
Դրամաշնորհի հայատարարություն
Ֆեմինիստական կազմակերպությունների և նախաձեռնությունների համար
Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է նոր դրամաշնորհային մրցույթի մասին, որի խորագիրն է «Պատերազմների և հակամարտությունների ազդեցությունը կանանց և համակարգերի կողմից անտեսվող խմբերի վրա»։ Դրամաշնորհի նպատակն է աջակցել կանանց ձայնը խաղաղության և անվտանգության հարցերում ավելի լսելի դարձնելու ֆեմինիստական կազմակերպությունների և նախաձեռնությունների ջանքերին։
Դրամաշնորհի շրջանակներում ակնկալվում է նոր կամ գործող ծրագրերի իրականացում, որոնք ուղղված կլինեն անմիջապես կանանց տարբեր խմբերի համար ծառայությունների մատուցմանը կամ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև դիմողների կողմից ադվոկացիոն գործողություններին։
Ծրագրերը կարող են ունենալ այնպիսի թեմատիկ ուղղություններ, ինչպիսիք են
- պրոնատալիստական քաղաքականությունների հետ կապված վտանգները,
- գենդերային հիմքով բռնությունները պատերազմի և հակամարտությունների համատեքստում,
- կանանց մարմինների ռազմականացումը՝ ճգնաժամերի համատեքստերում,
- հետպատերազմական շրջանում վերարտադրողական քաղաքականությունները փոխնակ մայրության վերաբերյալ,
- սեռականության շուրջ քննարկումները պատերազմի և խաղաղության համատեքստերում,
- խաղաղապահ ուժերի կողմից սեռական բռնության դրսևորումների պատմությունը, գենդերային դերերի կրթության ռազմականացումը,
- ԼԲՏԻՔ+ կանանց հիմնախնդիրները պատերազմի և ռազմականացման համատեքստերում,
- Լայն իմաստով աջակցությունը պատերազմներից և հակամարտություններից տուժած կանանց և համակարգերի կողմից անտեսվող խմբերին և այլն։
Հնարավոր թեմաները չեն սահմանափակվում նշվածներով։
Դրամաշնորհի գումարը կազմում է 2 060 000 ՀՀ դրամ (երկու միլիոն վաթսուն հազար՝ ներառյալ հարկերը)։
Դրամաշնորհին դիմելու համար անհրաժեշտ է ներբեռնել, որից հետո մանրամասն լրացնել դիմում-հայտը (ներբեռնել հայտը):
Լրացնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել հայտը, լրացնել հայերեն կամ անգլերեն լեզվով (ըստ դիմողի նախընտրության), որից հետո լրացված հայտն ուղարկել contact@womenfundarmenia.org էլ․ փոստի հասցեին մինչև սույն թվականի ապրիլի 23-ը (ներառյալ)։
Արդյունքները հայտնի կլինեն վերջնաժամկետից հետո՝ մինչև 3 շաբաթ ժամկետում։
Խնդրում ենք հիշել, որ խոսքը տեղական կազմակերպությունների և նախաձեռնությունների մասին է։
Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք կապի մեջ լինել +37498244933 հեռախոսահամարով կամ contact@womenfundarmenia.org էլ․ փոստի հասցեով: