Համագործակցություն Global Fund for Community հիմնադրամի հետ

2024թ. Global Fund for Community-ի հետ համագործակցությամբ մեր որոշ գործընկերների տրամադրել ենք հումանիտար աջակցության դրամաշնորհներ: 

Մուղդուսյան արվեստի կենտրոն – Այս ծրագրի շրջանակում հումանիտար աջակցություն է տրամադրվել Արցախից բռնի տեղահանված 20 կնոջ։ Ծրագիրը ներառել է ինչպես կարիքների գնահատման հիման վրա կենցաղային իրերի տրամադրում, այնպես էլ հանդիպումների և վարպետաց դասերի իրականացում մասնակիցների հետ, որից հետո ծրագրի 8 շահառու անցել են վճարովի փորձաշրջան Մասուր արվեստի տանը։

«Հաբ Արցախ» ՀԿ – «Աջակցության տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին» ծրագիրն ուղղված էր տեղահանված կանանց և աղջիկների հմտությունների զարգացմանը, որը ներառում էր էմոցիոնալ բարօրության համար երաժշտական թերապիաներից մինչև կարիերա կառուցելու դասընթացներ, այդ թվում՝ խաչքարերի պատրաստման վարպետաց դասեր, կենտրոնի մասին իրազեկվածությունը բարձրացնող ամսագրերի պատրաստում։

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ – Ծրագրի շրջանակում Արցախից բռնի տեղահանված 13 կնոջ համար ձեռք են բերվել անհրաժեշտ պարագաներ, որոնց միջոցով վերջիններս կարող են սեփական եկամուտ ունենալ՝ կիրառելով տարբեր բիզնես գաղափարների իրականացման նպատակով։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.