
Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է մարտի 8-ի ֆեմինիստական միջոցառումների աջակցման դրամաշնորհի մրցույթ։
Եթե պատրաստվում եք իրականացնել մարտի 8-ի օրվա հետ կապված ձեր ֆեմինիստական գաղափարները և պլանները, ապա մենք սպասում ենք ձեր գաղափարներին։ Բոլոր դիմորդներին խնդրում ենք հայտերը ներկայացնել մինչև փետրվարի 20-ը։ Հնարավորին չափ հեշտացված հայտի միջոցով հասկանալի կլինի, թե ինչ ֆեմինիստական միջոցառում կամ այլ գաղափար եք պլանավորում իրականացնել կանանց իրավունքների համար պայքարի օրվա հետ կապված։
Հայտ ներկայացնելու համար խնդրում ենք հետևյալ հղումով և լրացնել պատասխանի դաշտերը։
Յուրաքանչյուր գաղափարի համար ՀԿՀ-ը նախատեսում է մինչև 500 000 ՀՀ դրամ դրամաշնորհ (հարկերը ներառյալ, խնդրում ենք ուշադիր լինել)։