Այս հոդվածում հավաքել ենք 2018-2024 թվականներին Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից հրապարակված բոլոր նյութերն ու զեկույցները։ Ձեզ հաճելի ընթերցում ենք մաղթում՝ խոստանալով նոր հրապարակումներ առաջիկայում։
Վերասահմանելով ուժն ու սոլիդարությունը․ ֆեմինիստական ոսպյնակի ներքո – Այս հոդվածների ժողովածուն իր մեջ է մեկտեղել աշխարհի տարբեր մասերից ֆեմինիստական սոլիդարության պատմություններ՝ Հայաստանից մինչև Սուդան, Վրաստան, Ուկրաինա, Պաղեստին և այլուր: Այն ճգնաժամային ժամանակներում ֆեմինիստական ուժի ու դիմադրության, արագ արձագանքի ու միմյանց օգնելու, պայքարը կիսելու և երբեք չհանձնվելու մասին է։
Կոլեկտիվ խնամքի մոտեցում_առցանց ուսումնասիրություն գործընկերների միջև – Կոլեկտիվ խնամքի մոտեցմանն ուղղված այս ուսումնասիրությունը նպատակ ունի հասկանալու դրա կարևորությունը գործընկերային հարաբերություններում, դուրս հանելու գործընկերների շրջանում առավել տարածված պրակտիկաները, մարտահրավերները և հնարավորությունները՝ կոլեկտիվ խնամքի մոտեցումների հետագա ինտեգրման համար։ [Զեկույցն անգլերենով է]
Ու՞ր են կանանց և ֆեմինիստական կազմակերպությունների համար նախատեսված գումարները Հայաստանում – Ինչպես գիտենք՝ գենդերային հավասարությանն ուղղված ֆինանսական ռեսուրսների միայն 1%-ն է բաժին ընկնում կանանց կազմակերպություններին, ինչպես նաև, հիմնվելով նախորդ որոշ հետազոտությունների, քննարկումների արդյունքների և գործընկեր կազմակերպությունների կարիքների գնահատման արդյունքների վրա, Հայաստանում կանանց հիմնադրամը նախաձեռնել է ևս մեկ հետազոտություն, որը վերաբերում է այն հարցին, թե որտեղ են կանանց կազմակերպությունների և նրանց արժանապատիվ գործունեությունն ապահովելու համար նախատեսված գումարները կամ ֆինանսական ռեսուրսները։
Հակագենդերային շարժումները կին ակտիվիստների խոսքով – Սույն ժողովածուն ներառում է հատվածներ «Հակագենդերային շարժումների կողմից հետապնդումների և բռնաճնշումների ենթարկված կին իրավապաշտպաններ» թեմայով հավաքագրված բանավոր պատմություններից: Պատմողներն են իրավապաշտպանական գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ ներկայացնող կին իրավապաշտպանները: Բանավոր պատմությունները հավաքագրվել են «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» նախագծի շրջանակներում։
Ֆեմախոսություններ․ հոդվածների ժողովածու – Ֆեմախոսությունների այս շարքը Հայաստանում կանանց հիմնադրամի (ՀԿՀ) կողմից 2022 թվականին կազմակերպված հանրային դասախոսությունների և քննարկումների արդյունքում պատրաստված հոդվածների հավաքածու է։ Հայաստանում կանանց և ֆեմինիստական կազմակերպություններին և նախաձեռնություններին աջակցելուն զուգահեռ՝ ՀԿՀ-ի կարևորագույն առաքելություններից է նաև Հայաստանում զարգացնել քննադատական ֆեմինիստական պատմույթը և հանրությանը ծանոթացնել ժամանակակից ֆեմինիստական տեսություններում և հետազոտություններում ընթացող դիսկուրսներին։
Կանանց կազմակերպությունների ինստիտուցիոնալ և թիմային դիմակայունությունը – Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում, Գերմանիայում, Վրաստանում և Ուկրաինայում զուգահեռ՝ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Նպատակն է ուսումնասիրել նշված երկրներում կանանց հիմնադրամների և կազմակերպությունների դիմակայունության աստիճանը և ճգնաժամերի նկատմամբ պատրաստավածությունն ու տեսլականները։ Հետազոտության ամբողջական տարբերակը ներառում է բոլոր երկրների մասին մանրամասն վերլուծություն և առանձին մասերով նաև հարցաշարի մանրամասն ներկայացում։ Մեզ և մեր լսարանին հասանելի է Հայաստանի մասին ստացված տեղեկատվությունը:
Կոլեկտիվ հոգատարություն. կարիքների գնահատման տվյալների ամփոփում – Թեև կոլեկտիվ հոգատարությունը որպես հայեցակարգ համեմատաբար նոր մոտեցում է քաղաքացիական հասարակության շրջանակներում, կոլեկտիվ հոգատարության տարրերը միշտ կիրառվել են հատկապես կանանց կազմակերպությունների շրջանում։ Այս փաստաթղթի նպատակն է ՀԿՀ գործընկեր կազմակերպությունների շրջանում ամոքման, ինքնախնամքի եւ կոլեկտիվ հոգատարության ու խնամքի վերաբերյալ պատկերացումների, պրակտիկաների եւ կարիքների վերհանումը։
Զեկույց դեռահաս աղջիկների կենսակերպի, բարեկեցության և սոցիալական ընկալումների վերաբերյալ – Հայկական իրականության մեջ աղջիկների զարգացման առանձնահատկությունները հասկանալու նպատակով Հայաստանում կանանց հիմնադրամը նախաձեռնել է առցանց հարցում` օգտագործելով ստանդարտացված հարցաշար և առցանց հարցման բաց պլատֆորմ: Հարցման նպատակն էր հասկանալ դեռահաս աղջիկների ընդհանուր ընկալումներն ու ապրումները, և թե ինչպես են նրանց վրա ազդում տարբեր արտաքին գործոններ: [Զեկույցն անգլերենով է]
Ֆեմինիստական ֆիլանթրոպիա. դիմադրության պատմություններ – Աշխարհի տարբեր մասերից մեր քույր հիմնադրամների հոդվածների այս ժողովածուում ցանկանում ենք ձեզ հետ կիսել մեր հավաքական ֆեմինիստական պայքարը, սերը և կիրքը ֆեմինիստական ֆիլանթրոպիայի հանդեպ: Ֆիլանթրոպիայի տեսակ, որը փոփոխություններ է բերում մեր սեփական կյանքում, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մեր գործընկերուհիների կյանքում: [Ժողովածուն անգլերենով է]