Sigrid Rausing Trust Fund-ի հետ համագործակցությամբ տարբեր դրամաշնորհների շրջանակում մի քանի տասնյակ նախագծեր ենք ֆինանսավորել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում։
Աջակցություն դեռահաս աղջիկներին
Մարի և Լիլիթ – Դպրոցականներ Մարին և Լիլիթը գիտակցում են սեռականության և վերարտադրողական կրթության կարևորությունը: Նրանք կազմակերպել են հանդիպումներ գինեկոլոգների, հոգեբանների և այլ մասնագետների հետ Վանաձորում իրենց հասակակից աղջիկների համար, այդ թվում՝ Արցախից:
Նարե Թովմասյան և Սուսաննա Համբարյան – «Սասնա ծռուհիներ» նախագծի շրջանակում հայկական ազգային էպոս «Սասնա ծռեր»-ի հիման վրա հեղինակները ստեղծել են փազլ՝ կենտրոնանալով էպոսում տեղ գտած կին կերպարների վրա։ Ծրագրի նպատակն էր վերանայել էպոսում տեղ գտած հայ կանանց դերակատարումը, կարևորել նրանց, բացահայտել և ընդգծել նրանց կերպարները։
Անուշ Ներսիսյան և Նանե Կոստանյան – Լոռու մարզի Ամրակից գյուղում իրականացված «Հանուն հավասար իրավունքների» ծրագիրը հնարավորություն տվեց 10 աղջիկների լուսանկարչություն սովորել, ապա ձեռքբերված գիտելիքները օգտագործել՝ լուսանկարների միջոցով վեր հանելու գենդերային խնդիրներ, մարմնի ընկալումների հետ կապված խնդիրներ, որոնց բախվում են դեռահաս աղջիկները։

Ֆենյա Հակոբյան– Ֆենյան Արմավիրի մարզի Արշալույս համայնքում կազմակերպել է հանդիպումներ աղջիկների և տարբեր ոլորտների հաջողակ կանանց միջև՝ խթանելով այն գաղափարը, որ աղջիկները պետք է ունենան հնարավորություն տեսնելու այլ կանանց՝ որպես դերային մոդելների: Նրա ծրագիրը նպատակ ուներ ոգեշնչելու և ակտիվացնելու Վաղարշապատի և հարակից համայնքների այլ աղջիկներին:
Արևիկ և Աննա – Ընթերցանությամբ տարված այս աշակերտուհիները Կապանում ստեղծել են ընթերցանության խումբ, որն ապահով տարածք է հանդիսանում կապանցի աղջիկների քննարկումների և ինքնակրթության համար:
Կատրին Գյուրջինյան – Արվեստի էնտուզիաստ, որը դեռ փոքր տարիքից նկատել է գենդերային անարդարությունները։ Կատրինը պաստառներ է ստեղծել, որտեղ տղամարդիկ պատկերված են ավանդաբար կանացի համարվող դերերով: Նա նաև մասնակցում է դասընթացների և իր գիտելիքները կիսում հասակակիցների հետ: Պաստառները ցուցադրվել են Երևանում` մարտահրավեր նետելով գենդերային դերերի վերաբերյալ կարծրատիպերին։
Աջակցություն 40-ն անց կանանց
Սուսաննա Շահնազարյան – Նախագծի շրջանակում ձևավորվել է 40-անց կանանց ակումբ, որի նպատակն էր ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով մտահոգող հարցերի քննարկումներ կազմակերպել կանանց հետ, էքսկուրսիաներ և այլ հանդիպումներ իրականացնել՝ ըստ կանանց նախընտրությունների։
Մարիամ Ալեքսանյան – Այս դրամաշնորհի շրջանակներում Վանաձորում ապրող 40-անց կանանց համար բարօրության ու ինքնախնամքին ուղղված աշխատարանների շարք է իրականացվել։ Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել մասնակից կանանց բարօրության ձևավորմանը՝ խոսելով տարիքային առանձնահատկությունների մասին և ներկայացնելով մի շարք նոր տեխնիկաներ, որոնք նպաստում են բարօրությանն ու բարեզգացությանը։

Հաջե Բաքոյան և Ալմաստ Հասոյան – Հեղինակների կողմից իրականացվել է «40-ից հետո կյանքը նոր-նոր սկսվում է» ծրագիրը, որի նպատակն էր կանանց համար ստեղծել հանդիպման ապահով վայրեր, որտեղ իրենց կզգան անկաշկանդ, ազատ և յուրաքանչյուր ոք իր մտահաղացումները կկարողանա իրականացնել կազմակերպիչների օգնությամբ։
Արտ Հաուս ՀԿ – Հերմինե Պապիկյանի և Գոհար Սմոյանի նախաձեռնությամբ իրականացված «40 կամ և այլն» ծրագրի շրջանակում կանանց հետ հանդիպումների շարք է իրականացվել, որի թեմատիկ առանցքն էր կանանց հոգևոր, մտավոր և ֆիզիկական առողջությունը։ Հանդիպումներն իրականացվել են «կանայք` մենթորներ կանանց համար» ձևաչափով և մեթոդաբանությամբ՝ բացի ծրագրային պարտադիր թեմաներից հանդիպումների քննարկաման թեմաներ են ընտվել նաև մասնակից կանանց առաջարկներով։

Սաթիկ Բադեյան – Իրականացված ծրագիրը ներառել է 5 հանդիպում՝ նախատեսված Սևան համայնքում բնակվող տեղացի և արցախցի կանանց համար։ 2 հանդիպում նվիրված է եղել դաշտանադադարին և սեռական առողջությանը, իսկ մյուս հանդիպումները անցկացվել են էքսկուրսիաների ձևաչափով՝ դեպի կանանց կողմից ստեղծված և գործող սոցիալական ձեռնարկություններ։
Նազիկ Արմենակյան – Նազիկը հանդիպել և լուսանկարահանել է տարբեր մարզերում ապրող, ինչպես նաև Արցախից տեղահանված կանանց՝ շեշտադրելով կանանց սեփական տարածքի հարցը։ Ծրագրի արդյունքում արված լուսանկարները ցուցադրվել են Գյումրիում՝ Ասլամազյան քույրերի թանգարանում։
Մերի Աղախանյան – Դրամաշնորհի շրջանակում Մերին շարունակել է «Քաղցկեղով հիվանդ կանանց վավերագրում» ֆիլմի պատրաստման աշխատանքները։ Ֆիլմը պատմում է քաղցկեղ ունեցող կանանց մասին՝ ներկայացնելով այն ճանապարհը, որը ստիպված են լինում անցնել նրանք` որպես վերափոխման ընթացք։
Հռիփսիմյանց շունչ կանանց աջակցման կենտրոն ՀԿ – Այս ծրագրի շրջանակներում իրականացնող թիմը Ստեփանավանում կազմակերպել է քոուչինգի և յոգայի դասընթացներ մոտ 30 կանանց համար (տեղացի և արցախցի), որի արդյունքում մասնակից կանայք հնարավորություն ունեցան ինքնադրսևորվելու և ինքնակատարելագործվելու։ Հանդիպումներն ուղեկցվել են նաև պարի դասընթացներով։
«ՖեմՖորվըրդ» ՀԿ – Ծրագրի շրջանակներում ՀԿ թիմը շարունակել է աշխատանքը ճամբարակցի կանանցից կազմված ակումբի հզորացման ուղղությամբ: Ծրագրի նպատակն էր շարունակել 40+ կանանց ակումբի շրջանակներում կազմակերպվող իրազեկման և կարողությունների զարգացման գործողությունները, այդ թվում՝ ինքնօգնության հանդիպումների կազմակերպումը և կանանց շրջանում բիզնես մշակույթի զարգացմանը նպաստելը։
Միջոցառումներ՝ նվիրված մարտի 8-ին
Հայկական ազգային երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիա ՀԿ – Ծրագրի շրջանակներում « Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի միջոցով փորձ է արվել բարձրացնելու կանանց իրավունքների մասին իրազեկվածությունը՝ ներգրավելով Նոյեմբերյան համայնքի տարբեր հանրային դերակատարների։

«Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ – Նախագծի նպատակը հասարակության մեջ կնոջ դերի գնահատումն էր Գյումրի քաղաքում կանանց առնչվող պատմական վայրեր ( Շուշանիկ Կուրղինյանի (բանաստեղծուհի) թանգարանը, Ասլամազյան քույրերի պատկերասրահը (նկարիչներ), Կանանց գիմնազիա․․) շրջայցի միջոցով։ Ծրագիրը միտված էր նպաստելու մասնակից կանանց շրջանում գյումրեցի ֆեմինիստ կանանց գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։
«Կրեոպիա» Ստեղծագործ Երիտասարդների ՀԿ – Նախաձեռնության շրջանակներում ստեղծվել է ապահով տարածք յոգայի և մեդիտացիայի միջոցով ինքնառեֆլեքսիայի համար, որը ուղղորդում է մասնակիցներին բացահայտելու իրենց անձնական կապը մարտի 8-ի և ֆեմինիզմի հետ։ Այն նպատակ ուներ վերիմաստավորելու Մարտի 8-ը՝ առաջարկելով այն տոնելու նոր տարբերակ․ օրը դարձնել օգտակար՝ շարունակելով կանանց իրավունքների համար պայքարը:

Music of Armenia – Դրամաշնորհի շրջանակում իրականացված «Կանանց երաժշտական միամսյակ»-ը միջոցառումը հնարավորություն է տվել երիտասարդ աղջիկներին և կին երաժիշտներին ելույթ ունենալ և փոխանակել իրենց հմտություններն ու գիտելիքները իրենց հասակակիցների և կայացած երաժիշտների հետ: Ծրագիրը նպաստել է աղջիկների և կանանց զարգացմանն ու առաջընթացին երաժշտական ոլորտում՝ ներկայացնելով կանանց որպես երաժշտության առանցքային դերակատարներ, ինչպես նաև երիտասարդ աղջիկ երաժիշտներին հնարավորություն ընձեռել ստանալու կամ շարունակելու երաժշտական կրթությունը։
«Բարի երթ» ՀԿ – «Կինը՝ ղեկին» ծրագրի նպատակն էր կամուրջ գտնել ժամանակակից գիտելիքների և պահանջների և ավանդական ընկալումների միջև, կոտրել հեռավոր համայնքներում առկա կարծրատիպերը և բարձրացնել կին վարորդների դերը՝ նպաստելով բռնության, չարաշահման և անտեսման կանխարգելմանն ու նվազեցմանը։
Բելա Պողոսյան – Իրականացված ծրագրի շրջանակում ստեղծվել է ազատ տարածք ստեղծագործական գաղափարների իրականացման և քննարկման համար, ձևավորվել է կին արվեստագետների փոքր կոլեկտիվ, որը շարունակում է գործել ծրագրի ավարտից հետո: Նպատակն էր կիսել արվեստագետների փորձը հանրության հետ, բարձրացնել խնդիրները, որոնք դեռ հուզում են ոչ միայն կանանց, և կիսվել, թե ինչպես կարելի է դրանք լուծել գեղարվեստական պրակտիկաների, հետազոտությունների և ամենօրյա գործողությունների միջոցով:
Տրանս անձանց պաշտպանության համաշխարհային հիմնադրամ – Ծրագրի նպատակն էր բարձրացնել տրանս կանանց իրավունքների մասին իրազեկվածությունը և խրախուսել նրանց ներգրավվել ֆեմինիստական արշավներում և շարժումներում: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակաշրջանում ստեղծվել են պաստառներ, կարճ տեսանյութեր և այլ նյութեր, որոնք փորձ էին բարձրացնելու տրանս կանանց մասին իրազեկվածությունը՝ «Տրանս կանայք նույնպես կանայք են» վերնագրերով։
Արևիկ Բաբայան – Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Վերին Վաչագանի դպրոցում և վարժարանում ներկայացվել են, թե ինչ է իրենից ներկայացնում մարտի 8-ը, ինչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ օրվա հետ կապված, և ինչու ենք «նշում» մարտի 8-ը։ Նպատակն էր բացատրել նպատակը և առանձնացնել կանանց, ում շնորհիվ մենք ընտրելու և ընտրություններին մասնակցելու իրավունք ունենք։
Այլ համագործակցություններ
«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ – Ծրագրի շրջանակում հիմնվել է Կանանց համայնքային կենտրոն, որի գլխավոր նպատակը ոչ միայն ծառայություններ մատուցել է կանանց (այդ թվում՝ ընտանեկան բռնության ենթարկված և Արցախիղ բռնի տեղահանված), այլ նաև իրականացնել բազմազան դասընթացներ կանանց հզորացման համար, ստեղծել աջակցող վայր, որտեղ կանայք կկարողանան միմյանց քաջալերել և ամոքման ցանց ստեղծել։
Վարդուհի Բալյան – Վարդուհու հեղինակած CHARACTER UNIDENTIFIED վավերագրական ֆիլմի խնդիրն է վերհանել Ստամբուլում որպես անկանոն և անտեսանելի միգրանտներ բնակվող հայ կանանց խորը և հաճախ անտեսված պայքարը: Այս խնդիրը բյուրոկրատական համակարգերի անմիջական հետևանքն է, որոնք չեն ընդունում անկանոն միգրանտների գոյությունը՝ նրանց թողնելով իրավական և սոցիալական անորոշ վիճակում:
Արմինե Կարապետյան – Դրամաշնորհի միջոցով Արմինեն Ալբանիայում մասնակցել է ինքնապաշտպանության հրահանգիչների վերապատրաստմանը (ESD), որը բռնության կանխարգելման համապարփակ ապացուցահեն համակարգ է՝ միտված աջակցելու մարդկանց ապրել անվտանգ և լիարժեք կյանքով։
Սիրանուշ Աղաջանյան և Գայանե Ղազարյան – Ծրագրի հիմնական նպատակն է եղել հավաքագրել Կապան և Քաջարան համայնքներում ապրող կանանց փորձառությունները՝ կապված հանքարդյունաբերության հետևանքների հետ, ինչպես նաև վավերագրել նրանց կենցաղն ու միջավայրը։ Մասնակից կանանց փորձառությունները հասկանալու նպատակով՝ անց են կացվել բանավոր պատմության հարցազրույցներ։ Իրենց կենսափորձի և տեղում եղած խնդիրների մասին համապարփակ պատկերացում կազմելուն նաև նպաստել են ոչ ֆորմալ զրույցները և մասնակցային դիտարկումները։

Արևիկ Համբարձումյան – Ծրագրի նպատակն է բացահայտել ՀՀ գյուղերում ջեռուցման պրակտիկաները կանանց շահերի և իրավունքների տեսանկյունից, որը հնարավորություն կտա ունենալ գյուղական համայնքներում ջեռուման պրակտիկաների և կանանց կատարած աշխատանքի վերաբերյալ համապարփակ հետազոտություն որակական հարցազրույցների, կյանքի պատմությունների և դիտարկման մեթոդներով:
Հաջողակ կին ՀԿ – Ծրագրի շրջանակներում իրականացված «Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության սրտում» հետազոտության նպատակն է հասկանալ հանքարդյունաբերության արդյունքում առաջացած հնարավոր ռիսկերն ու խնդիրները հանքարդյունաբերության ազդակիր համայնքներում բնակվող կանանց կյանքի որակի վրա։
«ՄԵԴԻԱԱԿՈՒՄԲ» ՀԿ – Ծրագրի գործողությունները ուղղված են եղել նպաստելու Ալավերդու և հարակից գյուղերում բնակվող աղետից տուժած ընտանիքների կանանց և աղջիկների հոգեբանական ամրությանն ու կայունությանը, հզորացնելու և խթանելու աղետի հետևանքներից դուրս գալուն՝ հաջողության, տոկունության պատմություններ ստեղծելու և դրանք հրապարակելու միջոցով։
«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ – Ծրագրի շրջանակում Կլիմայի փոփոխությունների և ռիսկերի մասնակցային /PACDR/ գործիքը փորձարկվել է երկու գյուղական համայնքներում, արդյունքում մշակվել է ամփոփ տեղեկատվություն, թե կլիմայական փոփոխություններն ու ռիսկերը ինչպես են ազդում հատկապես կանանց վրա։

«Քաղաքային երևակայություն» սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիա ՀԿ – Ծրագրի շրջանակում իրականացվել է հետազոտություն՝ պարզելու հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի վրա Կապան քաղաքում։ Ծրագրի նպատակն էր նպաստել հանքարդյունաբերության և բնապահպանության ոլորտում սոցիալական հետազոտությունների զարգացմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, ինչպես նաև ներառել խնդիրը կրող կանանց հետազոտության գործընթացում և օգնել պրակտիկորեն հասկանալ, թե ինչպես կարող են հետազոտական տվյալները օգտագործել սոցիալական փոփոխություն իրականացնելիս։
Love Canal Women’s Assistance – Ծրագրի հիմնական նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը սեռական առողջության, անվտանգ պրակտիկաների և կանոնավոր զննումների կարևորության մասին, որն իրականացվել է սոցիալական մեդիայում կրթական արշավների և մի շարք դպրոցներում դպրոցներում սեռական և վերարտադրողական առողջության կրթության շարունակական ծրագրերի կազմակերպմամբ:
Բէլա Պողոսյան – «Երկխոսություն հասարակության հետ» ծրագրի նպատակն էր հայ դիզայներների հետ համատեղ ստեղծել Հայաստանում ընտանեկան բռնության թեմային նվիրված պաստառներ և դրանք տարածել Հայաստանի փողոցներում:
«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ – Ծրագրի շրջանակում իրականացված միջոռացումը միտված էր ընտանեկան բռնության և կանխարգելման միջոցների մասին իրազեկվածության բարձրացմանը։ Ներկայացված ֆորում թատրոնին մասնակցել է ավելի քան 50 մարդ, որին հաջորդել է մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:
«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ – Ծրագրի շրջանակում իրականացված միջոռացումը միտված էր ընտանեկան բռնության և կանխարգելման միջոցների մասին իրազեկվածության բարձրացմանը։ Ներկայացված ֆորում թատրոնին մասնակցել է ավելի քան 50 մարդ, որին հաջորդել է մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:
Փինք իրավապաշտպան ՀԿ-ի մարզային թիմ – Գյումրիում իրականացվել է Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառում «ԻՆՔՆԱճանաչում/արտահայտում/զորեղացում» խորագրով՝ օրվա խորհրդի և ընտանեկան բռնության մասին իրազեկվածության բարձրացման նպատակով: Այն ներառել է ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական բաղադրիչներ` աշխատարաններ, ինքնապաշտպանության դասընթացներ, ինչի շնորհիվ մասնակիցները ստացել են նոր գիտելիքներ և հմտություններ: Ինչպես նաև միջոցառումը նպաստել է մասնակիցների ֆիզիկական և հոգեբանական զորեղացմանը և գենդերային կարծրատիպերի կոտրմանը:
Ադրինե Թորոսյան – Մարզային համայնքերի պետական հաստատություններում՝ քոլեջներում, ուսումնարաններում կազմակերպվել է կիդոդիտում-քննարկումներ՝ նվիրված Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան։ Ծրագրի նպատակը բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության իրավասու մարմինների ու հատուկ կառույցների գործառույթների մասին իրազեկումն էր։