Ողջու՜յն, Հայաստանում ապրող հիասքանչ աղջիկներ,
Անհամբեր ուզում եք ձեր համայնքներում փոփոխություննե՞ր բերել:
Ունե՞ք հրաշալի գաղափարներ, որոնցով կարող եք օգնել ձեզ նման աղջիկներին հասնելու իրենց երազանքներին և նպատակներին։ Ուրեմն մենք եկել ենք աջակցելու ձեր գաղափարին։
Մենք հավատում ենք, որ ձեր մտքերը և գաղափարները մեծ ուժ ու ազդեցություն ունեն և ուզում ենք դրանք իրականացնելու հնարավորություն ընձեռել ձեզ։ Այս դրամաշնորհի հայտարարությունը հենց ձեզ համար է։ Մենք ուզում ենք հզորացնել աղջիկներին ամբողջ Հայաստանով մեկ, որպեսզի դուք ավելի լայն երազեք և բերեք դրական փոփոխություններ։
Ու՞մ ենք փնտրում․
Կրթության առաջամարտիկների․ Ունե՞ք գաղափարներ, թե ինչպես բարելավել կրթությունն աղջիկների համար։ Դու՞ք էլ կարծում եք, որ աղջիկները բավարար ներկայացված չեն գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և նման այլ ուղղություններում, և ուզում եք, որ նրանք ավելի համարձակ լինեն։ Մենք ուզում ենք իմանալ ձեր արտադպրոցական և արտահամալասարանական ակումբների, մենթորինգի կամ այլ ծրագրերի և պլանների մասին, որոնք հետաքրքրացնում են սովորելու ընթացքը և փոխակերպում դժվար հաղթահարելի կարծրատիպերը։
Առողջության աստվածուհիների․ Դու՞ք էլ եք տարված աղջիկների առողջությունը և բարօրությունը խթանելով։ Եթե ունեք ծրագրեր հոգեկան առողջության, տաբուները քանդելու, դաշտանի կամ սեռական կրթության մասին, ապա դրանք կարող են մեծ փոփոխություններ բերել։ Կիսվե՛ք մեզ հետ։
Առաջնորդության աստղերի․ Ուզու՞մ եք ոգեշնչել այլ աղջիկների, ստեղծել ապահով տարածքներ, որտեղ ձեզ նման երիտասարդները կարող են սովորել ձեր համայնքի ոգեշնչող կանանցից։ Ցանկանու՞մ եք ձեզ նման այլ աղջիկների հնարավորություն տալ մտածելու իրենց ապագա կարիերայի և ծրագրերի մասին և ստանալ իրենց անհրաժեշտ աջակցությունը: Մեզ հետ կիսեք ձեր՝ աղջիկների ինքնավստահությունը բարձրացնելու, առաջնորդության հմտություններ զարգացնելու պլանները, դիմեք մեզ ձեր համայնքն ավելի համախմբելու և ձեր տարածքում աղջիկների համար միմյանցից սովորելու ապահով տարածքի ստեղծման համար։
Ի՞նչ պետք է իմանալ այս դրամաշնորհի մասին․
-
- Դրամաշնորհները հենց դեռահաս աղջիկների համար են
- Դուք և ձեր խումբն ինքնուրույն եք տնօրինելու տրամադրվող աջակցությունը
- Ընտրող հանձնաժողովը բաղկացած է լինելու դեռահաս աղջիկներից
- Գաղափարը ներկայացրեք հնարավորինս իրատեսականորեն՝ չմոռանալով երազել
- Երբ ուղարկում եք ձեր գաղափարը, նամակում նշեք ձեր՝ դիմողի ամբողջական անունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն
- Դրամաշնորհը ենթադրում է հանդիպումներ, այցելություններ և հավաքներ նախկին և ներկա դեռահաս գործընկերուհիների հետ, մենթորություն և այլ հնարավորություններ (սա նշանակում է, որ ձեր ծնողները և խնամակալները պետք է տեղյակ լինեն ձեր պլաններից)
- Եթե կասկածում եք՝ դիմել, թե ոչ, անպայման դիմեք
Դրամաշնորհի չափը՝ 450 000 ՀՀ դրամ ձեր հոյակապ գաղափարների համար
(նախատեսված հարկերը ներառյալ)
Ո՞վ կամ ովքե՞ր կարող է/են դիմել․
Դիմե՛ք մեզ, եթե դուք և ձեր հիասքանչ թիմը 13-19 տարեկան աղջիկներից է բաղկացած։
Դիմե՛ք, եթե ընկերուհիներ եք, դպրոցական ակումբ եք, կազմակերպություն եք, ինչու՞ ոչ։ Մենք սպասում ենք ձեր աննկարագրելի գաղափարներին։
Հիշե՛ք, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է ավարտին հասնի մինչև 6 ամսվա ընթացքում։
Ի՞նչ ենք մենք ակնկալում․ Յուրահատուկ գաղափարներ, հասակակիցների շրջանում անցկացվող նախագծեր, համայնքների վրա դրական ազդեցություններ, կրետատիվություն․ տարբերակներն անսահման են։ Հույս ունենք տեսնել նախագծեր, որոնք կշարունակվեն անգամ դրամաշնորհի ավարտից հետո։
Ինչպե՞ս դիմել․
Ուղարկեք մեզ կարճ՝ 3-5 րոպե տևողությամբ տեսանյութ՝ հետևյալ բովանդակությամբ․
- ինչու՞ եք մեզ դիմում
- բացատրե՛ք ձեր գաղափարը
- ինչպե՞ս եք նախատեսում իրականացնել այն
- ի՞նչ կփոխի այն ձեր համայնքում
- ձեր ընկերներից և աջակիցներից ո՞վ կօգնի ձեզ ընթացքում
Ցույց տվեք ձեր կախարդանքն Ամանորին ընդառաջ․ եթե ձեր գաղափարը փայլեցնի ընտրող հանձնաժողովի աչքերը և ջերմացնի նրաց սրտերը, մենք լրացուցիչ մանրամասներ կխնդրենք արդեն հաջորդ փուլի համար։ Դուք մեզ ամեն ինչ կպատմեք ձեր պլանների, ձեր բյուջեի և այն մասին, թե ինչպես եք նախագիծն իրականացնելու:
Կարևոր ամսաթվեր․
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը՝ հունվարի 10, 2024թ․
Առցանց տեղեկատվական հանդիպում՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 17:00 – միացե՛ք այստեղ և ձեր հարցերն ուղղե՛ք մեզ և մեր գործընկերուհիներին։
Վիդեո հայտերի ընդունելությունը սկսվում է հենց այս պահին։
Այս հայտարարությունը ձեր հնարավորությունն է փայլելու և փոփոխություններ բերելու Հայաստանում ապրող ամենատարբեր աղջիկների կյանքում։
Մենք մեծ ոգևորությամբ սպասում ենք ձեր գաղափարներին, որպեսզի դրանք իրականություն դառնան։
Եթե ունեք հարցեր և օգնության կարիք, կարող եք մեզ նամակ գրել contact@womenfundarmenia.org էլ փոստին կամ սոցիալական մեդիա էջերին, զանգահարել մեզ 098244933 հեռախոսահամարով, ինչպես նաև միանալ մեր առցանց տեղեկատվական հանդիպմանը դեկտեմբերի 25-ին։
Ձեզ ոչ ոք չի՛ կարող կանգեցնել։
Դուք շքեղ եք։
Սիրով՝
Հայաստանում կանանց հիմնադրամի թիմ