Հուլիսի 17-ին միացե՛ք մեր վեբինարին՝ նվիրված կանանց և բնապահպանական պայքարին: Խոսելու ենք այն մասին, թե ինչպես են կլիմայական փոփոխությունները, արդյունաբերական շահագործումը և էներգետիկ աղքատությունը ազդում հատկապես գյուղական և մարզաբնակ կանանց կյանքի վրա։
Քննարկվող թեմաները․
- Վերջին տարիների կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մարզաբնակ կանանց կյանքի ու առօրյայի վրա
- Սյունիք. կանայք և հանքարդյունաբերությունը
- Էկոլոգիապես պատասխանատու գյուղատնտեսական մոտեցումները և կանանց հիմնախնդիրները՝ հիդրոպոնիկ համակարգերի և կոմպոստավորման օրինակով
- ՀՀ գյուղական համայնքներում ջեռուցման պրակտիկաներում կանանց փորձառության ուսումնասիրություն, կլիմայի փոփոխության համատեքստում
Այս վեբինարը հարթակ է՝ ներկայացնելու այն անտեսված պատմությունները, որոնցում կանայք դիմակայում են բնապահպանական և կլիմայական ճգնաժամերին՝ հաճախ առանց անհրաժեշտ ռեսուրսների ու աջակցության։
Երբ՝ հուլիսի 17-ին, ժամը 16:00-ին
Որտեղ՝ Zoom հարթակում
Միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ: