Հոդվածների բաց կանչ. «Հայաստանի աշխատավորուհի» թերթի ժամանակակից համար 2

Ուրախ ենք հայտնել, որ Հայաստանում կանանց հիմնադրամը (ՀԿՀ) նախաձեռնում է «Հայաստանի աշխատավորուհի»  թերթի երկրորդ ժամանակակից համարի թողարկում: «Հայաստանի աշխատավորուհին»  խորհրդային տարիների պատկերազարդ ամսագիր էր, որը լսելի էր դարձնում աշխատավոր հայաստանաբնակ կանանց ձայնը, ներկայացնում նրանց խնդիրները, մարտահրավերները, ձեռքբերումները: 2023թ. սեպտեմբեր ամսին ՀԿՀ-ն հրատարակեց թերթի ժամանակակից համար, որն անդրադառնում է ներկայումս մեր հասարակության մեջ կանանց տարբեր խմբերի խնդիրներին, նրանց հուզող թեմաներին (թերթի անվճար օրինակները հասանելի են, կարող եք գրել մեզ` ձեռք բերելու համար): 

Այժմ ցանկանում ենք իրականացնել թերթի հերթական համարի թողարկում, որի համար էլ հայտարարում ենք հոդվածների բաց կանչ: Մեր նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կանանց իրավունքների ոլորտով հետաքրքրված հեղինակները, հետազոտողները, ակտիվիստները կուսումնասիրեն թեմաներ, որոնք ակտուալ ու կարևոր են ժամանակակից հայաստանաբնակ կանանց ու համակարգայնորեն անտեսված այլ խմբերի համար` աշխատանքային իրավունքներից, սոցիալական արդարությունից մինչև առողջապահություն, անձնական ու քաղաքական հարցեր: 

Հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին՝ ներկայացնելու հոդվածի ձեր գաղափարները, որոնք համահունչ կլինեն «Հայաստանի աշխատավորուհի» թերթի ժառանգությանը՝ միաժամանակ ներկայացնելով թարմ տեսակետներ մեր ժամանակի հրատապ թեմաների վերաբերյալ: 

Եթե հետաքրքրված եք ժամանակակից հայաստանաբնակ կանանց իրավունքներով ու պատմություններով, քաղաքականության փոփոխություններով, մշակութային ինքնության ուսումնասիրմամբ կամ աշխատավայրում առկա մարտահրավերներով, ինչպես նաև` նմանատիպ այլ թեմաներով ու ոլորտներով, ապա կարող եք ձեր գաղափարով դիմել մեզ: 

Ինչպես դիմել

  • Ձեր գաղափարը կարող է լինել հոդվածի, էսսեի, հարցազրույցի, կոմիքսի և շատ այլ կրեատիվ ձևաչափի տեսքով
  • Թեմաները հետևյալն են (բայց ոչ սահմանափակ)` աշխատանքային իրավունքներ, սեռական ու վերարտադրողական առողջություն, կոլեկտիվ հոգատարություն ու բարեկեցություն, սոցիալական ու ընտանեկան հիմնախնդիրներ, կրթություն, քաղաքականություն, մշակույթ, անձնական պատմություններ և այլն: Թվարկված, կամ ձեր կողմից ընտրված թեմաները պետք է ներկայացվեն ֆեմինիստական ոսպնյակի ներքո:
  • Տեքստերի դեպքում բառերի առավելագույն քանակը` 800 բառ: 
  • Մինչև ս․թ․ դեկտեմբերի 15-ը լրացնել հետևյալ ձևաթուղթը՝ ներկայացնելով ձեր գաղափարը: 

Վերջնաժամկետի ավարտից հետո կապ կհաստատվի ընտրված գաղափարների հեղինակների հետ: Հաջորդ փուլում (դեկտեմբերի երկրորդ կեսից ֊ հունվար) հեղինակները պետք է աշխատեն հոդվածների (կամ իրենց ընտրած այլ ձևաչափերի աշխատանքների) ուղղությամբ և հանձնեն դրանք մինչև 2025թ․ հունվարի 31-ը: Յուրաքանչյուր հեղինակ կստանա 40.000դր (առանց հարկերի) սիմվոլիկ վճարում իր արած աշխատանքի համար:

Հարցերի դեպքում կարող եք գրել contact@womenfundarmenia.org էլ.հասցեին կամ զանգահարել` 098244933:

Սիրով կսպասենք ձեր հետաքրքիր գաղափարներին:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.