Կից կարող եք ծանոթանալ Կալալա հիմնադրամի շնորհիվ ֆինանսական աջակցություն ստացած ծրագրերին, որոնք իրականացվել են այս տարի կամ դեռ իրականացման փուլում են.
- Օլգա Ազատյան – Օլգան հետազոտող է, որն իր վերջին հետազոտական արդյունքները ներկայացրել է «Կանանց շարժման հեռանկարը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով 2023 թվականի Սլավոնական և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների բրիտանական ասոցիացիայի (BASEES) ամենամյա համաժողովում։ Այնուհետ Օլգան շնորհանդեսներ է կազմակերպել Հայաստանի մի քանի մարզերում։
- Փինք ՀԿ – «Դիմակայունության ձայներ. արվեստ և շահերի պաշտպանություն ԼԳԲՏԻՔ+ կանանց համար ռազմականացված միջավայրում» ծրագիրը նպաստել է պատերազմի և ռազմականացման համատեքստում ԼԳԲՏԻՔ+ կանանց խնդիրների իրազեկման բարձրացմանը: ԼԳԲՏԻՔ+ կանայք ռազմականացման ժամանակ հատկապես խոցելի են բռնության նկատմամբ: Նրանք ենթարկվում են սեռական բռնության, ոտնձգությունների և խտրականության, ինչը կարող է ունենալ տևական ֆիզիկական և հոգեբանական հետևանքներ: Իրազեկվածության բարձրացումը և նրանց իրավունքների պաշտպանությունը կարող է օգնել ապահովելու, որ նրանք պաշտպանված լինեն բռնությունից և չարաշահումներից: Բացի այդ, ԼԲՏԻՔ+ կանայք հաճախ դուրս են մնում խաղաղ գործընթացներից, ինչը կարող է զգալի հետևանքներ ունենալ նրանց իրավունքների և բարօրության վրա: Այս գործընթացներում նրանց ներգրավումը կարող է օգնել ապահովելու, որ նրանց ձայնը լսելի լինի և նրանց իրավունքները պաշտպանվեն հետկոնֆլիկտային շրջանում:
- Արմինե Զաքարյան – «Կանանց շրջանակ» երկօրյա ճամբարի շրջանակներում Արմինեն նախաձեռնել է տարբեր երկրներիում կիրառվող փորձը, որը հնարավորություն է ընձեռում ստեղծել ապահով տարածք, որպեսզի կանայք հավաքվեն և կիսվեն իրենց փորձառություններով, լսելի և տեսանելի լինեն այլ կանանց ներկայությամբ և աջակցության ներքո, վերագտնեն իրենց ձայնն ու ուժը, վերագնահատեն իրենց ինքնագնահատականը քույրության տարբեր ծեսերի միջոցով: Նման փորձառությունները օգնում են կանանց ականատես լինել իրենց յուրահատուկ տարբերություններին և գնահատելով ունիվերսալ կանացի փոխակերպող էներգիան՝ նպաստում են սեփական ինքնազարգացմանը և դրական փոփոխություններին:
- Քիմբերլի Խաչատրյան – Քիմբերլին, լինելով տրանսգենդեր կին, բավականին ակտիվ բլոգեր է և մեծ լսարան ունի Instagram և Tiktok սոցիալական ցանցերում։ Նախագծի շրջանակներում նա պատրաստվում է գովազդել իր բլոգը, ստեղծել բովանդակություն կանանց հիմնախնդիրների վերաբերյալ՝ բուլիինգից մինչև կանանց մարմնի օբյեկտիվացում և այլն։
- Տրանս անձանց պաշտպանության գլոբալ հիմնադրամ – «Ինստիտուցիոնալ աջակցություն Գլոբալ տրանս հիմնադրամին» ծրագիրը հիմնականում ինստիտուցիոնալ աջակցություն է։ Այն կբարձրացնի հիմնադրամի կարողությունները, անձնակազմը կմասնակցի կարողությունների զարգացման տարբեր դասընթացների և նիստերի՝ ելնելով իրենց կարիքներից:
- Անուշ Մարգարյան – «Աղջիկները STEM-ում» նախաձեռնության շրջանակներում դեռահաս աղջիկները մասնակցել են գիտական փորձերի, համագործակցել են միմյանց հետ և հասել ընդհանուր նպատակի: Բացի այդ, նրանք ձեռք են բերել գործնական փորձ տարբեր STEM հաստատություններում, շփվել են այլ զարմանալի կին գիտնականների հետ և ոգեշնչվել ավելի շատ ներգրավվելու ոլորտում:
- ԼԳԲՏԻՔ+ ծնողներ – «Ծնողների խմբի դիմակայունության բարձրացում» ծրագրի միջոցով իրականացվել է ՀԿ թիմի ձևավորում և համախմբում, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության առջև ծառացած հնարավորությունների բացակայությունը և դժվարությունները հանգեցրել են թիմի տոկունության նվազմանը, ծնողների ներգրավվածության և թիմի կառուցման և ուժեղացման մոտիվացիայի բացակայությանը: Կազմակերպությունը կազմակերպել է քառօրյա հանդիպում թիմային աշխատանքներ իրականացնելու նպատակով, որի ընթացքում անձնակազմը մշակել է վերականգնման մոտեցումներ, թերապիա, հոգեբանական խաղեր և կապը ամրապնդող երեկոներ են անցկացվել, որոնք թիմին հնարավորություն են տվել ամրապնդելու թիմի հզորացման, փոխըմբռնման և փոխադարձ աջակցության կարողություններն ու հմտությունները: Մյուս կողմից, կազմակերպությունը ծրագրել է իր ռազմավարական ծրագրի վերջնական տեսքը, ինչպես նաև քննարկումներ ունեցել դրա շուրջ։