Հոդվածների բաց կանչ. «Հայաստանի [ժամանակակից] աշխատավորուհի» 2026

Հայաստանում կանանց հիմնադրամը (ՀԿՀ) նախաձեռնում է «Հայաստանի աշխատավորուհի»  թերթի երրորդ ժամանակակից համարի թողարկում: «Հայաստանի աշխատավորուհին»  խորհրդային տարիների պատկերազարդ ամսագիր էր, որը լսելի էր դարձնում աշխատավոր հայաստանաբնակ կանանց ձայնը, ներկայացնում նրանց խնդիրները, մարտահրավերները, ձեռքբերումները:

Հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին՝ ներկայացնելու հոդվածի ձեր գաղափարները, որոնք համահունչ կլինեն «Հայաստանի աշխատավորուհի» թերթի ժառանգությանը՝ միաժամանակ ներկայացնելով թարմ տեսակետներ մեր ժամանակի հրատապ թեմաների վերաբերյալ:

Եթե հետաքրքրված եք ժամանակակից հայաստանաբնակ կանանց իրավունքներով ու պատմություններով, քաղաքականության փոփոխություններով, մշակութային ինքնության ուսումնասիրմամբ կամ աշխատավայրում առկա մարտահրավերներով, ինչպես նաև` նմանատիպ այլ թեմաներով ու ոլորտներով, ապա կարող եք ձեր գաղափարով դիմել մեզ:

Դիմելու համար հարկավոր է լրացնել հետևյալ ձևաթուղթը մինչև դեկտեմբերի 10-ը:

Վերջնաժամկետի ավարտից հետո կապ կհաստատվի ընտրված գաղափարների հեղինակների հետ: Հաջորդ փուլում (դեկտեմբերի երկրորդ կեսից – հունվար) հեղինակները պետք է աշխատեն հոդվածների (կամ իրենց ընտրած այլ ձևաչափերի աշխատանքների) ուղղությամբ և հանձնեն դրանք մինչև 2026թ․ հունվարի 31-ը: Յուրաքանչյուր հեղինակ կստանա 40.000դր (առանց հարկերի) սիմվոլիկ վճարում իր արած աշխատանքի համար:

Հարցերի դեպքում կարող եք գրել contact@womenfundarmenia.org էլ.հասցեին կամ զանգահարել` 098244933:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.