Դասընթացավարների բաց կանչ

Հայաստանում կանանց հիմնադրամը «Ձևավորելով Հայաստանի մարգինալացված խմբերի կանանց և աղջիկների դիմակայունությունը բազմաճգնաժամային շրջանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է դասընթացավարների բաց կանչ:

Ծրագիրն ուղղված է Հայաստանի տարբեր մարզերից 15 կանանց կազմակերպությունների դիմակայունության ամրապնդմանը կանանց և աղջիկների մարգինալացված խմբերի հետ աշխատանքի ընթացքում կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային համատեքստից բխող տարբեր ճգնաժամերի ժամանակ: Կարողությունների զարգացումից հետո բոլոր 15 ՔՀԿ-ները կհրավիրվեն ներկայացնելու հայեցակարգեր փոքր ծրագրի իրականացման համար՝ բարձրացնելու համապատասխան մարգինալացված խմբերի կանանց և աղջիկների իրավիճակի մասին իրազեկվածությունը: Լավագույն ձևակերպված 4 հայեցակարգերը աջակցություն կստանան իրենց ծրագրերն իրականացնելու համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել 9 դասընթաց հետևյալ թեմաներով.

  • Ֆոնդահայթայթում և ռեսուրսների մոբիլիզացում
  • Թվային անվտանգություն
  • Ռազմավարական պլանավորում
  • Ռազմավարական հաղորդակցություն
  • Սոցիալական ներառականություն
  • Ֆեմինիստական ադվոկացիա
  • Գենդերային վերլուծություն և գենդերային զգայուն բյուջետավորում
  • Կլիմայի փոփոխություն
  • Ծրագրերի կառավարում

Դասընթացներն անցկացվելու են օնլայն` Zoom հարթակում: Տևողությունը` 4 ժամ: Հետաքրքրված մասնագետները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն, դասընթացի մոդուլը և նկարագրությունը մինչև ս./թ. հոկտեմբերի 20-ը contact@womenfundarmenia.org էլ.հասցեին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: 

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.