆեմինիստական հզորացման համատեքստում
  • Պանելային քննարկումներ՝ ուղղված գենդերային բռնության խնդրին բազմազան կողմերից անդրադարձին
  • Պերֆորմանսներ՝ արտիստական ներկայացումներ՝ ներառյալ թատրոն, երաժշտություն, պար, ասմունք, ստենդափ և այլն, որոնք ուղղված են գենդերային բռնության խնդրի բարձրաձայնմանը
  • Ֆիլմի դիտումներ՝ վավերագրական կամ այլ ֆիլմերի ցուցադրություններ, որոնք համակցված են գենդերային բռնության դեմ պայքարի շրջանակներում քննարկումներով
  • Ցուցահանդեսներ՝ վիզուալ արվեստի ցուցադրումներ, որոնք արտացոլում են գենդերային բռնության խնդիրը ֆեմինիստական տեսանկյունից և զարգացնում են քննադատական մտածելակերպ
  • Համայնքային գործողություններ՝ ակտիվիստական նախաձեռնություններ կամ արշավներ, որոնք ուղղված են հանրությանը մոբիլիզացնելուն և ներգրավելուն

Հայտերի և դիմելու ուղեցույց

Ձեր հայտն ուղարկելու համար անհրաժեշտ է մինչև նշված վերջնաժամկետն անցնել հետևյալ հղումով և վերբեռնել հայտի նկարագրության (word կամ document ֆորմատներ) և բյուջեի (excel կամ word ֆորմատներ) նիշքերը (ֆայլերը): 

Ձեր հայտը պետք է պարունակի նշավ ԲՈԼՈՐ կետերով տեղեկատվությունը․

  • Ծրագրի վերնագիր
  • Համառոտագիր․ Կարճ համառոտագիր ձեր միջոցառման մասին, որը մատնանշում է միջոցառման նպատակը և բաց կանչին համապատասխանությանը (150-250 բառ)
  • Ծրագրի մանրամասն նկարագրություն․ Ծրագրի մանրամասների մասին տեղեկատվություն, որը կներառի դրա նպատակները, թե ում է ուղղված միջոցառումը, թիրախային խմբերին, որտեղ է իրականացվելու միջոցառումը, միջոցառման ֆորմատը, ինչ նյութեր ու այլ ռեսուրսներն են անհրաժեշտ լինելու միջոցառման իրականացման ընթացքում (500-1,000 բառ)
  • Իրականացնող/ների մասին տեղեկատվություն․ Անուն, ազգանուն, բնակության վայր (ոչ հասցե), մանրամասներ ձեր կամ ձեր կազմակերպության կամ խմբի գործունեության մասին, իրականացնողների կարճ ինքնակենսագրականներ (մինչև 100 բառ յուրաքանչյուրի մասին)։ 
  • Բյուջե․ Նախնական հաշվարկ, թե ինչ ծախսեր է նախատեսում ձեր կողմից առաջարկվող միջոցառումը։ Մենք ակնկալում ենք ստանալ առնվազն նախնական բյուջեի աղյուսակ` ձեզ հարմար ֆորմատով։ Այն պետք է պատրաստ ունենալ առանձին նիշքով և վերբեռնել հայտի ներկայացման հատվածում (ընդունվում են բյուջեի excel կամ word ֆորմատներ)։  
  • Միջոցառման նախընտրելի օր․ Մենք նախատեսում ենք, որ առաջարկվող միջոցառումը կիրականացվի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ն ընկած ժամանկահատվածում (16-օրյակի ընթացքում)։ Դուք կարող եք ընտրել, թե քանի օր է տևելու միջոցառումը, և թե կոնկրետ որ օրն եք ցանկանում իրականացնել այն։ 
  • Ֆեմինիստական արժեքներ․ Խնդրում ենք հայտում ներառել, թե որոնք են ձեր, ձեր խմբի կամ կազմակերպության ֆեմինիստական նպատակները, ինչպես նաև` որոնք են ձեր ֆեմինիստական արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է լինելու միջոցառումը։ 

Ընտրության չափանիշներ 

Բոլոր հայտերը գնահատվելու են ըստ հետևյալ չափանիշների՝ 

  • Ֆեմինիստական արժեքներ. որքանո՞վ է ծրագիրն արտացոլում այնպիսի ֆեմինիստական արժեքներ, ինչպիսիք են ներառականությունը և ինտերսեկցիոնալությունը
  • Ազդեցություն․ որքանո՞վ է ծրագիրն ազդելու թիրախային խմբում դրական փոփոխությունների վրա
  • Նորարարություն․ արդյո՞ք միջոցառման գաղափարն ունի նորույթներ, ստեղծարար մոտեցումներ և արդյո՞ք այն խաթարում է առկա վնասող նորմերը 
  • Իրատեսականություն․ արդյո՞ք միջոցառումն իրատեսական է բյուջեի, իրականացման և ժամկետների առումներով
  • Ներառում․ որքանո՞վ է միջոցառումը ներառական և ներառում թիրախային խմբերին

Ծանուցում և հետագա քայլեր 

Բոլոր հայտատուները կծանուցվեն թե՛ ընդունման, թե՛ մերժման մասին մինչև նոյեմբերի 10-ը։ Միայն ընտրված հայտերի հեղինակները կհրավիրվեն կարճ հարցազրույցի։

Կոնտակտներ

Բոլոր հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք Հիմնադրամի հետ կապի դուրս գալ contact@womenfundarmenia.org էլ․ փոստի հասցեով կամ +37498244933 հեռախոսահամարով միայն երկուշաբթիից ուրբաթ օրերին և աշխատանքային ժամերին (մինչև 18:00)։ 

Սիրով սպասում ենք ձեր հայտերին:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.