1931թ. իր «Մասնագիտություններ կանանց համար» ելույթի շրջանակներում Վիրջինիա Վուլֆն ասել է․ «․․․Այս ազատությունը միայն սկիզբն է. սենյակը քոնն է, բայց այն դեռ դատարկ է։ Այն պետք է կահավորել, զարդարել և կիսել մյուսների հետ» (Վուլֆ, 1931թ.)։ Վ․ Վուլֆի կարծիքով՝ գրող դառնալու համար կանայք պետք է հաղթահարեն մի շարք խոչընդոտներ, որոնք դրվում են կին գրողների առջև։
Այս և կանանց ձայնը խաղաղության և անվտանգության հարցերում ավելի լսելի դարձնելու միտքն ունենալով՝ Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է ֆեմինիստական էսսեների մրցույթ։ Այս մրցույթի շրջանակներում ակնկալվում է էսսեների պատրաստում ընտրված աբստրակտների հիման վրա, որոնք կվերաբերեն այնպիսի թեմաների, ինչպիսիք են պրոնատալիստական քաղաքականությունների հետ կապված վտանգները, հետպատերազմական շրջանում վերարտադրողական քաղաքականությունները փոխնակ մայրության վերաբերյալ, գենդերային հիմքով բռնությունները, կանանց մարմինների ռազմականացումը՝ ճգնաժամերի համատեքստերում, ռազմականացված նորաձևությունը, սեռականության շուրջ քննարկումները պատերազմի և խաղաղության համատեքստերում, խաղաղապահ ուժերի կողմից սեռական բռնության դրսևորումների պատմությունը, գենդերային դերերի կրթության ռազմականացումը, ԼԲՏՔ+ կանանց հիմնախնդիրները պատերազմի և ռազմականացման համատեքստերում և այլն։
Հնարավոր թեմաները չեն սահմանափակվում նշվածներով։
ԿԱՐԵՎՈՐ է նշել, որ այս դրամաշնորհային գաղափարի շրջանակներում չի ակնկալվում նոր հետազոտության իրականացում։ Էսսեները կարող են հիմնված լինել արդեն գոյություն ունեցող աշխատանքների և հետազոտությունների վրա։
Դրամաշնորհի գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)։
Դրամաշնորհին դիմելու համար անհրաժեշտ է contact@womenfundarmenia.org հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերի փաթեթը․
- Էսսեի գաղափարի և բովանդակության կարճ նկարագրություն (կեսից մեկ էջի սահմաններում),
- CV, որը ներառում է նախկին հրապարակումների մասին տեղեկատվություն (եթե դիմում եք մի քանի հեղինակներով, ապա բոլոր համահեղինակների cv-ները),
- Էսսեի պատրաստման ժամկետներ,
- Երկու փորձագետների անուններ և կոնտակտային տվյալներ, ովքեր հնարավորինս կարող են փաստել այս մրցույթին Ձեր համապատասխանության կամ փորձառության մասին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
Խնդրում ենք հաշվի առնել, որ փաթեթները պետք է լինեն ամբողջական։ Ոչ ամբողջական փաթեթների ներկայացման դեպքում հայտը դուրս կմնա դիտարկումից։
Լավագույն էսսեները կհրապարակվեն նաև տեղական և/կամ միջազգային մեդիա պլատֆորմներում։
Մրցույթի պայմաններից է նաև էսսեների հանրային ներկայացումը Հիմնադրամի կողմից կազմակերպվող միջոցառման շրջանակներում։
Դիմելու վերջնաժամկետը մարտի 23-ն է։
Արդյունքները հայտնի կլինեն վերջնաժամկետից հետո՝ երկու շաբաթից մինչև մեկ ամիս ժամկետում։
Լցրե՛ք սենյակը Ձեր մտքերով։