Շարունակելով համագործակցել գերմանական filia հիմնադրամի հետ՝ այս տարի ևս ֆինանսական աջակցություն ենք տրամադրել մի շարք ծրագրերի, որոնք ներկայացնում ենք ստորև.
- Սոցիոսկոպ ՀԿ – «Դիմադրության մեծացում» ծրագրով «Սոցիոսկոպ» ՀԿ-ն բարձրացրել է կազմակերպության դիմադրողականությունն ու կայունությունը՝ մշակելով համապատասխան քաղաքականություն և համալրելով մարդկային ռեսուրսները։
- Կանանց իրավունքների տուն ՀԿ – «Re-silience» ծրագրի միջոցով ՀԿ-ն բարձրացրել է կազմակերպության դիմադրողականությունն ու կայունությունը: Ծրագրի շնորհիվ կազմակերպությունն ունի դրամահավաք մասնագետ, ով օգնում է ֆինանսական միջոցներ փնտրել և աջակցել կազմակերպությանը ֆինանսական անկախության հարցերում: Նախագիծն իրականացնելու հարցում կազմակերպության համար կազմվել է նաև ֆիզիկական անվտանգության ներքին քաղաքականություն՝ անվտանգությունը պլանավորելու և արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու համար: Ծրագրի հիմնական նպատակն էր բարձրացնել կազմակերպության ճկունությունը և արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում, կանխել հուզական այրումը և ապահովել ծառայությունների բարձր որակ, ինչպես նաև ապահովել թիմի և շահառուների անվտանգությունը:
- Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն – «ՍԲՃԿ-ի անձնակազմի բարեկեցություն և հզորացում» ծրագիր: Կազմակերպությունը միակն է Հայաստանում, որը սոցիալական, հոգեբանական և իրավաբանական ծառայություններ է մատուցում սեռական բռնության և ոտնձգությունների զոհերին։ Այս աջակցությամբ նրանք կազմակերպել են եռօրյա արտագնա հանդիպում, որին հրավիրված էր նաև հոգեբան: Կենտրոնը թիմի համար նաև կկազմակերպի մեկօրյա միջոցառումներ մինչև տարվա ավարտ՝ ելնելով իրենց պահանջներից և կարիքներից: Նախագծի ընթացքում նրանք մինչև տարեվերջ կունենան ամսական մեկ խմբային հանդիպում հոգեբանի հետ, դուրս կբերեն անձնակազմի խնդիրներն ու դժվարությունները, կփորձեն լուծել դրանք մասնագետի օգնությամբ և կսովորեն դրանք հաղթահարելու ուղիներ։