Այս տարի աղջիկների նախաձեռնությունները կրկին ցույց են տալիս, թե ինչպես կարող են ստեղծարարությունը, հետաքրքրասիրությունը և հոգատարությունը վերածվել փոքր, բայց նշանակալի գործողությունների իրենց համայնքներում։ Յուրաքանչյուր խումբ զորեղացմանը մոտենում է իր ձևով՝ ընթերցանություն, սպորտ, տեխնոլոգիաներ, արվեստ կամ բաց քննարկումներ, սակայն բոլորին միավորում է համերաշխության և միմյանցից սովորելու ոգին։
Ամենաազդեցիկը նրանց նախաձեռնող լինելն է․ նրանք կազմակերպվում են ինքնուրույն՝ հաճախ շատ քիչ ռեսուրսներով, բայց մեծ ոգևորությամբ։ Անկեղծ զրույցների տարածք ստեղծելը մարմնի ինքնավարության մասին խոսելու, փոքր համայնքային գրադարանների հիմնումը կամ հասակակիցներին նոր տեխնոլոգիաներին ծանոթացնելը ցույց են տալիս, որ փոփոխությունը հաճախ սկսվում է մի քանի մոտիվացված երիտասարդներից, ովքեր պարզապես որոշում են քայլեր անել։
Էլեն և Եվա (Երևան)
Այս աղջիկների խումբը շարունակում է անցյալ տարի սկսած աշխատանքը՝ կազմակերպելով քննարկումներ և հանդիպումներ Հայաստանի տարբեր դպրոցների իրենց հասակակիցների հետ։ Թեմաներն են՝ սեռական և վերարտադրողական առողջություն, բուլլինգ, մարմնի ինքնավարություն։ Այս տարի նրանք նախատեսում են զրույցներին ավելացնել ավելի ինտերակտիվ ձևաչափեր՝ հարց ու պատասխաններ և ստեղծագործական աշխատարաններ, որպեսզի երիտասարդ մասնակիցները ավելի հարմար զգան իրենց՝ մասնակցելով այս զգայուն, բայց կարևոր թեմաների քննարկումներին։
Կիմա (Բագարան, Արմավիր)
Կիման և իր ընկերուհիները միասին դիմել են՝ կազմակերպելու կրթական հանդիպումներ և ընթերցանության հավաքներ իրենց հասակակիցների համար։ Նրանք ինքնուրույն հավաքել են դեռահաս աղջիկների կարծիքները՝ իմանալու, թե ինչ գրքեր են ուզում կարդալ, կազմել են ընթերցանության ցանկեր և փորձում են ընթերցանությունը դարձնել իրենց առօրյայի մի մասը։
Նրանց նախաձեռնությունը վերածվում է փոքր ընթերցանության խմբի, որը խթանում է գրագիտությունը և ընկերությունը գյուղական աղջիկների շրջանում՝ տալով նրանց ազատ զրուցելու, երազելու և պատկերացնելու հնարավորություն։
Մարգարիտա, Անի և Միլենա (Ներքին Ծաղկավան, Տավուշ)
Այս տարի դեռահաս աղջիկներից շատերը կենտրոնացած են ինքնակրթության և ընթերցանության նկատմամբ սերը զարգացնելու վրա։ Մարգարիտան նրանցից մեկն է․ նա ուզում է ներշնչել իր հասակակիցներին միասին կարդալ և քննարկել գրքերը, ինչպես նաև հարստացնում է դպրոցական գրադարանը ապագա սերունդների համար։ Բացի այդ՝ աղջիկների խումբը ցանկանում է հրավիրել տեղացի գրողների և մանկավարժների՝ անկաշկանդ զրույցների, որպեսզի ընթերցանությունը դառնա գաղափարների համատեղ ուսումնասիրություն, ոչ թե միայն անհատական սովորություն։
Նարե Թովմասյան (Գյումրի, Շիրակ)
Նարեն ծրագրում է ընկերների հետ միասին ստեղծել մի քանի փոդքաստ, որտեղ կներկայացվեն մարգինալացված և քիչ ներկայացված դեռահաս աղջիկներ՝ հնարավորություն ստանալով պատմելու իրենց փորձի ու խնդիրների մասին սեփական ձայնով։ Փոդքաստները կանդրադառնան կրթության հասանելիության, ինքնարտահայտման և համայնքային կյանքի թեմաներին՝ փոքր քաղաքների համատեքստում՝ ստեղծելով դեռահասների իրական փորձառությունների արժեքավոր արխիվ Հայաստանի տարբեր մարզերից։
Լուսինե (Քաղսի, Կոտայք)
Լուսինեն և իր ընկերուհիները ցանկանում են խթանել համայնքի դեռահաս աղջիկների ակտիվությունը և փոխկապվածությունը։ Նրանք ծրագրում են մաքրել տեղական տարածքը և կազմակերպել թենիսի դասեր՝ սպորտն օգտագործելով որպես թիմային աշխատանքի և ինքնավստահության ամրապնդման միջոց։ Այս միջոցառումներով նրանք նաև ուզում են ցույց տալ, թե ինչպես կարող են շարժումն ու ֆիզիկական ակտիվությունը նպաստել հոգեկան բարեկեցությանը և համայնքային պատկանելիության զգացմանը։
Ծովինար (Վանաձոր, Լոռի)
Ծովինարի գաղափարը առանձնանում է նրանով, որ միավորում է ազատ ժամանակը, արվեստը և ամոքումը։ Որպես պարուհի՝ նա ուզում է կիսվել իր՝ պարի միջոցով էմոցիոնալ ազատման փորձով՝ ստեղծելով ապահով տարածք հանգստության, ստեղծագործականության և ինքնարտահայտման համար։ Նրա հանդիպումները կսովորեցնեն ոչ միայն պարային քայլեր, այլև կնպաստեն մարմնի դրական ընկալմանն ու էմոցիոնալ կապի ձևավորմանը՝ ցույց տալով, որ շարժումը կարող է լինել և՛ ուրախություն, և՛ զորեղացում։
Սյուզաննա Վարդանյան, Կիմա Եղիազարյան (Ջրառատ, Կոտայք)
Սյուզաննան և իր ընկերուհիները նախատեսում են նոր գրքեր ձեռք բերել իրենց գրական ակումբի համար։ Ընթերցանության հավաքները կլինեն և՛ անհատական, և՛ խմբային, որտեղ բոլորը կկարողանան կիսվել իրենց մտքերով և տպավորություններով։ Նրանց նպատակն է զարգացնել ընթերցանության մշակույթ իրենց գյուղում և գրականությունը դարձնել այնպիսի տարածք, որտեղ աղջիկները կարող են ազատ արտահայտվել, հարստացնել իրենց բառապաշարը և կապ հաստատել պատմությունների միջոցով։
Մանե Ախցխեցյան (Երևան)
Մանեն և իր ընկերուհիները ցանկանում են աջակցել դեռահաս աղջիկներին՝ զարգացնելու իրենց հմտությունները արհեստական բանականության և ԲՏՃՄ (STEM) ոլորտներում։ Նրանք կկիսվեն սեփական փորձով, կոգեշնչեն նոր ստարտափ գաղափարների համար և կհանդիպեն ոլորտի մասնագետների հետ։ Այս ամենի միջոցով նրանք ուզում են հետաքրքրություն առաջացնել տեխնոլոգիաների և նորարարության հանդեպ՝ խրախուսելով աղջիկներին ուսումնասիրել այն ոլորտները, որոնք հաճախ համարվում են «տղամարդկան բնորոշ», և տեսնել իրենց որպես ապագա ստեղծողներ, ոչ թե պարզապես սպառողներ։