2024 թվականին Kvinna Till Kvinna հիմնադրամի հետ համագործակցությունն ուղղված էր հումանիտար աջակցության տրամադրմանը, որն իրականացրել են երեք մարզային կազմակերպություններ։
Բերդի կանանց ռեսուրս կենտրոն Հիմնադրամ – ‹‹Առողջ կանայք, ամուր սահման›› ծրագրի արդյունքում Արցախից բռնի տեղահանված 60 կանանց կանանց տրամադրվել է հումանիտար աջակցություն՝ խնամքի, հիգիենայի պարագաներ, սանիտարահիգիենիկ միջոցներ, սպիտակեղեն և սրբիչներ, որոնք կարվել են Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի՝ Այգեզարդ կարի արհեստանոցի կանանց կողմից։ Ծրագրի շրջանակներում նաև հանդիպում է անցկացվել շահառուների հետ Safe You կանանց անվտանգությունն ապահովող բջջային հավելվածի հիմնադիր Մարիամ Թորոսյանի հետ, որի ընթացքում ներկայացվել են հավելվածից օգտվելու կանոնները, արձագանքները:

Սոսե Կանանց հիմնահարցեր – Ծրագրի ընթացքում Արցախից տեղահանված 60 ընտանիքի տրամադրվել է հումանիտար աջակցություն՝ նախապես արված կարիքի գնահատման հիման վրա։ Ծրագրի նպատակն էր աջակցել Արցախից տեղահանված անձանց՝ նրանց ֆինանսական ծախսերը թեթևացնելու նպատակով։‹‹Դու մենակ չես›› կանանց աջակցման ՀԿ – Այս ծրագրի նպատակը ևս Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին աջակցելն էր՝ իրականացրած խորքային գնահատաման հիման վրա տրամադրելով առաջնային կարիքների բավարարման համար անհրաժեշտ միջոցներ:
