Երիտասարդ կանանց ստեղծարար գաղափարների դրամաշնորհի մրցույթ

Հայաստանում կանանց հիմնադրամը, Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի աջակցությամբ, հայտարարում է դրամաշնորհի մրցույթ երիտասարդ կանանց համար: Դրամաշնորհի նպատակն է խրախուսել կանանց ստեղծարար աշխատանքները, աջակցել նրանց գաղափարների իրագործմանը: 

Գաղափարները պետք է ունենան ֆեմինիստական ուղղվածություն, բարձրաձայնեն այս կամ այն խնդիրը, ուղղված լինեն գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը: Գաղափարները կարող են բազմազան լինել՝ սթրիթարտից մինչ կանանց որևէ խմբի համար նախատեսված ծրագիր: 

Մասնակցել կարող են մինչև 40տ. կանայք ու աղջիկները, նրանց նախաձեռնող խմբերը: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 1-ը  contact@womenfundarmenia.org էլ.փոստին ուղարկել Ձեր հայտն ու բյուջեն: Դրանց օրինակները կարող եք գտնել այստեղ՝

Դրամաշնորհի գումարը կազմում է 265.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Դրամաշնորհի մրցույթից Հիմնադրամի ակնկալիքները ներկայացնելու նպատակով ապրիլի 13-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում: Հանդիպման ընթացքում կպատասխանենք նաև Ձեր հարցերին: Մասնակցելու համար հարկավոր է նախապես գրանցվել այստեղ: