Հանդիպումներ գործընկերուհիների հետ

ՀԿՀ հոգաբարձուների խորհուրդը Սիլիհտարում

Հայաստանում կանանց հիմնադրամը մայիսի սկզբին այցելել էր Աշտարակ՝Սիլիհտարի պարտեզները: Այցի նպատակը մեր հոգաբարձուների խորհրդի անդամներ Նվարդ Մանասյանին ու Սևան Պետրոսյանին տեղանքը ցույց տալն ու Սիլիհտարի կոնցեպտը ներկայացնելն էր:

Այցի ընթացքում քննարկել ենք նաև սպասվելիք աշխատանքները:

Հանդիպում դեռահաս աղջիկների նոր խմբի հետ

Ապրիլի 26-ին Հայաստանում կանանց հիմնադրամը հանդիպեց դեռահաս աղջիկների դրամաշնորհի ծրագրի այս տարվա հաղթողների հետ: Հանդիպման ընթացքում աղջիկները ծանոթացան միմյանց հետ, ինչպես նաև ՀԿՀ-ի անդամների, կիսվեցին իրենց նախագծերով, որոնց մասին կպատմենք առաջիկայում:

Ի դեպ, հանդիպմանը ներկա էին նաև նախորդ տարիների մեր դեռահաս աղջիկներից, ովքեր կիսվեցին Հիմնադրամի հետ աշխատելու իրենց փորձի մասին:

Հանդիպում Աղվերանում

Ապրիլի 22-23-ը Աղվերանում տեղի ունեցավ Հայաստանում կանանց հիմնադրամի և գործընկերուհիների միջև հանդիպումը՝ ֆեմինիստական հանգստի և գործընկերության համատեքստում:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք մեր ներկա և ապագա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև սովորեցինք ու կիրառեցինք կոլկետիվ հոգատարության մեթոդներ՝ հետագայում առավել արդյունավետ աշխատելու և համագործակցելու նպատակով:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նորոիթյուններ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.