Դեռահաս աղջիկների դրամաշնորհ․ դիմորդների ընդհանուր պատկեր

Հունիսի սկզբին Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարեց կարողությունների զարգացման հնարավորության մասին դեռահաս աղջիկների համար: Մի քանի օրերի ընթացքում Հայաստանի ամբողջ տարածքից 114 աղջիկներ դիմեցին հանդիպումներին մասնակցելու համար, որից հետո նրանց մեծ մասը հնարավորություն կունենա դիմելու հաջորդիվ տրվող դրամաշնորհին: 

Հիմնադրամը ստիպված է դադարեցնել գրանցումը՝ արդեն առկա մեծ թվով գրանցումների պատճառով:

Իսկ մինչ հանդիպումների մեկնարկը, ցանկանում ենք կիսվել գրանցվողների մասին ամենաընդհանուր տեղեկատվությամբ, որը հետաքրքիր է թե մեզ, թե մեր համայնքին: 

Գրանցումներն ի սկզբանե բաց են եղել 13-19 տարեկան Հայաստանում բնակվող բոլոր աղջիկների համար: Ըստ ստորև պատկերի գրանցվել են նշված բոլոր տարիքային խմբերի աղջիկները, մեծ մասամբ՝ 15, 16 և 17 տարեկան աղջիկները (4):

Ինչպես երևում է ստորև պատկերից, գրանցվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում բնակվող աղջիկներ՝ ցույց տալով իրենց հետաքրքրվածությունը՝ սովորելու և ամրապնդելու կարիքները ամենատարբեր ուղղություններով: (5)

Հանդիպումների թեմաները

  1. Թվային գրագիտություն, սոցիալական մեդիայի անվտանգ և խելացի օգտագործում, կիբերբուլիինգ և կիբերբռնություն, կոնտենտի ստեղծում կարևոր թեմաների շուրջ 
  2. Համայնքային մոբիլիզացիաներ. ակտիվություն և համայնքային կազմակերպում, խնդիրների նույնականացում, բարձրաձայնում և փոփոխությունների տեսլականի մշակում 
  3. Կլիմայական փոփոխություններ և աղջիկների վրա դրանց ազդեցություն. տեղականից մինչև համաշխարհային միտումները և ինչպես կարող են դեռահաս աղջիկները ներգրավվել կլիմայական գործողություններում
  4. Հոգեկան առողջություն, վերատադրողական առողջություն և ինքնահոգատարություն, մարմնի ընկալումներ և մեդիայի սպառում այս համատեքստում 
  5. Ֆինանսական գրագիտություն Հիմնադրամի հետ աշխատանքում. ֆինանսների հետ կապված որոշումների կայացում, բյուջետավորում և դրամաշնորհների հետ կապված այլ հարցեր

Ինչպես երևում է հաջորդ պատկերից գրանցվողների մեծ մասը պատրաստվում է դիմել կարողությունների զարգացման հանդիպումներին հաջորդող դրամաշնորհին (8): 

Հետաքրքիր է տեսնել նաև, որ գրանցվող աղջիկների մեջ մասը դիմում է Հիմնադրամին առաջին անգամ: Ուրախալի է նաև տեսնել այն 3.5% դիմակայուն աղջիկներին (դեղինով), ովքեր նախորդ մերժումներից հետո նորից են փորձում դիմել և ուժեղացնել իրենց և իրենց հասակակիցների կարողությունները (9):

Գրանցվող աղջիկների կեսը դեռևս չունի հստակ ծրագիր: Իսկ մեծ մասը (մոտ 80%) հնարավորության մասին իմացել է համացանցից և սոցիալական մեդիա էջերից: Ծնողները, նույնպես, ծանոթանալով հայտարարությանը կիսվել են տեղեկատվությամբ (13%): Իսկ մոտ 9%–ի դեպքում ընկերները կիսվել են միմյանց հետ տեղեկատվությամբ: Ուսուցիչները, ազգականները և մենթորները նույնպես կիսվել են տեղեկատվությամբ: 

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.