Դեկտեմբերի 5-7-ը Դիլիջանում տեղի ունեցավ մեր գործընկերուհիների համար նախատեսված ամոքման եռօրյա հանդիպումը: Հանդիպումը նախատեսված էր հատկապես այն գործընկերուհիների համար, որոնք ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց ու աղջիկների հետ:

Այդ օրերի ընթացքում փորձեցինք մի փոքր կտրվել հոգսաշատ առօրյայից, կիրառել հավաքական խնամքի պրակտիկաներ, քննարկել մեր կարիքները, փորձել անդրադառնալ դրանց:
