Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ արվեստի ոլորտում ընդգրկված կամ դրանով հետաքրքրվող կանանց ու աղջիկների համար: Դրամաշնորհի նպատակն է արվեստի միջոցով վեր հանել և արտահայտել գենդերային կարծրատիպերը, կանանց տեսակետները, փորձառությունները, անդրադառնալ գենդերային անհավասարության խնդրին:
Առաջարկվող ծրագրերը կարող են ընդունել ցանկացած տեսակի մեդիայի տեսք՝ տեսահոլովակ, նկար, կտավ, կոմիքս, պատմվածք, պոեզիա, երգ, տեսապատկերներ, ներկայացում, պար, մարմնի արվեստ և այլն:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է մինչև ս/թ հուլիսի 20-ը contact@womenfundarmenia.org էլ.հասցեին ուղարկել 1-3ր տևողությամբ տեսահոլովակ՝ պատմելով ձեր ու ձեր գաղափարի մասին, կամ լրացնել հետևյալ հայտադիմումը:
Հաղթող նախագծերը կստանան մինչև 600.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը):
Հուլիսի 6-ին, ժամը 19:30-ին տեղի կունենա տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում կներկայացնենք Հիմնադրամի սպասելիքները և կպատասխանենք ձեր հարցերին: Հանդիպմանը մասնակցելու համար հետաքրքրված անձինք կարող ենք գրանցվել այստեղ: