OAK հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ֆինանսական աջակցություն ստացած բազմաբնույթ նախագծերին կարող եք ծանոթանալ ստորև․
Լյուսին և Սոնան թողարկել են Ջազվե փոդքաստը, որի շրջանակում հրապարակել են 4 էպիզոդ՝ հարցազրույց անցկացնելով տարբեր հայ ֆեմինիստների հետ։

Մարիա և Սոնա – Ծրագրի շրջանակում ստեղծվել է Ռելիքվիա ֆիլմը, որի հերոսներից մեկը մարմնավորում է ուժեղ կնոջ, որը, չնայած իր անձնական կորուստներին և անարդարություններին, անդավաճան է մնում իր սկզբունքներին, իսկ գլխավոր հերոսը` կույր երեխան, մարմնավորում է մեկին, ում հասարակությունը ենթարկում է խտրականության:
ՆՓԱԿ – Ալտերնատիվ արվեստի ամենայա փառատոն աշխատարանների նպատակն էր բացահայտել արվեստի՝ հասարակության ու քաղաքանության վրա ունեցած դերը Զապել Եսայանի «Հոգիս աքսորեալ»՛ երկի միջոցով։ Այս փառատոնը հնարավորություն է տվել ներկայացնելու երիտասարդ արվեստագետների և խթանելու ժամանակակից կին արվեստագետների մասնակցությունը։
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ – Ծրագրի շրջանակում իրականացվել է «Առողջ հոգի՝ առողջ մարմնում. հանուն ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովման» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել ազատազրկված կանանց և պրոբացիայի կին շահառուների բարեկեցության ապահովմանը և առողջության ամրապնդմանը։ Ազատազրկման դատապարտված 5 կնոջ մասնակցությամբ պատրաստվել է 5 փոդքաստ, որոնք տեղադրվել են կազմակերպության յութուբյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։
Սիրանուշ Աղաջանյան – Այս ծրագրի նպատակն էր շարունակել 2023 թվականի «Ֆիրդուսի 48 – նկարիչների տուն» արվեստանոցի կողմից հիմնադրած «Պատկերների գոյակցման գրադարանի» գործունեությունը, որն էլ միտված էր լուսաբանելու ամբողջ աշխարհի կին արվեստագետների աշխատանքները։ Ծրագրի արդյունքում ձեռք են բերվել կին արվեստագետների մասին մի շարք պատկերագրքեր, կազմակերպվել է արցախցի երիտասարդ կին արվեստագետների աշխատանքների ցուցադրություն, կազմակերպվել են նաև կինոդիտում-քննարկումներ, համալրվել է գրականության ցանկը։
Տաթևիկ Հովհաննիսյան – Արցախցի աղջիկների համար լրագրագրության դպրոցի նպատակն էր նպաստել Արցախից տեղահանված դեռահաս աղջիկների հզորացմանը՝ նրանց տրամադրելով լրագրության ոլորտի պրակտիկ գիտելիքներ, երիտասարդական խմբագրությունում աշխատելու փորձ և միջազգային հանդեսում հրապարակված հոդվածների պորտֆոլիո։

Նկարը՝ harbingersmagazine.com
«Կրեոպիա» ստեղծագործ երիտասարդներ ՀԿ – Դրամաշնորհի շրջանակում հայաստանյան առցանց, ինչպես նաև օֆլայն լսարանի համար հրապարակվել են տեսանյութերի շարք, որի նպատակը սեքսիզմը բացահայտելն ու դրանց մասին իրազեկելն էր։
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» (CSN Lab) ՀԿ – Իրականացվել է «Բարդ անցյալի դպրոց. գենդերային հիմնահարցեր» ծրագիրը, որը կայացել է CSN Lab-ի ամենամյա «Բարդ անցյալի դպրոց» նախագծի շրջանակներում։ Թեմատիկ ուղղվածություններն այս տարի ներառում էին միգրացիան և բռնի տեղահանությունները (պատերազմների և հակամարտությունների համատեքստում և ոչ միայն)։ Նախագծի առաջնային նպատակը բարդ և գաղութատիրական անցյալի, պատերազմների և հակամարտությունների, միգրացիայի և բռնի տեղահանությունների համատեքստում գենդերային հիմնահարցերի շուրջ հանրության լայն շրջանակների իրազեկվածության բարձրացումն էր։
Կանանց սոլիդարության տարածք ՀԿ – «Ազատագրման անիվներ» նախաձեռնության նպատակն էր Փամբակ ու Թումանյան համայնքների կանանց համար տարածք ու հնարավորություն ստեղծել մեքենա վարելու հմտություններ ձևավորելու համար, ինչպես նաև խթանել, որ վերջիններս ձեռք բերեն վարորդական վկայական։
Գոհար Խաչատրյան – Դրամաշնորհի շրջանակում Գոհարը մասնակցել է Ալբանիայի ESD կողմից կազմակերպված Ընդլայնված ուսուցման սեմինարին, որը համախմբել էր մասնակիցների ավելի քան 20 երնկրներից՝ հնարավորություն տալով խորացնելու գիտելիքները և պրակտիկ փորձը ինքնապաշտպանության հզորացման ոլորտում։