Ֆեմինիստական նախաձեռնությունների առաջխաղացումը Հայաստանում․մեր համագործակցությունը Sigrid Rausing Trust-ի հետ (2025–2026)

2025–2026 թվականներին Sigrid Rausing Trust-ի հետ համագործակցությամբ Հայաստանում կանանց հիմնադրամը շարունակել է աջակցել տեղական կազմակերպությունների, ակտիվիստական խմբերի և անհատների կողմից իրականացվող բազմազան ֆեմինիստական նախաձեռնություններին։

Նախաձեռնություններն անդրադարձել են գենդերային բռնությանը, ուժեղացրել իրավունքների և ծառայությունների հասանելիությունը, աջակցել կանանց ստեղծագործ արտահայտմանը և նպաստել ավելի ամուր ու փոխկապակցված համայնքների ձևավորմանը։

Արվեստ, ֆեմինիստական նախաձեռնությունր և կոլեկտիվ ամոքում

Մի շարք ծրագրեր կիրառել են արվեստը՝ որպես մտորումների, դիմադրության և կապի գործիք։

  • Մեգի Խուդավերդյանի «Փակ այգին» նախագիծը Մարգահովիտում և Վանաձորում համադրել է ռեզիդենցիան, համայնքային ներգրավվածությունը և «Ձեն Ձենի» եզրափակիչ ցուցահանդեսը։ Այն միավորեց կին արվեստագետներին և տեղացի կանանց՝ շարժման, ձայնի և պատմությունների միջոցով ստեղծելով արվեստի գործեր, ներկայացումներ, զին, փոդքաստ և տեսանյութեր։
  • Էմմա Տիգրանյանի «Կնոջ հետքը» ցուցահանդեսը ՀայԱրտ մշակութային կենտրոնում ուսումնասիրում էր կանանց ինքնությունները և փորձառությունները՝ ինստալացիայի, լուսանկարչության և պերֆորմանսի միջոցով։
  • Մարինա Սոլոյանի «Մեր մանկության խաղերը» ֆիլմը վավերագրեց, թե ինչպես են գենդերային նորմերը վերարտադրվում և վիճարկվում երեխաների խաղերի մեջ Հայաստանի մարզերում։
  • «Կանանց շրջանը» ստեղծեց անվտանգ միջավայր, որտեղ կանայք կիսվեցին իրենց մարմնի, առողջության և կյանքի փուլերի հետ կապված փորձառություններով։

Այս նախաձեռնություններն ընդգծեցին ֆեմինիստական արվեստի դերը՝ երկխոսություն ձևավորելու, հիշողություն պահպանելու և համերաշխություն կառուցելու գործում։

Սեռական և ընտանեկան բռնության հասցեագրում

Համագործակցության մի կարևոր հատված կենտրոնացած էր կանխարգելման, իրազեկման և անմիջական աջակցության վրա։

  • Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը տրամադրել է հոգեբանական և իրավաբանական աջակցություն սեռական բռնության վերապրածներին՝ միաժամանակ բարելավելով ծառայությունների հասանելիությունը, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, և կազմակերպելով մասնագիտական վերապատրաստումներ։
  • Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը միավորում է 10 կազմակերպություն, իրականացրել է համապետական արշավ Հոկտեմբերի 1-ի շուրջ՝ ներառյալ մեդիա ակտիվություն, կնասպանության թեմայով քննարկում և մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։
  • Գորիս ԼԱԲ համայնքային զարգացման կենտրոնը կազմակերպել է «Եթե ծեծում է, ուրեմն սիրում է» քննարկումը՝ կոտրելով վնասակար սոցիալական կարծրատիպերը և խթանելով միջսերնդային երկխոսությունը։
  • Սպիտակի Հելսինկյան խումբը իրականացրել իրազեկման և թվային գրագիտության դասընթացներ՝ օգնելով կանանց ճանաչել և արձագանքել ընտանեկան բռնությանը։

Այս ծրագրերը հասցեագրել են թե՛ համակարգային բացերը, թե՛ համայնքային մակարդակի խոչընդոտները՝ ուժեղացնելով կանխարգելման և արձագանքի մեխանիզմները։

Հզորացում, կրթություն և համայնքային աշխատանք

Շատ նախաձեռնություններ կենտրոնացան կանանց և աղջիկների գիտելիքների, հմտությունների և աջակցության ցանցերի զարգացման վրա։

  • Women of Armenia Network-ը իրականացրել է համապետական ծրագրեր՝ համադրելով դասընթացներ, մենթորություն և ցանցային կապեր
  • Միլենա Ավետիսյանի «Ապահով տարածքներ Արցախից տեղահանված կանանց համար» նախագիծը կազմակերպել է աշխատարաններ՝ ուղղված իրավունքներին, ինքնարտահայտմանը և բարեկեցությանը։
  • Մարիյա Թումասյանի «Կանանց ձայնն ընդդեմ լռության» նախաձեռնությունը Ջիլ գյուղում միավորել է համայնքը քննարկումների, արվեստի և ներկայացումների շուրջ։
  • Կանանի ՀԿ-ն իրականացրել է «Կանանց իրավունքների քաղաքային քվեստը Գյումրիում»՝ համադրելով ինտերակտիվ ուսուցումը և տեղական կին առաջնորդների հետ հանդիպումները։
  • Արցախ Հաբը կիրառել է ֆորում թատրոնի մեթոդը՝ գենդերային բռնության թեմայով իրազեկումը բարձրացնելու համար։

Այս ծրագրերը ստեղծեցին հասանելի կրթական և փոխանակման հարթակներ` հատկապես երիտասարդ կանանց և խոցելի խմբերի համար։

Ֆեմինիստական մեդիա, կինո և պատմասացություն

Համագործակցությունը նաև ուժեղացրեց ֆեմինիստական պատմասացությունը և մեդիա արտադրությունը։

  • Արևիկ Ավանեսյանի ղեկավարած վավերագրական աշխատարանը միավորել է կին ռեժիսորների և նրանց կապել միջազգային հարթակների հետ՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։
  • Քվիր Լաբը համադրել է փոդքաստները և հանրային միջոցառումները՝ գենդերային բռնության թեման արվեստի և ձայնի միջոցով ներկայացնելու համար։
  • Սաթենիկը և Փիրուզան համադրել են քննարկումները և երիտասարդների ստեղծած արվեստը Չարենցավան քաղաքում։
  • Կանանց իրավունքների տունը կազմակերպել է բեմադրություն՝ ոգեշնչված Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունից՝ անդրադառնալով համակարգային անհավասարություններին։

Այս նախաձեռնությունները բարձրացրին տարբեր խմբերի ձայները և ընդլայնեցին ֆեմինիստական պատմությունները մշակութային դաշտում։

Արշավներ, հանրային միջոցառումներ և համայնքային ներգրավվածություն

Որոշ ծրագրեր կապ ունեին էին կարևոր օրերի և հանրային նախաձեռնությունների հետ։

  • Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավի ընթացքում Դվինի կանանց խորհուրդը և Ապահով անկյուն ՀԿ-ն իրականացրել են իրազեկման միջոցառումներ և դասընթացներ։
  • Կանանց միջազգային օրվա շրջանակում Տաթև Ազիզբեկյանի, Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի և ՆՓԱԿ-ի նախագծերը կենտրոնացել են կարծրատիպերի կոտրման և ֆեմինիստական օրակարգի առաջխաղացման վրա։
  • Մարզային այլ նախաձեռնություններ ներգրավել են համայնքները ցուցադրությունների, քննարկումների և արշավների միջոցով։

Ընդհանուր ազդեցություն

Այս համագործակցության արդյունքում՝

  • Բռնության վերապրածները ստացան կարևոր իրավական և հոգեբանական աջակցություն։
  • Կանայք և աղջիկները խորացրին իրենց գիտելիքները և ընդլայնեցին հնարավորությունները։
  • Ֆեմինիստական արվեստը, մեդիան և պատմությունները հասան ավելի լայն լսարանների։
  • Գենդերային հավասարության շուրջ հանրային քննարկումները ակտիվացան տարբեր մարզերում։

Այս համագործակցությունը նպաստեց Հայաստանում ավելի ուժեղ ֆեմինիստական համակարգի ձևավորմանը՝ միավորելով հիմնային ակտիվիզմը, մշակութային ստեղծագործությունը և համակարգային փոփոխությունների ջատագովությունը։

 

Կիսվել:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.