
Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է տնտեսական կայունության և բիզնես ծրագրերի աջակցման դրամաշնորհի մրցույթ: Դրամաշնորհի նպատակն է աջակցել կանանց բիզնես նախաձեռնություններին՝ ապահովելու նրանց տնտեսական կայունությունը, նպաստելու աղքատության հաղթահարմանը և սահմանամերձ շրջաններում կանանց կարողությունների զարգացմանը:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս.թ. ապրիլի 26-ը contact@womenfundarmenia.org էլ.փոստին ուղարկել ձեր ծրագիր-առաջարկը, որը պետք է լինի PowerPoint ֆորմատով և անդրադառնա հետևյալ հարցերին.
- Գաղափարի մանրամասն ներկայացում․ նպատակ և իրավիճակի նկարագրություն,
- Ի՞նչ խնդիր(ներ) է պատրաստվում լուծել ձեր ծրագիրը, և որքանո՞վ է դա կապված կանանց հետ,
- Ի՞նչ ազդեցություն է ունենալու ձեր ծրագիրը տվյալ համայնքի վրա, ի՞նչ փոփոխություններ է բերելու համայնքի կանանց համար, ո՞րն է ծրագրի կայունության գրավականը
- Բյուջեի և ակնկալվող ծախսերի ներկայացում:
Ծրագիր-առաջարկը տեքստի հետ մեկտեղ կարող է պարունակել նկարներ, տեսապատկերներ, աղյուսակներ և այլ միջոցներ, որոնք հնարավորինս մատչելի կպատկերեն ձեր գաղափարը: Խնդրում ենք լինել հնարավորին չափ ստեղծարար տնտեսական կայունության ձեր գաղափարները ներկայացնելիս։
Դրամաշնորհի մրցույթին կարող են մասնակցել կին ձեռնարկատերերը և կանանց կազմակերպություններն ու բիզնեսները: Նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սահմանամերձ շրջանների և այլ մարգինալ խմբերի կանանց տնտեսական իրավիճակի բարելավմանը: Ընտրված նախագծերի հեղինակների համար Հիմնադրամը կազմակերպելու է սոցիալական ձեռնարկատիրության, բյուջետավորման և մարքեթինգի թեմաներով դասընթացներ:
Դրամաշնորհի գումարը կազմելու է մինչև 1 600 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
Դրամաշնորհի հետ կապված ակնկալիքները մեկնաբանելու և ձեր հարցերին պատասխանելու համար Հայաստանում կանանց հիմնադրամը ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին անցկացնելու է տեղեկատվական հանդիպում: Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: