Աշխատանքի հնարավորություն․ փնտրում ենք «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» ծրագրի համակարգողի

Հաստիքի անունը՝ «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» ծրագրի համակարգող

Կազմակերպություն՝ Հայաստանում կանանց հիմնադրամ

Հայաստանում կանանց հիմնադրամի մասին

ՀԿՀ-ում մենք հավատում ենք կանանց պատմությունների ուժին՝ մարտահրավերներ նետելու ընդունված նորմերին, ոգեշնչելու փոփոխություններ և ձևավորելու մեր հավաքական ապագան: Մեր առաքելությունն է աջակցել ֆեմինիստական շարժմանը և բարձրացնել կանանց ձայնը կյանքի բոլոր ոլորտներում:

Աշխատանքի նկարագրություն 

Մենք փնտրում ենք դինամիկ և նվիրված անհատի, ով կմիանա մեզ որպես «Ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» (Ֆեմպատում) ծրագրի համակարգող: Այս դերն առանցքային է կանանց հարուստ փորձառությունները փաստագրելու և երաշխավորելու, որ նրանց ձայնը լսելի լինի և արժանի հարգանքի:

Հիմնական պարտականությունները

  • Մշակել ներառական և ինտերսեկցիոնալ ռազմավարություններ՝ տարբեր ծագում ունեցող կանանցից բանավոր պատմություններ հավաքելու համար՝ բարձրացնելով հաճախ մարգինալացված կամ լռեցված ձայները
  • Իրականացնել հարգալից հարցազրույցներ կանանց հետ՝ ճանաչելով և գնահատելով նրանց գործունեությունն ու փորձը
  • Ստեղծել և պահպանել արխիվ, որն արտացոլում է կանանց փորձառությունների, մշակույթների և ինքնությունների բազմազանությունը
  • Խթանել համագործակցությունը համայնքային կազմակերպությունների և արմատաբուխ (grassroot) շարժումների հետ՝ ընդլայնելու ծրագրի հասանելիությունն ու ազդեցությունը
  • Ներդնել բոլոր ջանքերը՝ նոր հերոսներ ներգրավելու և որպես ֆեմինիստական արտահայտման հարթակ՝ արխիվի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար
  • Տրամադրել մենթորություն և աջակցություն Ֆեմպատում ծրագրի աշխատակիցներին և կամավորներին՝ ստեղծելով համագործակցային և ներառական միջավայր
  • Համոզվել, որ նախագիծը պահպանում է ֆեմինիստական էթիկան՝ ներառյալ տեղեկացված համաձայնությունը և սեփական նարատիվները վերահսկելու իրավունքը
  • Մշակել շարունակական հարաբերություններ հերոսների և Ֆեմպատումի անդամների հետ՝ ընդունելով նրանց ներդրումը և զարգացնելով պատկանելության և հզորացման զգացումը

Պահանջվող հմտություններ

  • Խորը նվիրվածություն ֆեմինիստական սկզբունքներին և սոցիալական արդարությանը: Փորձ բանավոր պատմության, համայնքի կազմակերպման կամ հարակից ոլորտներում` ինտերսեկցիոնալության և ներառականության վրա կենտրոնացումով:
  • Ծանոթություն արխիվային սկզբունքներին և գործելակերպին:
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ իշխանության դինամիկայի նկատմամբ զգայունությամբ և ներառական միջավայր ստեղծելու պարտավորությամբ:
  • Ուժեղ կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն:
  • Ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ աշխատելու կարողություն․ կարևորվում  է գնահատել տարբեր տեսակետներն ու փորձառությունները:
  • Աուդիո/վիդեո ձայնագրման սարքավորումների և ծրագրերի իմացությունը ցանկալի է։

Դիմելու գործընթացը

Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք info@womenfundarmenia.org էլ. հասցեին ուղարկել հետևյալը՝ վերնագրի բաժնում գրելով՝ «Ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվի համակարգող». 

  • Ռեզյումե/CV
  • Ուղեկցող նամակ, որն ընդգծում է ձեր նվիրվածությունը ֆեմինիստական սկզբունքներին և բանավոր պատմությունների և արխիվացման համապատասխան փորձառությանը
  • Կոնտակտային տվյալներ երկու անձանցից, որոնք կարող են խոսել ձեր հմտությունների և արժեքների մասին

Դիմելու վերջնաժամկետ՝ հունիսի 15։

Լրացուցիչ տեղեկություն

Աշխատանքը կես դրույքով է՝ ճկուն ժամերով:  ՀԿՀ-ն հավատարիմ է բազմազանությանն ու ներառականությանգ և խրախուսում է բոլոր հետաքրքրվածներին դիմել այս հաստիքի համար:

Կոնտակտային տվյալներ

Հարցերի դեպքում դիմեք մեզ՝ 098244933 հեռախոսահամարով կամ գրեք մեզ մեր սոցիալական մեդիայում:

Միացե՛ք մեզ՝ ուժեղացնելու կանանց ձայնը և կառուցելու ավելի արդար և հավասար աշխարհ բոլորի համար:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.