Նորից ողջու՜յն, Հայաստանում ապրող հիասքանչ աղջիկներ։
Անհամբեր ուզում եք ձեր համայնքների աղջիկների կյանքում փոփոխություննե՞ր բերել: Ունե՞ք հրաշալի գաղափարներ, որոնցով կարող եք օգնել ձեզ նման աղջիկներին` հասնելու իրենց երազանքներին և նպատակներին։ Ուրեմն Կանանց հիմնադրամի այս հայտարարությունը ձեզ համար է:
Մենք հավատում ենք, որ ձեր մտքերը և գաղափարները մեծ ուժ ու ազդեցություն ունեն, և ուզում ենք դրանք իրականացնելու հնարավորություն ընձեռել ձեզ։ Այս դրամաշնորհի հայտարարությունը հենց ձեզ համար է։ Մենք ուզում ենք հզորացնել աղջիկներին ամբողջ Հայաստանով մեկ, որպեսզի դուք ավելի լայն երազեք և բերեք դրական փոփոխություններ։
Ի՞նչ պետք է իմանալ դիմելուց առաջ.
Կանանց հիմնադրամը հայտարարում է դասընթաց–հանդիպումների շարք, որոնց կարող են մասնակցել Հայաստանի 13-19 տարեկան բոլոր դեռահաս աղջիկները: Մասնակցության արդյունքում աղջիկները ձեռք կբերեն նոր գիտելիքներ, հմտություններ, կծանոթանան իրենց նման ոգեշնչող հասակակիցների հետ և կբացահայտեն նոր ձևեր ինչպես լինել ավելի ակտիվ ու ազդել փոփոխոթյունների վրա:
Բոլոր հանդիպումները լինելու են անվճար և առցանց, այնպես որ ձեզ անհրաժեշտ կլինի ամենաքիչը հեռախոս և համացանցի հասանելիություն:
Եվ իհարկե, դասընթացների ավարտին դուք հնարավորություն կունենաք մասնակցելու դրամաշնորհային մրցույթին հենց դեռահաս աղջիկների համար՝ իրագործելու ձեր ամենահետաքրքիր գաղափարները: Ծրագրերի ընտրությունները կլինեն հենց դեռահաս աղջիկների կողմից: Իսկ ընտրված յուրաքանչյուր ծրագիր կֆինանսավորվի մինչև 450 000 ՀՀ դրամի չափով (հարկերը ներառյալ):
Ո՞վ կարող է դիմել.
Հայաստանում 13-19 տարեկան ցանկացած աղջիկ, ով ցանկանում է փոփոխություններ բերել իր հասակակիցների շրջանում, ով ունի հասանելիություն Zoom հարթակին և համացանցին:
Հանդիպումների թեմաներ.
- Թվային գրագիտություն, սոցիալական մեդիա անվտանգ և խելացի օգտագործում, կիբերբուլիինգ և կիբերբռնություն, կոնտենտի ստեղծում կարևոր թեմաների շուրջ (հունիսի 16)
- Համայնքային մոբիլիզացիաներ. ակտիվություն և համայնքային կազմակերպում, խնդիրների նույնականացում, բարձրաձայնում և փոփոխությունների տեսլականի մշակում (հունիսի 19)
- Կլիմայական փոփոխություններ և աղջիկների վրա դրանց ազդեցություն. տեղականից մինչև համաշխարհային միտումները և ինչպես կարող են դեռահաս աղջիկները ներգրավվել կլիմայական գործողություններում (հունիսի 23)
- Հոգեկան առողջություն, վերատադրողական առողջություն և ինքնահոգատարություն, մարմնի ընկալումներ և մեդիայի սպառում այս համատեքստում (հունիսի 25)
- Ֆինանսական գրագիտություն Հիմնադրամի հետ աշխատանքում. ֆինանսների հետ կապված որոշումների կայացում, բյուջետավորում և դրամաշնորհների հետ կապված այլ հարցեր (հունիսի 30)
Մինչև հունիսի 15–ը
Եթե ունեք հարցեր, կարող եք մեզ նամակ գրել contact@womenfundarmenia.org էլ.փոստին կամ սոցիալական մեդիա էջերին, զանգահարել մեզ 098244933 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ օրերին:
ՀԻՇԵ՛Ք. Դրամաշնորհին դիմելու համար պետք է մասնակցել ԲՈԼՈՐ հանդիպումներին:
ԱՅՈ՛, կարող եք դիմել նաև ուղղակի հանդիպումներին մասնակցելու և գիտելիքներն ամրապնդելու համար:
ԿԱՐԵՎՈՐ. Հանդիպումներին մասնակցությունն անվճար է և առցանց: