8 ֆեմինիստական էջ ինստագրամում, որոնց արժի հետևել

Որքա՞ն ժամանակ եք անցկացնում սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ ինտագրամում՝ մեկ ժա՞մ, երկու՞, գուցե չորս կամ ավելի։ 

Մեզանից շատերի համար ինստագրամը պարզապես ծանոթ/անծանոթների նկարները դիտելու վայր չէ. այն հարթակ է, որտեղ մենք գտնում ենք պատմություններ, որոնք մեզ ոգեշնչում են, համայնքներ, որոնք հասկանում են մեզ, և շարժումներ, որոնք մեզ հիշեցնում են, որ մենք միայնակ չեք։

Եթե ձեզ էլ նյարդայնացնում է ինստագրամյան կատարելությունը, մշտապես հաջողություններ գրանցող, երբեք չձախողող ու հետերոնորմատիվ թվացյալ մշտական երջանկությունը և ցանկանում եք չխեղդվել այս դադար չառնող հոսքի մեջ, որտեղ թվում է՝ մոռացել են ձեզ, լսելի լինել և ձեր լրահոսը ազատել կամ բալանսի բերել, ապա առաջարկում ենք հետևել այս 8 էջերին՝ ոգեշնչվելու, կիսելու, իրականը տեսնելու և փոփոխության մաս կազմելու համար։

1․ Female Collective

Էջ ինքդ քո հանդեպ սիրո և առօրյա ֆեմինիզմի մասին

Այս էջում ամեն օր կարճ ու պարզ ուղերձներ կգտնեք, որոնք հիշեցնում են սահմաններ դնելու, ձեր մասին հոգ տանելու ու բարձրաձայնելու ձեր կարիքների ու պահանջների մասին։ Եթե ամենօրյա ջերմության, դրական էներգիայի ու մոտիվացիայի կարիք ունենաք, համեցեք այս էջ՝ հիմնված  ֆեմինիստական գաղափարների վրա՝ հատկապես ինքներդ ձեր հանդեպ հարգանքի, հոգեկան առողջության և տարածք զբաղեցնելու իրավունք ունենալու շուրջ։

2. Fierce by mitu

Պատմություններ՝ լատինա կանանց մասին և իրենց կողմից

Այս էջը ստեղծված է լատինա կանանց համար, ովքեր ուզում են տեսնել իրենց իրական կյանքը՝ ոչ միայն հեշթեգերի, այլև առօրյա պատմությունների, պայքարների ու հաղթանակների մեջ։ Fierce by Mitú-ը ներկայացնում է լատինա կանանց ձայները՝ տարբեր սերունդներից և տարբեր նախապատմություններով։ Այստեղ կգտնես պատմություններ ինքնության, ընտանիքի, հոգեկան առողջության, գեղեցկության չափանիշների ու ակտիվիզմի մասին։

3. Feminist.herstory

Քանի որ ֆեմինիստական պատմությունը սկսվել է վաղուց և դեռ շարունակվում է այսօր։

Feminist.herstory էջը կենտրոնացած է պատմելու կանանց ու մարգինալացված անձանց պատմություններ, որոնք հաճախ բաց են թողնվում հիմնական պատմության դասագրքերից։ Այն ներկայացնում է տարբեր ժամանակների ու տարածաշրջանների ակտիվիստներին, արվեստագետներին ու առաջնորդներին՝ ցույց տալով, թե ինչպես են նրանք ձևավորել ֆեմինիստական շարժումները ամբողջ աշխարհում։  Թերթելով էջի գրառումները՝ կհամոզվեք, որ անցյալը հավասարության համար ներառում է բոլորի պայքարը, այլ ոչ թե ձևավորվում է միայն հայտնի անունների պատմություններով։

4. Liberaljane

Ֆեմինիզմը՝ անկեղծ ու հոգատար դրսևորումներով

Քեյթլին Բլաննին իր էջում պատմում է անձնական պատմությունների, արվեստի և ֆեմինիստական գաղափարների մասին այնպես, ինչպես խոսում են ընկերոջ հետ։ Նա շատ է կենտրոնանում մարմնի ինքնավար լինելու, վերարտադրողական իրավունքների և հոգեկան առողջության վրա՝ թեմաներ, որոնք վերաբերում են այն մարդկանց (մասնավորապես՝ կանանց), որոնց մարմինները հաճախ ուրիշների կողմից են վերահսկվում։ Նա օգտագործում է պարզ ու հասկանալի լեզու՝ դժվար զգացմունքներն ու գաղափարները բացատրելու համար՝ դարձնելով ֆեմինիզմը մոտիկ ու իրական, այլ ոչ թե հեռավոր կամ ակադեմիական։

5․ Feminist

Ինտերսեկցիոնալ ֆեմինիզմ բոլորի համար

Այս էջը կիսվում է պարզ ու թարմ հրապարակումներով ֆեմինիզմի մասին, որոնք ներառում են ռասան, սոցիալական դասակարգը, գենդերային ինքնությունը և այլ թեմաներ։ Եթե փնտրում եք աղբյուրներ մշտապես թարմացված մնալու աշխարհում կատարվող իրադարձությունների մասին և հասկանալու, թե ինչպես է ֆեմինիզմը փոխհատվում կյանքի բազմաթիվ ոլորտների հետ, ապա Feminist-ը հիանալի հարթակ է։

6․ Working Class History

Երբ ֆեմինիզմը հանդիպում է աշխատավոր դասին

Եթե կարծում եք, թե ֆեմինիզմը պարզապես կարիերայում առաջ գնալու մասին է, այս էջը լիովին կփոխի ձեր ընկալումը։ Working Class History-ն պատմում է գործադուլների, շահագործման ու սովորական մարդկանց մասին, ովքեր պայքարել են հանուն տնտեսական և սոցիալական արդարության։ Էջը հիշեցնում է, որ ֆեմինիզմը միայն ընտրության կամ ինքնավստահության մասին չէ, իսկ սեքսիզմի դեմ պայքարը նշանակում է նաև պայքար շահագործման դեմ։ Working Class History-ը ֆեմինիզմը կապում է տնտեսական արդարության հետ՝ ցույց տալով, որ իրական փոփոխությունը սկսվում է ներքևից։

7․ Armenian Women Artists

Արվեստ՝ որպես հիշողություն, ձայն և դիմադրություն

Այս էջը փաստագրում է հայ կին արվեստագետների աշխատանքները տարբեր ժամանակներում ու վայրերում, որոնց ստեղծագործությունները պատմում են գոյատևման, ինքնության և ուժի մասին։ Նկարիչներից ու լուսանկարիչներից մինչև գրողներ ու բեմարվեստի գործիչներ․ էջը միավորում է տարբեր ստեղծագործական ձայներ, որոնք հաճախ անտեսվել են կամ մոռացվել։ Էջը միայն արվեստի մասին չէ, այն տեսանելիության մասին է․ այս արվեստագետները հիշեցնում են՝ ստեղծելը տարածք գրավելու գործողություն է։ Այն նաև ցույց է տալիս, թե ինչպես են հայ կանայք արվեստի միջոցով խոսում անձնական ու քաղաքական թեմաների մասին՝ պատերազմ, գաղթ, ընտանիք, բռնություն, ինքնություն և հիշողություն։

8․ Ո՛չ սեքսիզմին

Պայքար խտրական բովանդակության դեմ

Սեքսիստական գովազդներ, հրապարակումներ, կոնտենտ․ ահա այն ամենը, ինչ Ո՛չ սեքսիզմին էջի ոսպնյակներում է։ Այստեղ դուք կգտնեք հիմնավոր քննադատություններ այն խտրական բովանդակության շուրջ, որը ակտիվ տարածվում է հայկական էջերում, այդ թվում՝ հայտնի ինֆլուենսերների և մեծ բիզնեսների կողմից։ Եթե դուք էլ առցանց հարթակներում նկատում եք նման գրառումներ, ապա շտապեք դրանք ուղարկել այս էջին, և նրանց արձագանքը չի ուշանա։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.