Արվեստի ոլորտի դրամաշնորհի մրցույթի արդյունքները

Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից հուլիս ամսվա ընթացքում հայտարարված մեկ այլ դրամաշնորհի մրցույթի նպատակն արվեստի ոլորտի կանանց ու աղջիկների գաղափարների խրախուսումն էր, դրանց միջոցով տարբեր սոցիալական ու գենդերային խնդիրների արծարծումը:

Հիմնադրամը ստացել էր 27 հայտ, որոնցից ընտրվել են հետևյալ 8 նախագծերը.

  1. Աղունիկ Տեր-Ստեփանյան – «Լսված լինելու իրավունք» խորագրով գրաֆիտիների շարք Վանաձոր քաղաքում, որոնք ցույց են տալու կնոջ խոսքի խոսքի, արտահայտվելու կարևորությունը:
  2. Ամասիա Նիզիբլիան – հեղինակային նկարների ցուցահանդես, որը պատկերելու է կնոջ ամենօրյա հարաբերություններն ինքն իր, աշխարհի, իր կանանցի էության հետ:
  3. Աստղիկ Գաուդյան և Սիրանուշ Աղաջանյան – «Հետպատերազմյան թիթեռներ: Սիրահարանք» խորագրով վավերագրական ֆիլմ, որը քննարկելու է պատերազմի դիսկուրսը, պատերազմի ու արվեստի փոխհարաբերությունները:
  4. Գոհար Սմոյան – բոլոր ժամանակների հայտնի գյումրեցի կանանց պատկերող կոմիքսներ, որ ուսուցողական բնույթ կունենան:
  5. Հասմիկ Սիմոնյան – «Մեղուներ պահող աղջիկը» խորագրով բանաստեղծական շարքի տպագրություն, որտեղ հեղինակը բարձրաձայնելու է կնոջ մասին, մայր-դուստր երկխոսելու փորձի մասին, բարդույթների, սեռահասունացման փորձառության մասին, կնոջ սեքսուալ կյանքի՝ կին-կին, կին-տղամարդ, կնոջ մարմնի  ներսի ու դրսի հարաբերության մասին, տրավմաների ու հավասարության իրավունքի պայքարի:
  6. Մուղդուսյան արվեստի կենտրոն – Նաիրյան վոկալ անսամբլի հետ համատեղ երաժշտական նախագիծ, որը վեր կհանի սոցիալական խոչընդոտներն ու կարծրատիպերը:  Նախագծի արդյունքում կգրվի երգ, կստեղծվի տեսահոլովակ, որը կներկայացնի կանանց իրական պատմությունները:
  7. ՆՓԱԿ (Նորարար փորձառական արվեստի կենտրոն հիմնադրամ) – Ինստալյացիոն արվեստի ամենամյա փառատոնի կազմակերպում.նախագծի համար նյութ են հանդիսանալու արտադրական թափոնները, որոնցով կին արվեստագետները ինստալյացիոն աշխատանքներ են պատրաստելու:
  8. ՀայԱրտ մշակութային հիմնադրամ – ֆեմինիստական ցուցադրություն. «Կուրատորական ընտրություն՝ ինչպես են կանայք տեսնում դա» նախագիծը  մեկտեղելու է Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտում գործող չորս կին համադրողների հայացքների մի համայնապատկեր: Նախագիծը կառուցված կլինի կին համադրողների ցուցահանդեսային նախագծերի համաժամանակյա ցուցադրություններից։

Շնորհավորում ենք հաղթող նախագծերի հեղինակներին ու մաղթում արդյունավետ համագործակցություն: Նախագծերի ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք մեր սոցիալական մեդիայի էջերում: 

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.