Տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ դրամաշնորհի մրցույթի արդյունքները

Հայաստանում կանանց հիմնադրամն ապրիլ ամսին հայտարարել էր տնտեսական կայունության ապահովմանն ուղղված ծրագրերի ֆինասավորման մրցույթ: Մրցույթի նպատակն էր նպաստել կանանց նախաձեռնությունների իրագործմանը: Հիմնադրամը ստացել էր թվով 86 հայտ Հայաստանի տարբեր մարզերից ու համայնքներից: Հայտերը դիտարկվել են արտաքին հանձնաժողովի կողմից: Առաջին փուլը հաղթահարած հայտերի հեղինակների հետ անցկացվել են հարցազրույցներ, որից հետո ընտրվել են հետևյալ 8 նախագծերը.

  1. «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական հկ«Տատի տուն» մանկական ժամանցային կենտրոն. նախադպրոցական հաստատությանը կից ժամանցային կենտոնի հիմնում, որն աշխատատեղերով կապահովի երիտասարդ մայրիկներին: Հավելյալ եկամտի հաշվին միայնակ և խոցելի կանանց երեխաներն անվճար նախադպրոցական կրթություն կստանան կենտրոնում:
  2. «Կանանց Կենտրոն.Շուշի» հկ«Շուհել» ստեղծագործ կանանց խմբի կարողությունների զարգացում. խմբում հավաքվել են բռնության ենթարկված կանայք, որոնք զբաղվում են ձեռագործությամբ՝ հելյունագործություն, թաղիքագործություն, շուղագործություն: Խմբին միացել են նաև պատերազմական գործողություններից տուժած կանայք: Դրամաշնորհի միջոցով խմբի մասնակիցների համար կազմակերպվելու են հմտությունների զարգացման դասընթացներ և սեմինարներ, որի արդյունքում խումբը ձեռք կբերի մոդելավորման, կաշվի, բրդի և այլ նյութերի հետ աշխատելու, բարձրորակ արտադրանք ստանալու հմտություններ:
  3. Մեծ Պարնու երիտասարդական կենտրոն«ՍԵՐվանդ».անտառային տնակ Թռչկան ջրվեժի մոտակայքում, որը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և կդառնա կենտրոնի ինքնաֆինանսավորման աղբյուրը:Մեծ Պարնու երիտասարդական կենտրոնի անդամների մեծ մասն ու համակարգողներն աղջիկներ են, սակայն կենտրոնը չունի կայուն ֆինանսավորում, որի պատճառով զրկվում է մի շարք հնարավորություններից։ ՍԵՐվանդը հնարավորություն կտա կենտրոնին ունենալու կայուն եկամուտ և ֆինանսավորելու դրա անդամներին անհրաժեշտ դասընթացները, ծրագրերը, հոգալու  կառույցի այլ խնդիրները:
  4. Մեղրաշատի կանանց կոոպերատիվ – Աջակցություն սահմանամերձ Մեղրաշատ համայնքի 5 կանանցից կազմված խմբին՝ սեփական արտադրությունը զարգացնելու, ֆինանսական անկախություն ձեռք բերելու համար: Կոոպերատիվը զբաղվում է չեչիլ պանրի արտադրությամբ և դրամաշնորհի գումարն ուղղելու է անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը:
  5. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկՊրոբացիայի կին շահառուների հզորացում՝ հանուն կայուն ապագայի. կանանց մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ՝ նրանց անհրաժեշտ գիտելիքներով ապահովելու և տնտեսական կայունություն խթանելու նպատակով: Դասընթացին մասնակցած պրոբացիայի կին շահառուներին կտրամադրվեն մատնահարդարման և վարսահարդարման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ: 
  6. Օլգա Բաղդասարյան«Խելացի Ջերմատուն».աջակցություն Արարատի մարզի Դվին համայնքում ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատան հիմնմանը, որը կնպաստի համայնքի զարգացմանը: Ջերմատունը կստեղծի նոր աշխատատեղեր և կիրականացնի հատապտուղների եկամտաբեր արտադրություն:
  7. Խոցելի խմբի ևս երկու կին կստանան աջակցություն՝ զարգացնելու իրենց նախաձեռնությունը և ապահովելու սեփական տնտեսական կայնությունը: Երկուսի գաղափարն էլ կապված է մաշկի խնամքի օրգանիկ նյութերի արտադրության և մազերի խնամքի հետ:

Հետագայում կներկայացնենք նաև վերոնշյալ ծրագրերի առաջընթացն ու արդյունքները:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.