Դժվարին ժամանակներում ռեսուրսների մոբիլիզացումը և, հետևաբար, դրանց բաշխումը գենդերային արդարության սկզբունքներով հեշտ գործ չէ: 2020թ. սկսած՝ Հայաստանում կանանց հիմնադրամը գործում է արտակարգ ռեժիմով։ ՔՈՎԻԴ-19 համավարակին հաջորդեց ավերիչ պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Ավելին՝ նոր պատերազմի շարունակական սպառնալիքները, ներքաղաքական անկայունությունը, հակագենդերային խմբերի հարձակումները և բազմաթիվ ճգնաժամերի հետևանքները դարձան հայաստանյան առօրյա իրականության հիմնական մասը:
Դրանից բացի՝ հասարակության շրջանում շատ զայրույթ, հուսահատություն և հիասթափություն կա։ Էքզիստենցիալ զգացողությունն այնպիսին է, կարծես, վերջին մի քանի տարիներին ինչ-որ անորոշության մեջ ենք ապրում, այսինքն՝ վստահ չենք, թե ինչ կլինի վաղը, անորոշ ենք մեր ձեռնարկվելիք գործողությունների և ռազմավարությունների հարցում, անորոշ ենք ֆինանսավորման հարցում, չգիտեն՝ քանի հոգու կարող ենք աշխատանքի ընդունել Հիմնադրամում, քանի գործընկերների կարող ենք աջակցել, որքան ժամանակ և այլն:
Կարծես, կարիք կա նաև իրազեկելու մեր ճգնաժամի մասին։ Դա պայմանավորված է նրանով, որ շատ քչերն են ընդհանրապես տեղյակ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և մասնավորապես՝ Հայաստանում։ Հիմա երբեմն թվում է, թե մենք չճանաչված ենք, և մեր աշխարհաքաղաքական տարածաշրջանը ինչ-որ կերպ և ինչ-որ չափով լղոզված է կամ ավելի վատ՝ նույնիսկ չի երևում քարտեզի վրա: Իրականում երբեմն իսկապես դժվար է գտնել Հայաստանը քարտեզի վրա, քանի որ այն փոքր երկիր է, որը չունի ելք դեպի ծով։
Որոշ դոնորների և գործընկերների կարծիքով` մենք Գլոբալ Հարավ ենք: Իսկ մյուսների կարծիքով` ոչ, քանի որ ոմանք մեզ համարում են Արևելյան Եվրոպա, մինչդեռ ոմանք նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը։ Օրինակ, Ռուանդայում կայացած Women’s Deliver համաժողովին, որը տեղի ունեցավ 2023 թվականի հուլիսին և հյուրընկալեց մոտ վեց հազար մարդու, հազիվ թե որևէ մեկը գիտեր, որ Հայաստան երկիր գոյություն ունի, առավել ևս իմանար, թե որտեղ է այն գտնվում: Հիմա, ուրեմն, մենք Գլոբալ Հյուսիս չենք։ Այդ դեպքում ո՞վ ենք մենք։ Ինքնության այս ճգնաժամն ավելի է սրվում շարունակվող ճգնաժամերի և սպառնալիքների իրականության լույսի ներքո:
Պայմանավորված այս հանգամանքով՝ կա ոչ միայն ֆինանսավորման սղություն, այլև դոնորների կողմից հնչող կարևոր հարցը, թե ինչու պետք է իրենց ռազմավարության մեջ առաջնահերթ լինի այս տարածաշրջանի ֆինանսավորումը: Դա պահանջում է մեծ աշխատանք մեր կողմից, որպեսզի ներկայացնենք մեր բարդ համատեքստը հակիրճ ձևով և դա անենք մեր դոնորներին վայել պերճախոս ձևով, որպեսզի նրանք հասկանան մեր պատմական, աշխարհաքաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալ-հոգեբանական ու կրոնական իրավիճակի բարդությունների ողջ մասշտաբը:
Միևնույն ժամանակ` հաճախ մենք հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ պետք է ապացուցենք, որ ֆեմինիստական ֆիլանթրոպիան չի ծառայում նեոլիբերալ օրակարգին, և ոչ էլ մենք ենք Հայաստանում որևէ նեոլիբերալ արժեք քարոզում։ Ֆեմինիստական աշխարհում մենք հաճախ մեզ օտար ենք զգում: Բայց գիտենք, որ այն, ինչ անում ենք, բխում է մեր ներքին երկար պայքարից և ռեսուրսների մոբիլիզացման տարբեր ցավոտ պատմություններից: Մենք փորձում ենք պայքարել նեոլիբերալ օրակարգերի դեմ՝ մարտահրավեր նետելով դրամաշնորհների տրամադրման, հաշվետվողականության և դոնոր-դրամաշնորհառու հարաբերությունների նեոլիբերալ գաղափարներին: Ճգնաժամերի ժամանակ մեր հիմնական մտահոգությունն է համոզվել, որ մեր գործընկերներն ունեն շատ միջոցներ և կարողություններ՝ ռեսուրսներ կուտակելու/շարունակելու ունենալ՝ իրականացնելու գաղափարները, որոնց նրանք հավատում են:
Այս անվերջ քաոսային և անկանխատեսելի համատեքստում սովորում ենք, որ պետք է կիրառենք ռադիկալ ֆեմինիստական ֆիլանթրոպիա և առանց հոգնելու բարձրացնենք միմյանց և մեր գործընկերներին համերաշխության ու փոխադարձ աջակցության միջոցով, միաժամանակ ավելի քան երբևէ պետք է ուշադիր և հոգատար լինենք միմյանց հանդեպ: Ավելի շատ ռեսուրսները և դրանք ֆեմինիստական նպատակների համար խելամտորեն ծախսելը ավելի կարևոր է, քան երբևէ, քանի որ դա դառնում է միջոց՝ խոչընդոտելու հիմնական ֆիլանթրոպիային դժվար և անորոշ ժամանակներում:
Նույնքան կարևոր է լինել շատ զգույշ, որպեսզի չկրկնվեն շահագործող ուժային դինամիկաները: Ռադիկալ ֆեմինիստական ֆիլանթրոպիան նաև ներառում է մեծ էմոցիոնալ աշխատանք և գործընկերների էմոցիոնալ հզորացում: Սա զգացմունքային աշխատանքի մի տեսակ է, որը նաև ներառում է հաշվի առնել մեր և մեր գործընկերների վախերը, հիասթափությունները և տխրությունը: Սա զգացմունքային աշխատանք է, որը պահանջում է մեծ կարեկցանք, համերաշխություն և հոգատարություն:
Ռեսուրսների մոբիլիզացման և տեղական ակտիվ խմբերին կամ կազմակերպություններին (grassroots) դժվարին պահերին ֆինանսավորելու գործընթացում կարևոր է հիշել ռեսուրսների մոբիլիզատորներին, ովքեր նույնպես հեռանում են նույն ճգնաժամային իրավիճակներում և ունենում են տարբեր անձնական և մասնագիտական խնդիրներ: Այդ իսկ պատճառով կարևոր է նաև ընդլայնել և անընդհատ անդրադառնալ նույնիսկ ամենաարմատական հասկացություններին, ինչպիսին է, օրինակ, ռադիկալ ֆեմինիստական ֆիլանթրոպիան: Մեր օրերում, ցավոք, սա քաոսային և անորոշ հասկացություն է. ռադիկալ ֆեմինիստական ֆիլանթրոպիայի ընդլայնման գործընթացի վրա մեծ ազդեցություն են ունենում բազմաշերտ ճգնաժամերը, հակամարտությունները և խնդիրները, որոնց ամեն օր բախվում են ֆեմինիստները միկրո և մակրո մակարդակներում։ Մենք ցանկանում ենք մտածել, որ մեր ներդրումը ռադիկալ ֆեմինիստական ֆիլանթրոպիայի մեջ մեր ամոքման ծրագրերի, մասնակցային մոտեցումների և տեղական համատեքստի նկատմամբ զգայունության միջոցով կհարստացնի ֆեմինիստական ֆիլանթրոպիան և այն ավելի արձագանքող կդարձնի 21-րդ դարի մարտահրավերներին:
Հեղինակ՝ Գոհար Շահնազարյան