Համագործակցություն Solidarity հիմնադրամի հետ

2024թ․ Solidarity հիմնադրամի շնորհիվ կարողացել ենք աջակցություն տրամադրել մեր հետևյալ գործընկերուհիներին․

Կրեոպիա ՀԿ – Ծրագրի շրջանակներում ստեղծվել է ապահով տարածք՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու, համայնքի անդամների հետ հանդիպելու, պերմակուլտուրայի այգի հիմնելու, արվեստ ստեղծելու և փոխանակելու, ֆիլմերի ցուցադրությունների, կոլեկտիվ խոհարարության և այլնի համար:

«Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ – Ծրագրի նպատակն էր հասկանալ մարզերում առկա ռեսուրսները, գործատուներից տեղեկանալ՝ ինչ մասնագետների կարիք կա, հասկանալ համագործակցության տարբերակները և այդ ամենը նկատի ունենալով՝ իրականացնել տնտեսական հզորացման ծրագրեր։

«Կանանց իրավունքների տուն» ՀԿ – Կանանց իրավունքների տունն իրականացրել է «ՌեՍտարտ» ծրագիրը, որի նպատակն էր հզորացնել Կանանց իրավունքների տան շահառուների և թիմի ինքնապաշտպանական հմտությունները, խթանել կազմակերպության ներսում ինքնախնամքի մշակույթը, ինչպես նաև անդամների բարեկեցությունն ու ճկունությունը՝ ստեղծելով ավելի ապահով և առողջ միջավայր:

Անի Խաչատրյան – Ծրագրի նպատակը տարբեր համայնքներում այլընտրանքային արշավների կազմակերպումը, ինչը ենթադրում է համայնքների պատմությունների, մասնավորապես՝ կանանց պատմությունների հավաքագրում։ Ծրագիրը միտված է կարևորել կանանց դերը, կոտրել սպառողական վերաբերմունքը՝ ներգրավելով տեղացիներին։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.