Միջմարզային համագործակցության դրամաշնորհի հայտարարություն

Մենք՝ կանայք, տարբեր ենք, մեր խնդիրներն ու կարիքները՝ բազմազան։ Իսկ Հայաստանը, լինելով փոքր երկիր, այնուամենայնիվ ունի վառ արտահայտված մարզային տարբերություններ։ Հաճախ, տարբեր մարզերում ապրողները նույնիսկ տեղյակ չեն իրար առօրյայից և խնդիրներից։ Կարևորելով միջմարզային համագործակցությունը՝ Հայաստանում կանանց հիմնադրամը առաջարկում է տարբեր մարզերում ապրող և գործող  կանանց, կանանց կազմակերպություններին և ֆեմինիստական նախաձեռնություններին ներկայացնել միասնական գաղափարներ՝ մարզերի կանանց և աղջիկների կյանքերը բարելավելու և մարզերի միջև համագործակցությունն ուժեղացնելու համար։ 

Այս հայտարարության նպատակն է համախմբել 2-3 մարզային կանանց և ֆեմինիստական խմբեր և/կամ կազմակերպություններ, որոնք միասին կարող են փոփոխություններ բերել իրենց համայնքների կանանց կյանքում և, ինչու ոչ, նաև համայնքներում։ 

Դրամաշնորհին դիմելու թեմատիկ ուղղվածության սահմանափակում մենք չունենք․ դուք ազատ եք որոշելու ձեզ և ձեր գործընկեր/ուհի/+/ներին հետաքրքրող ծրագրային գաղափարը, որն ուղղված կլինի կանանց ևաղջիկների կյանքում դրական փոփոխություններին։ 

Գաղափարները մշակելիս խնդրում ենք հաշվի առնել մի քանի կարևոր սկզբունք․ 

  • ֆեմինիստական ուղղվածություն
  • կայունություն և շարունակականություն
  • իրատեսականություն

Հիմնադրամի դրամաշնորհային քաղաքականությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ։ Ծրագրերը պետք է ներկայացվեն և իրականացվեն կանանց, կանանց կազմակերպությունների և ֆեմինիստական նախաձեռնությունների կողմից։ Ծրագրերի տևողությունը՝ 3-4 ամիս։ 

Դրամաշնորհին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ 

Գաղափարները ներկայացնելու վերջնաժամկետը՝ փետրվարի 20-ն է։ 

Միասնական գաղափարների առավելագույն գումարը կարող է հասնել մինչև 3 000 000 ՀՀ դրամի (հարկերը ներառյալ)։ 

Դրամաշնորհին դիմելու հետ կապված տեղի կունենա առցանց տեղեկատվական հանդիպում, որի մանրամասները կլինեն մեր սոցիալական մեդիա էջերում։

Ձեր հարցերը մեզ կարող եք ուղղել զանգահարելով 098244933 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկելով contact@womenfundarmenia.org էլ․ փոստի հասցեին։ Հեռախոսազանգով և սոցիալական մեդիայում խնդրում ենք մեզ հետ կապի դուրս գալ աշխատանքային օրերին և ժամերին՝ հարգելով յուրաքանչյուրիս բարօրությունը։ 

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.